Ներբեռնել կրթական ծրագիրը

 

Ծրագրի նպատակն է. 

  1. ձևավորել անհրաժեշտ գիտակրթական հենք և մասնագիտական ներուժ Հայաստանի Հանրապետությունում ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի զարգացման համար,

  2. պատրաստել ին­ֆոր­մա­տի­կա­յի և կի­րա­ռա­կան մա­թե­մա­տի­կա­յի  բնա­գա­վա­ռի մաս­նա­գետ­ներ նախագծային, արտադրա-տեխնոլոգիական, գիտական և գիտահետազոտական, կազմակերպչական և կառավարման գործունեության համար, որոնք ունակ կլինեն
  • հա­մադ­րե­լու հիմ­նա­րար և կի­րա­ռա­կան մա­թե­մա­տի­կա­յի գի­տե­լիք­ները տար­բեր հա­մա­կար­գե­րի մո­դե­լա­վոր­ման, տե­ղե­կատ­վութ­յուն­նե­րի ո­րոն­ման, տվյալ­նե­րի հենքե­րի ստեղծ­ման, պահ­պան­ման և­ օգ­տա­գործ­ման նպա­տա­կով, 

  • աշ­խա­տե­լու գի­տա­կան և գի­տաարդ­յու­նա­բե­րա­կան բնա­գա­վառ­նե­րում, 

  • կատարելու տար­բեր ո­լորտ­նե­րում հե­տա­զո­տութ­յուն­նե­րի արդ­յունք­նե­րի և գոր­ծըն­թաց­նե­րի արդ­յու­նա­վե­տութ­յան վեր­լու­ծութ­յուն։

Ծրագրի հիմնական խնդիրներն են. 

  • ապահովել մաթեմատիկական մոդելների և մեթոդների, ալգորիթմների, ծրագրային ապահովման նախագծման և թեստավորման մեթոդների հետազոտում և մշակում, գիտական տեխնոլոգիաների և ծրագրային փաթեթների օգտագործում կիրառական խնդիրների լուծման համար, 

  • ապահովել տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնադրույթների, նախագծման, վերլուծության և մշակման  հիմնարար սկզբունքների ու մեթոդների յուրացումը և ձևավորել գործնական կիրառման կարողություններ,

  • ձևավորել գրավոր, բանավոր և գրաֆիկական հաղորդակցության ու թիմային աշխատանքի կարողություններ,

  • նախապատրաստել շրջանավարտներին բազմաբնույթ մասնագիտական կարիերայի ու աշխատատեղերի, ինչպես նաև շարունակական մասնագիտական կատարելագործման համար,

  • ստեղծել անհրաժեշտ կրթական նախադրյալներ ծրագրի շրջանավարտների կրթությունը մագիստրոսի ու հետազոտողի ծրագրերով ուսումնառությունը շարունակելու համար:

Շրջանավարտների ապագա կարիերայի հնարավորությունները 

«Ին­ֆոր­մա­տի­կա և կիրառական մաթեմատիկա» ծրագ­րի շրջա­նա­վարտ­նե­րը կա­րող են աշ­խա­տան­քի անցնել տե­ղե­կատ­վա­կան տեխ­նո­լո­գիա­նե­րի բազ­մաբ­նույթ ո­լորտ­նե­րում գոր­ծող պե­տա­կան և մաս­նա­վոր հիմ­նարկ­նե­րում, կազ­մա­կեր­պութ­յուն­նե­րում և ձեռ­նար­կութ­յուն­նե­րում` զբա­ղեց­նե­լով հե­տև­յալ պաշ­տոն­նե­րը.

Գի­տա­հե­տա­զո­տա­կան ինս­տի­տուտ­ներում`

  • գի­տաշ­խա­տող,

  • ինժեներ - մաթեմատիկոս,

  • ինժեներ - ծրագ­րավորող,

Պե­տա­կան և մաս­նա­վոր հիմ­նարկ­ներում` 

  • ինժեներ - մաթեմատիկոս,

  • ինժեներ - ծրագ­րավորող,

  • տե­ղե­կատ­վա­կան բա­զա­ներ ստեղ­ծող և սպասարկող մաս­նա­գետ,

  • վի­ճա­կագ­րա­կան վեր­լու­ծութ­յուն­նե­րի մաս­նա­գետ,

  • ար­տադ­րան­քի վե­րահսկ­ման բա­ժին­նե­րի ծրագ­րա­յին մաս­նա­գետ

  • և այլն:

Լրացուցիչ մանկավարժական դասընթացներ անցնելուց հետո ծրագրի շրջանավարտները կարող են աշխատանքի անցնել նաև ՀՀ ԿԳՆ ավագ, հիմ­նա­կան և մի­ջին դպրոց­նե­րում որպես ուսուցիչ, ուսումնակրթական ինժեներական լաբորատորիաներում որպես դասընթացավար:

Հ­նա­րա­վոր աշ­խա­տա­վայ­րերն են. ՀՀ ԿԳՆ դպրոց­ներ, քոլեջներ, բուհեր, գիտահետազոտական ինս­տի­տուտներ, ՊՆ հատուկ ստորաբաժանումներ, ինչ­պես նաև տե­ղե­կատ­վա­կան տեխ­նո­լո­գիա­նե­րի ո­լոր­տում գոր­ծող բազ­մաբ­նույթ կազմակերպություններ: 

Ծ­րագ­րի շրջա­նա­վարտ­նե­րը կա­րող են շա­րու­նա­կել ի­րենց ու­սու­մը մա­գիստ­րա­տու­րա­յում:

Ուսումնառության օժանդակության ռեսուրսները և ձևերը 

 

Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա կրթական ծրագիրն իրականացնելու համար ֆակուլտետում առկա են 9 լսարաններ, որոնցից մեկը հագեցված է տեխնիկական միջոցներով` համակարգիչ և տեսասարք, երկու համակարգչային սրահներ՝ յուրաքանչյուրը հագեցած 20 համակարգիչներով և տեսասարքերով, միկրոկոնտրոլերների ծրագրավորման լաբորատորիա, թվային անվտանգության աշխատանոց: Մասնաճյուղում հասանելի է ինտերնետ կապը` էլեկտրոնային գրադարաններից օգտվելու համար: 

 

 

Կոնտակտներ

Կրթական ծրագրի ղեկավար

Աննա Հովակիմյան

ahovakimyan@ysu.am

©2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: