Иджеванский филиал Ереванского государственного университета

Հայ-ֆրանսիական բարեկամության շրջանակներում

2014թ. օգոստոսի 1-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ Գոհար Համզյանի հետ հանդիպում, որին ներկա էին ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Սամվել Առաքելյանը, Օտար լեզուների ամբիոնի դասախոսներ, մասնաճյուղի աշխատակիցներ, ուսանողներ:

Հանդիպման նպատակը «Հայ-ֆրանսիական բարեկամություն» կազմակերպության տնօրեն Պոլետ Կուտանի (Ուբուլյանի) կողմից մասնաճյուղի «Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտության մի շարք ուսանողներին հատկացված կրթաթոշակների հանձնումն էր:

Դեռևս 2012թ. սեպտեմբերի 28-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցած հանդիպման ընթացքում «Հայ-ֆրանսիական բարեկամություն» կազմակերպության անդամներ Պոլետ Կուտանը և Բեռնար Կուտանը ներկայացրել էին կրթության ոլորտին վերաբերող ծրագիր, որը հավանության էր արժանացել տնօրեն Ս.Առաքելյանի կողմից` որպես ֆրանս-հայկական բարեկամությունն ամրապնդող կարևոր ձեռնարկում:

Ծրագիրը ներառում էր մի շարք դրույթներ` ուսանողների վերապատրաստում, վճարների փոխանցում, դպրոց-համալսարան կապի ամրապնդում, դասընթացների ու դասալսումների կազմակերպում, համապատասխան գրականության տրամադրում և այլն:

2012-2013թթ. «Հայ-ֆրանսիական բարեկամություն» կազմակերպությունը կրթաթոշակ էր հատկացրել մասնաճյուղի «Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտության 10 ուսանողների:

Ծրագրի շրջանակներում կրթաթոշակ ստացած ուսանողները պարբերաբար այցելում են սահմանամերձ գյուղեր և Անժելա Վանեսյանի անվան ֆրանկոֆոնիայի կենտրոն, աջակցում ֆրանսերեն լեզվի ուսուցման կազմակերպմանը:

Այս տարի կրթաթոշակ տրամադրվեց մասնաճյուղի «Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտության 13 ուսանողների` 2-րդ կուրսի 7 (Ամիրխանյան Հասմիկ, Խաչատրյան Արմինե, Հարությունյան Իրինա, Մադաթյան Գոհար, Մովսեսյան Էթերի, Պողոսյան Ալվինա, Սաֆարյան Մարգարիտա) և 4-րդ կուրսի 6 (Աբազյան Վանուհի, Այդինյան Բերկրուհի, Մարգարյան Դավիթ, Շահնազարյան Աննա, Վանեսյան Լուիզա, Վարդանյան Ազնիվ) ուսանողների:

Կրթաթոշակի չափը պայմանավորված է ուսանողների ցուցաբերած ակտիվությամբ:

 

 

Տեղի ունեցավ դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը

2014թ. հուլիսի 12-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը: Այս տարվա շրջանավարտների դիպլոմների հանձնումը կազմակերպվել էր ըստ տարածաշրջանների: Հուլիսի 9-ին դիպլոմները հանձնվեցին Բերդի տարածաշրջանում, հուլիսի 10-ին` Նոյեմբերյանի տարածաշրջանում, իսկ հուլիսի 12-ին ԵՊՀ ԻՄ-ում հանձնվեցին Իջևանի, Դիլիջանի տարածաշրջաններից և մյուս մարզերից մեր շրջանավարտների դիպլոմները:

 

Հանդիսավոր արարողությանը ներկա էին մասնաճյուղի վարչական ու պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամներ, շրջանավարտներ, ծնողներ, հրավիրված էին մարզի տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչներ:

 

2014թ. շրջանավարտներին դիպլոմներ հանձնեցին և շնորհավորեցին մասնաճյուղի տնօրեն Սամվել Առաքելյանը, ֆակուլտետների դեկանները:

 

«Այսօր հավաքվել ենք շատ հաճելի արարողություն կատարելու` դիպլոմներ հանձնելու համար: Դիպլոմը ոչ միայն կրթություն, այլև դաստիարակություն է այնքանով, որքանով դուք կարող եք ազդեցություն ունենալ ձեր շրջապատի, ձեր երեխաների վրա»,- մասնավորապես նշեց Ս.Առաքելյանը:

 

Եվս մեկ անգամ շնորհավորելով և բարեմաղթանքներ հղելով շրջանավարտներին` տնօրենը համոզմունք արտահայտեց, որ դիպլոմը կարևոր ուղեգիր կդառանա կյանքում իրենց տեղը գտնելու համար:

 

Շնորհակալական խոսքով հանդես եկավ «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության շրջանավարտ Ռուզաննա Ափինյանը. «Ինչպես Ալբերտ Այնշտայնն է ասել, կրթությունը այն է, ինչը մնում է այն բանից հետո, երբ մոռանում ես այն ամենը, ինչը սովորեցրել են»:

 

Ուսումնառության տարիները պատկերավոր ձևով համեմատելով եղինջի վրայից լեզվով մեղր վերցնելու գործընթացի հետ` նա շնորհակալություն հայտնեց ոչ միայն տրված գիտելիքների, այլև ուսումնառության ընթացքում հանդիպած դժվարությունների համար, որոնց հաղթահարումը է՛լ ավելի կոփեց և տոկուն դարձրեց իրենց:

 

 

 

Ելույթ ունեցավ «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության շրջանավարտ Մերի Սահակյանի տատիկը` վաստակավոր մանկավարժ Վերա Պետրոսյանը, շնորհակալություն հայտնեց մասնաճյուղի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմին` ուսանողներին տված որակյալ կրթության համար:

Գիտական խորհրդի նիստում

2014թ. հունիսի 28-ին ԵՊՀ ԻՄ-ում տեղի ունեցավ Գիտական խորհրդի նիստ, որը նախագահում էր մասնաճյուղի գիտական խորհրդի նախագահ, տնօրեն Ս.Ա. Առաքելյանը:

Գիտական խորհրդի նիստում

 

Նիստում քննարկվեցին ԵՊՀ ԻՄ-ի` 2014թ. բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով առկա և հեռակա ուսուցման ամփոփիչ ատեստավորման արդյունքներին, 2014-15 ուստարվա մասնագիտությունների ցանկին, ԵՊՀ ԻՄ-ի կազմում կառուցվածքային փոփոխություններին, ԵՊՀ ԻՄ-ի զարգացման ռազմավարական ծրագրի կատարման ընթացքին, ԵՊՀ ԻՄ-ից ստացած կրթությունից շրջանավարտների բավարարվածության վերաբերյալ 2014թ. հարցման արդյունքներին վերաբերող մի շարք հարցեր:

Գիտական խորհրդի նիստում

 

Նախ ըստ մասնագիտությունների ներկայացվեցին ԵՊՀ ԻՄ-ի` 2014թ. բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով առկա և հեռակա ուսուցման ամփոփիչ ատեստավորման արդյունքները, կատարվեց համեմատական վերլուծություն:

Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների նախագահների կողմից տրված կարծիքներին և առաջարկներին, դիտարկվեցին թերություններն ու առավելությունները:

ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը Կիրառական արվեստի ֆակուլտետում արձանագրված առաջընթացի կապակցությամբ նշեց, որ կարելի է անդրադառնալ այդ ֆակուլտետում մագիստրատուրան բացելու խնդրին:

Ինչ վերաբերում է ուսանողների` այլալեզու գրականությունից քիչ օգտվելու հանգամանքին, Ա. Գրիգորյանը փաստեց, որ Մայր բուհում ևս առկա է այդ խնդիրը, որը լուծելու համար նախատեսվում է գոնե մեկ առարկա դասավանդել օտար լեզվով:

Գիտական խորհրդի նիստում

 

ԵՊՀ ԻՄ-ի` 2014-15 ուստարվա մասնագիտությունների ցանկի կապակցությամբ ներկայացվեց ԿԳՆ-ի կողմից առաջադրված մասնագիտությունների նոր ցանկը, որտեղ չկան մասնաճյուղում գործող որոշ մասնագիտություններ, հանձնարարվեց համապատասխան ստորաբաժանումներին այդ ուղղությամբ մշակել արդյունավետ ռազմավարություն:

Պրոռեկտոր Գրիգորյանը նշեց, որ բուհերի դիմորդների թիվը նվազում է, մրցակցությունը բարդանում է, ուստի պետք է հստակեցնել այդ ուղղությամբ ռազմավարությունը, ուշադրություն դարձնել հեռակա ուսուցման որակի վրա, քանի որ հեռակա ուսուցման դիմորդների թիվը տարեցտարի աճում է:

Որոշվեց սեպտեմբերյան գիտխորհրդի նիստի օրակարգում ընդգրկել հեռակա ուսուցման որակի հետ կապված հարց: ԵՊՀ ԻՄ-ի կազմում որոշվեց կատարել հետևյալ կառուցվածքային փոփոխությունները.

  • Լուծարել Ընդհանուր ֆիզիկայի, Անտառագիտության, Բարձրագույն մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնները:
  • Ձևավորել Ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների, Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոններ,
  • Գծանկարի և գունանկարի ամբիոնը վերանվանել Գծանկարի, գունանկարի և քանդակի ամբիոն, Դեկորատիվ կիրառական արվեստի ամբիոնը` Դեկորատիվ կիրառական արվեստի և դիզայնի ամբիոն, Պատմության և քաղաքագիտության ամբիոնը վերանվանել Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոն:
  • Բնական գիտությունների ֆակուլտետի դեկանի պարտականություններից ազատել Ա. Ցուցուլյանին և նրան նշանակել Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար:
  • Կիրառական արվեստի ֆակուլտետեի դեկանի պարտականնություններից ազատել Կ.Այվազյանին և նրան նշանակել Վարչատնտեսական վարչության պետ:
  • Բնական գիտությունների ֆակուլտետի դեկանի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել Մ.Զաքարյանին:
  • Կիրառական արվեստի ֆակուլտետի դեկանի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել Ա.Մարգարյանին:

Քննարկելով ԵՊՀ ԻՄ-ից ստացած կրթությունից շրջանավարտների բավարարվածության վերաբերյալ 2014թ. հարցման արդյունքները` առաջարկվեց հարցումներ անել նաև ԵՊՀ-ում ուսումը շարունակող մեր ուսանողների շրջանում, առանձնացնել առկա և հեռակա ուսուցման հարցումները և վերլուծությունները:

Համալսարանականների պարգևատրումները շարունակվում են

ԵՊՀ 95-ամյակի կապակցությամբ մի խումբ աշխատակիցներ  2014թ. հունիսի 26-ին կայացած գիտխորհրդի նիստի ժամանակ պարգևատրվել են ԵՊՀ հուշամեդալով և արծաթե մեդալով:

Համալսարանականների պարգևատրումները շարունակվում են

 

ԵՊՀ ԻՄ բարձրագույն մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնի  դոցենտ,   ֆ.մ.գ.թ.  Վարազդատ Նավոյանը արժանացավ ԵՊՀ հուշամեդալի:

