Պրակտիկայի նպատակն է՝
իրականացնել փորձուսուցման և փորձառության ուղղությամբ գործառույթներ՝ ուսանողների մոտ ձևավորել հանրակրթության ժամանակակից պահանջներին համապատասխան գործնական և դասավանդման կարողություններ, դասի կազմակերպման ունակություն, ձևավորել մասնագիտական մանկավարժական և անձնային որակներ, ինչպես նաև աշխատանքային կոմպետենցիաներ:
Պրակտիկայի խնդիրներն են՝
- իրականացնել այնպիսի գործընթացներ, որոնք ուսանողներին հնարավորություն կտան՝ 
- ծանոթանալու ուսուցման կազմակերպման հիմարար փաստաթղթերին, 
- մասնագիտական գիտելիքները կիրառելու գործնականում՝ ուսուցման գործընթացում, 
- կատարելու դասալսումեր, մասնակցելու դասերի վերլուծություններին, քննարկումներին, դրանց վերաբերյալ ներկայացնելու վերլուծությունների համառոտ նկարագրեր, 
- նպաստելու դասի կազմակերպման տարբեր ձևերի, մեթոդների և ժամանակակից կրթական տեխնոլոգիաների ամրապնդմանը, 
- անցկացնելու փորձնական դասեր, 
- զարգացնելու մասնագիտական կարողությունները, 
- ձևավորելու անհրաժեշտ տեղեկույթ մասնագիտության պրակտիկ բնագավառի մասին, 
- իրականացնելու աշակերտական կոլեկտիվների կառավարման գործառույթ`ուսուցչի, դասղեկի գործունեության շրջանակներում, մասնակցել ծնողների հետ տարվող աշխատանքներին, ծնողական ժողովներին, 
- ծանոթանալու պոտենցիալ գործատուներին: 
Կիրառվում են ուսուցման հետևյալ ձևերը.
- փորձուսուցման և փորձառության գործունեություն, 
- հետազոտական, գործնական աշխատանքների կատարում, 
- խմբային աշխատանքներ և քննարկումներ։ 
Գնահատման մեթոդները և չափանիշներն են.
Ստուգարք՝ հիմնված անհատական հաշվետվության և պրակտիկայի պաշտպանության վրա:
Պրակտիկան իրականացվում է երկրորդ կիսամյակում։
