Ijevan Branch of Yerevan State University

Տնտեսագիտության ֆակուլտետի խորհրդի ընդլայնված նիստ

2015 թ. հունվարի 30-ին` ժամը 13:30-ին, տեղի կունենա Տնտեսագիտության ֆակուլտետի խորհրդի ընդլայնված նիստ` հետևյալ օրակարգով.

1. Տնտեսագիտության ֆակուլտետի` 2014-2015 ուստարվա առաջին կիսամյակի ստուգարքների և քննությունների արդյունքների քննարկման և ամփոփման մասին
Զեկուցող` Ն.Խուդավերդյան

2. Տնտեսագիտության ֆակուլտետի` 2014-2015 ուստարվա ռազմավարական խնդիրների, կատարված և նախատեսվող աշխատանքների մասին
Զեկուցող` Ն.Խուդավերդյան

3. Տնտեսագիտությնա ֆակուլտետի` 2014-2015 ուստարվա երկրորդ կիսամյակի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ
Զեկուցող` Ն.Խուդավերդյան

4. Ընթացիկ հարցեր:

Շնորհավորում ենք…

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը սիրով շնորհավորում է տնօրենի խորհրդական, ֆիզմաթ. գիտությունների թեկնածու, դոցենտ Անուշավան Մակարյանին` ծննդյան 55-ամյակի կապակցությամբ, մաղթում է քաջառողջություն, երջանկություն, երկար տարիների ստեղծագործական բեղուն գործունեություն:

Պրակտիկանտներ IT և HR դեպարտամենտներում

Աշխատավայրը՝ ք. Երևան, ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ

Տևողությունը` 3 ամիս,

Դիմելու վերջնաժամկետ` 31.01.2015թ.:

Ինքնակենսագրությունն ուղարկել` hr@rgs.am էլ . փոստի հասցեով՝ նամակի վերնագրում նշելով պաշտոնի անվանումը կամ ներկայացնել Հյուսիսային Պողոտա 1, 4րդ հարկ:

 Պրակտիկա Տեղեկատվական տեխնոլոգիաների (IT) դեպարտամենտում

Պահանջներ

  • Բարձրագույն տեխնիկական կրթություն
  • Ծրագրավորման հիմունքների իմացություն
  • Համակարգչային և ցանցային ծրագրերից օգտվելու փորձ
  • MySQL, MS SQL 2005,2008-ի իմացությունը ցանկալի է
  • Հայերեն, ռուսերեն լեզուների իմացություն, տեխնիկական անգլերենի իմացությունը ցանկալի է
  • Տրամաբանական մտածողություն, ճկունություն
  • Սովորելու ցանկություն
  • Փորձը ՏՏ ոլորտում /պրակտիկա, ստաժավորում ՏՏ ոլորտին առնչվող կազմակերպություններում/ ցանկալի է

Պարտականություններ

  • Մասնակցություն ՏՏ բաժնի գործառույթներին

Կարող են դիմել 3-րդ, 4-րդ կուրսում և մագիստրատուրայում սովորող ուսանողները:

Պրակտիկա Անձնակազմի կառավարման (HR) դեպարտամենտում

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն (հոգեբանություն, սոցիոլոգիա, տնտեսագիտություն)
  • Հաղորդակցվելու գերազանց ունակություն
  • Հայերենի և ռուսերենի գերազանց իմացություն, անգլերենի լավ իմացություն
  • Համակարգչային գիտելիքներ (MS Office փաթեթի լավ իմացություն)
  • Սովորելու ցանկություն

Պարտականություններ

  • Աջակցել անձնակազմի հավաքագրման գործընթացին
  • Մասնակցել տվյալների բազայի վարման գործընթացին
  • Նշանակել հարցազրույցներ` ըստ ներկայացված ժամանակացույցի
  • Մասնակցել HR դեպարտամենտի այլ գործառույթներին

Կարող են դիմել 4-րդ կուրսում և մագիստրատուրայում սովորող այն ուսանողները, ովքեր հետքրքրված են ապահովագրական ոլորտով և մասնավերապես Անձնակազմի կառավարման դեպարտամենտի գործունեությամբ:

Աղբյուրը` youthcanal.do.am

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված գիտաժողով

Երևանի պետական համալսարանում ուսանողական գիտական ընկերությունը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ կազմակերպում է գիտաժողով 2015 թ. ապրիլի 9-10-ը: Զեկուցումների թեմատիկան ցեղասպանագիտության շրջանակում կարող է ընդգրկել պատմագիտական, իրավագիտական, ազգագրական, սոցիոլոգիական, հոգեբանական, գրականագիտական, աստվածաբանական և այլ գիտական տեսանկյուններ:

Մասնակցության հայտ կարող են ներկայացնել ՀՀ բոլոր բուհերի ուսանողները, ասպիրանտները, հայցորդներն ու մինչև 35 տարեկան երիտասարդ գիտնականները: Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2015 թ. փետրվարի 15-ն է (առցանց հայտաձևը՝ կից հղմամբ): Իսկ զեկուցման ամբողջական տարբերակն անհրաժեշտ է մինչև մարտի 10-ը ուղարկել ՈՒԳԸ էլեկտրոնային փոստի հասցեին (sss@ysu.am): Կից ներկայացնել համապատասխան ամբիոնի երաշխավորագրի սքանավորված տարբերակը:

Գիտաժողովին ներկայացված այն զեկուցումները, որոնք կարժանանան համապատասխան ֆակուլտետի գիտական խորհրդի երաշխավորությանը, կտպագրվեն «ԵՊՀ ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածու» գիտական պարբերականում: Կից ներկայացնում ենք ՈՒԳԸ ժողովածուում տպագրվող գիտական հոդվածի չափորոշիչները:

Աղբյուրը` www.armin.am