Համալսարանականների պարգևատրումները շարունակվում են

Ստորև ներկայացնում ենք պարգևատրված մնացած  համալսարանականներին՝

ԵՊՀ հուշամեդալ

  1. Կարո Կարապետյան ՝ Թարգմանության տեսության և պրակտիկայի ամբիոնի վարիչ,
  2. Սոնա Սեֆերյան՝ Թարգմանության տեսության և պրակտիկայի ամբիոնի պրոֆեսոր,
  3. Սամվել Ջիլավյան՝ Մեխանիկայի ամբիոնի դոցենտ,
  4. Լևոն Հակոբյան՝ Ռուս գրականության ամբիոնի վարիչ,
  5. Սրբուհի Լամբարջյան՝ Ռուսաց լեզվաբանության, տիպաբանության և հաղորդակցման տեսության ամբիոնի դոցենտ,
  6. Բելլա Խոջումյան՝ Ռուսաց լեզվի ամբիոնի (բնագիտական ֆակուլտետների համար) վարիչ,
  7. Դավիթ Հովհաննիսյան՝ Արաբագիտության ամբիոնի պրոֆեսոր,
  8. Վիլիկ Հարությունյան՝ Օրգանական քիմիայի ամբիոնի վարիչ,
  9. Ռոմիկ Հարությունյան՝ Անօրգանական և անալիտիկ քիմիայի ամբիոնի վարիչ,
  10. Շիրազ Մարգարյան՝ Ֆիզիկական և կոլոիդ քիմիայի ամբիոնի վարիչ,
  11. Ռուբեն Սաքապետոյան՝ Հայոց լեզվի պատմության ամբիոնի վարիչ,
  12. Վազգեն Սաֆարյան՝ Հայ գրականության ամբիոնի պրոֆեսոր,
  13. Ալբերտ Մակարյան՝ Հայ գրականության ամբիոնի պրոֆեսոր,
  14. Արտաշես Սարգսյան՝ Հայ բանասիրության ֆակուլտետի դեկանի տեղակալ,
  15. Լարիսա Մնացականյան՝ Հայ նոր գրականության ամբիոնի պրոֆեսոր,
  16. Աստղիկ Բեքմեզյան՝ Գրականության տեսության և գրաքննադատության ամբիոնի դոցենտ,
  17. Զավեն Ադամյան՝ Կիսահաղորդչային սարքերի և նանոտեխնոլոգիաների կենտրոնի ավագ գիտաշխատող,
  18. Հակոբ Հակոբյան՝ Թվային անալիզի և մաթեմատիկական մոդելավորման ամբիոնի պրոֆեսոր,
  19. Կարինե Սահակյան՝ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկանատի գործավար,
  20. Սարգիս Ղանթարջյան՝ Կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ,
  21. Կարեն Գրիգորյան՝ Հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ,
  22. Վահագն Վարագյան՝ Ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի վարիչ
  23. Կարինե Դավթյան՝ Մշակույթի կենտրոնի տնօրեն,
  24. Ալիկ Ղարիբյան՝ Ռեկտորի աշխատակազմի ղեկավար,
  25. Մենուա Սողոմոնյան՝ ԵՊՀ գիտքարտուղար,
  26. Արմեն Ավետիսյան՝ ԵՊՀ արհեստակցական կազմակերպության նախագահ,
  27. Արտակ Խաչատրյան՝ Սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ,
  28. Արթուր Աթանեսյան՝ Կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ,
  29. Հասմիկ Գևորգյան՝ Կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի դոցենտ,
  30. Գևորգ Պետրոսյան՝ Քաղաքացիական դատավարության ամբիոնի դոցենտ,
  31. Վահե Ենգիբարյան՝ Քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի դոցենտ,
  32. Լիաննա Սարգսյան՝ Եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի դասախոս,
  33. Վարդան Այվազյան՝ Սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ,
  34. Դավիթ Սերոբյան՝ Քաղաքացիական իրավունքի ամբիոնի դոցենտ,
  35. Անուշավան եպս. Ժամկոչյան՝ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան,
  36. Էմին Սանթրոսյան՝ Մինչհամալսարանական կրթության վարչության դիմորդների հետ տարվող աշխատանքների բաժնի վարիչ
  37. Արմեն Սարգսյան՝ Ուսումնամեթոդական վարչության ուսումնական գործընթացի վերահսկման բաժնի պետ
  38. Գուրգեն Հովհաննիսյան՝ Ուսումնամեթոդական վարչության բակալավրիատի բաժնի վարիչ
  39. Անահիտ Նիկողոսյան՝ Գերբարձր հաճախությունների ռադիոֆիզիկայի և հեռահաղորդակցության ամբիոնի դոցենտ,
  40. Նաղաշ Մարտիրոսյան՝ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան,
  41. Մարիա Առաքելյան՝ ԵՊՀ գրադարանի գրապահոցի բաժնի վարիչ,
  42. Նաիրա Մնացականյան՝ Միջազգային համագործակցության վարչության միջազգային կապերի բաժնի վարիչի տեղակալ,
  43. Արարատ Մալխասյան՝ Ընդհանուր հարցերի գծով պրոռեկտոր,
  44. Քնարիկ Միրզոյան՝ Թյուրքագիտության ամբիոնի դոցենտ,
  45. Լևոն Ավետիսյան՝ «Բանբեր Երևանի համալսարանի» հանդեսի գլխավոր խմբագրի տեղակալ,
  46. Գագիկ Ղազինյան՝ Իրավագիտության ֆակուլտետի դեկան,
  47. Էմիլ Գևորգյան՝ Կենսաբանության ֆակուլտետի դեկան,
  48. Գուրգեն Մելիքյան՝ Արևելագիտության ֆակուլտետի դեկան,
  49. Վլադիմիր Մաղալյան՝ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի հայ-վրացական հարաբերությունների բաժնի ավագ գիտաշխատող,
  50. Վարազդատ Նավոյան՝ Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի դոցենտ:

 

ԵՊՀ արծաթե մեդալ

  1. Հասմիկ Բաղդասարյան՝ Ռոմանական բանասիրության ամբիոնի վարիչ,
  2. Զավեն Հարությունյան՝ Ֆրանսիական բանասիրության ամբիոնի վարիչ,
  3. Յուրա Գաբրիելյան՝ Գերմանական բանասիրության ամբիոնի վարիչ,
  4. Աննա Կարապետյան՝ Կենդանաբանության ամբիոնի դոցենտ, Կենսաբանության ֆակուլտետի գիտքարտուղար,
  5. Ատոմ Մուրադյան՝ Ընդհանուր ֆիզիկայի և աստղաֆիզիկայի ամբիոնի վարիչ,
  6. Գեորգի Պողոսյան՝ Հեռանկարային հետազոտությունների միջազգային կենտրոնի տնօրեն,
  7. Սարգիս Սանթրոսյան՝ Ֆիզիկական դաստիարակության ամբիոնի վարիչ,
  8. Արշալույս Հովհաննիսյան՝ Տեղեկատվական համակարգերի սպասարկման և զարգացման վարչության պետ,
  9. Իննա Դավիդյան՝ «Գիտական տեղեկագիր» հանդեսի գործավար-օպերատոր,
  10. Մերի Պետրոսյան՝ Ռուս գրականության ամբիոնի դոցենտ,
  11. Տատյանա Աֆանասևա` Ռուսաց լեզվի ամբիոնի (բնագիտական ֆակուլտետների համար) ասիստենտ,
  12. Իվետտա Մանուչարյան՝ Ռուսաց լեզվաբանության, տիպաբանության և հաղորդակցման տեսության ամբիոնի դոցենտ,
  13. Մարիետա Մկրտչյան՝ Միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի դոցենտ,
  14. Արշալույս Գալստյան՝ Մինչհամալսարանական կրթության վարչության նախապատրաստական դասընթացների բաժնի վարիչ, հայ գրականության ամբիոնի դոցենտ,
  15. Աշոտ Հայրապետյան՝ Ընդհանուր լեզվաբանության ամբիոնի դոցենտ,
  16. Լեոնարդ Շեկյան՝ Միջազգային կրթական կենտրոնի տնօրեն,
  17. Կամո Աթայան՝ Միջազգային կրթական կենտրոնի հանրակրթական առարկաների ամբիոնի վարիչ,
  18. Գեղամ Գևորգյան՝ Գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր,
  19. Մարատ Գրիգորյան՝ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան,
  20. Արծրուն Ավագյան՝ Հայ բանասիրության ֆակուլտետի դեկան,
  21. Նվարդ Երնջակյան՝ Անգլիական բանասիրության ամբիոնի դոցենտ,
  22. Սիլվա Խասապետյան՝ Անգլերեն լեզվի թիվ 1 ամբիոնի դոցենտ:

 

Աղբյուրը`  www.ysu.am

Հեռակա ուսուցման բաժնում ավարտվեցին ամփոփիչ ատեստավորման քննությունները

2014թ. հունիսի 25-ին ԵՊՀ ԻՄ-ի հեռակա ուսուցման բաժնում տեղի ունեցավ «Պատմություն» մասնագիտության ամփոփիչ քննությունը:

Հանձնաժողովը գլխավորում էր Հայաստանի պետական ագրարային համալսարանի պատմության և փիլիսոփայության ամբիոնի վարիչ, պ. գ. թ., դոցենտ Վ.Ոսկանյանը:

Քննությանը մասնակցում էին 36 ուսանող, որոնցից «լավ» ստացան 16-ը, «բավարար»` 20-ը:

Հունիսի 26-ին կայացավ «Պատմություն» մասնագիտության ավարտական աշխատանքների պաշտպանությունը: 2 ուսանող ստացավ «գերազանց», 19-ը` «լավ», 15-ը` «բավարար»:

Հունիսի 21-ին տեղի ունեցավ «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության ամփոփիչ քննությունը:

Հանձնաժողովը գլխավորում էր ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Գ.Բադալյանը:

Քննությանը մասնակցում էին 38 ուսանող, որոնցից «լավ» ստացան 15-ը, «բավարար»` 23-ը:

Հունիսի 22-ին կայացավ «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության ավարտական աշխատանքների պաշտպանությունը:

3 ուսանող ստացավ «գերազանց», 18-ը` «լավ», 17-ը` «բավարար»:

2014թ. հունիսի 20-ին ԵՊՀ ԻՄ-ի հեռակա ուսուցման բաժնում տեղի ունեցավ «Կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա» մասնագիտության ամփոփիչ քննությունը:

Հանձնաժողովը գլխավորում էր ՀՀ ԿԳ նախարարության գիտության կոմիտեի գիտական գործունեության կազմակերպման վարչության պետ, ֆիզմաթ. գիտ. դոկտոր Լ.Մարդոյանը:

Քննությանը մասնակցում էին 13 ուսանող, որոնցից «լավ» ստացան 4-ը, «բավարար»` 9-ը:

Հունիսի 21-ին կայացավ «Կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա» մասնագիտության ավարտական աշխատանքների պաշտպանությունը: 5 ուսանող ստացավ «լավ», 8-ը` «բավարար»:

2014թ. հունիսի 16-ին ԵՊՀ ԻՄ-ի հեռակա ուսուցման բաժնում տեղի ունեցավ «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության ամփոփիչ քննությունը:

Հեռակա ուսուցման բաժնում ավարտվեցին ամփոփիչ ատեստավորման քննությունները

Հանձնաժողովը գլխավորում էր ՀՀ պետական կառավարման ակադեմիայի դոցենտ, մ.գ.թ., դոցենտ Լ.Միրզոյանը:

Քննությանը մասնակցում էին 8 ուսանող, որոնցից «լավ» ստացավ 1-ը, «բավարար»` 7-ը:

Հունիսի 17-ին կայացավ «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության ավարտական աշխատանքների պաշտպանությունը, որին մասնակցում էին 13 ուսանող:

«Գերազանց» ստացավ 3 ուսանող, «լավ»` 9-ը, «բավարար»` 1-ը:

Հեռակա ուսուցման բաժնում ավարտվեցին ամփոփիչ ատեստավորման քննությունները

2014թ. հունիսի 13-ին ԵՊՀ ԻՄ-ի հեռակա ուսուցման բաժնում տեղի ունեցավ «Մանկավարժություն և հոգեբանություն» մասնագիտության ամփոփիչ քննությունը:

Հանձնաժողովը գլխավորում էր Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի մանկավարժության տեսության և պատմության ամբիոնի պրոֆեսոր, մ. գ. դ., Մ.Մանուկյանը:

Քննությանը մասնակցում էին 40 ուսանող, որոնցից «լավ» ստացան 24-ը, «բավարար»` 16-ը:

Հունիսի 14-ին կայացավ «Մանկավարժություն և հոգեբանություն» մասնագիտության ավարտական աշխատանքների պաշտպանությունը:

2 ուսանող ստացավ «գերազանց», 28-ը` «լավ», 10-ը` «բավարար»:

2014թ. հունիսի 9-ին ԵՊՀ ԻՄ-ի հեռակա ուսուցման բաժնում տեղի ունեցավ «Բնապահպանություն և բնօգտագործում» մասնագիտության ամփոփիչ քննությունը:

Հեռակա ուսուցման բաժնում ավարտվեցին ամփոփիչ ատեստավորման քննությունները

Հանձնաժողովը գլխավորում էր «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա.Դավթյանը:

Քննությանը մասնակցում էին 29 ուսանող, որոնցից «գերազանց» ստացավ 1-ը, «լավ»` 10-ը, «բավարար»` 18-ը:

Հունիսի 10-ին կայացավ «Բնապահպանություն և բնօգտագործում» մասնագիտության ավարտական աշխատանքների պաշտպանությունը:

1 ուսանող ստացավ «գերազանց», 10-ը` «լավ», 18-ը` «բավարար»: