Կրթական ծրագրի մասնագիրը

Կրթական մակարդակը՝
Մագիստրոս
Մասնագիտություն՝
011301.04.7 - Ընդհանուր մանկավարժություն
Մասնագիտացումը՝
011301.04.7 - Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա
Ծրագրի ուստարին՝
2025/2026
Ուսուցման ձևը՝
Հեռակա
Ուսումնառության լեզուն՝
Հայերեն
1. Ծրագրի ընդունելության չափանիշները/պահանջները
Հեռակա ուսուցման ձևով ԵՊՀ ԻՄ մագիստրատուրա մրցութային կարգով կարող են ընդունվել ՀՀ պետական և հավատարմագրված (ինստիտուցիոնալ հավատարմագրում անցած) ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում ունեցող շրջանավարտները:
«Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագրով հեռակա ուսուցման ձևով մագիստրատուրայի ընդունելության մրցույթին հարցազրույցով՝ առանց ընդունելության քննության կարող են մասնակցել.
1. ԵՊՀ ԻՄ-ի առկա և հեռակա ուսուցման ձևերի վերջին երեք ուսումնական տարվա (տարին հաշվվում է՝ սկսած գործող ուսումնական տարվանից) կամայական մասնագիտության բակալավրի կրթական ծրագրի այն շրջանավարտները, ովքեր
ստացել են մանկավարժի լրացուցիչ որակավորում և հաղթահարել են ԵՊՀ ԻՄ տնօրենի հրամանով սահմանված ատեստավորման գնահատականի և ՄՈԳ-ի նվազագույն շեմը,
2. ԵՊՀ ԻՄ-ի մյուս տարիների կամայական մասնագիտության բակալավրի կրթական ծրագրի այն շրջանավարտները, ովքեր ստացել են մանկավարժի որակավորում և հաղթահարել են ԵՊՀ ԻՄ տնօրենի հրամանով սահմանված ատեստավորման
գնահատականի և ՄՈԳ-ի նվազագույն շեմը,
3. այլ բուհերի «Նախադպրոցական մանկավարժություն», «Ընդհանուր մանկավարժություն» և «Մասնագիտական մանկավարժություն» մասնագիտությունների բակալավրի առկա և հեռակա ուսուցման ձևերի վերջին երեք տարվա շրջանավարտները, ովքեր հաղթահարել են ԵՊՀ ԻՄ տնօրենի հրամանով սահմանված ատեստավորման գնահատականի և ՄՈԳ-ի նվազագույն շեմը,
4. դպրոցների այն ուսուցիչները, ովքեր ունեն առնվազն 5 տարվա մանկավարժական փորձ,
5. ՀՀ զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայություն անցած և վերջին երեք տարվա ընթացքում զորացրված 3 կետում նշվածմասնագիտությունների դիմորդները:
2. Ծրագրի նպատակները
. պատրաստել գիտամանկավարժական համակարգված գիտելիքների տեր որակյալ մանկավարժներ հանրակրթական և մասնագիտական ուսումնական հաստատությունների համար,
. փոխանցել խոր և համակողմանի գիտելիքներ ուսուցման կազմակերպման ձևերի, ուսուցման սկզբունքների և ուսուցման ժամանակակից մեթոդների, տեխնոլոգիաների և միջոցների ու ուսուցման արդյունքների գնահատման վերաբերյալ:
3. Ծրագրի կրթական վերջնարդյունքները

Այս ծրագրի ավարտին ուսանողն ունակ կլինի․

  1. Մասնագիտական գիտելիք և իմացություն
    1. Մեկնաբանելու արդի կրթության համակարգերի կազմակերպման մեթոդաբանությունը, իրավական հենքը, մարտահրավերները, տեխնոլոգիաները, ուսուցման որակի առանցքային դրույթները:
    2. Մեկնաբանելու մանկավարժական տեսությունների զարգացումները, մանկավարժագիտության հիմնական հասկացությունները, հայեցակարգերը, կրթության համակարգերի զարգացման փուլերը, կրթության որակի չափորորոշիչները։
    3. Նկարագրելու երեխայի և մեծահասակի, որպես ուսուցման սուբյեկտների, գործունեության հոգեբանական, տարիքային, անհատական առանձնահատկությունները և կիրառելու կոնֆլիկտների հաղթահարման ուղիները տարբեր տարիքի երեխաների զարգացման գործընթացում։
    4. Ներկայացնելու անձի սոցիալականացման օրինաչափությունները և արդյունավետ հաղորդակցման ձևերը։
    5. Դասակարգելու ուսուցման մեթոդները և ընտրելու ուսումնական առարկայի դասավանդման արդյունավետ մեթոդիկա։
    6. Վերհանելու կրթության սուբյեկտների կրթական պահանջմունքները և զարգացումը, կրթական միջավայրի հետ փոխներգործության բնույթը, ինքնազարգացման պայմանները։
    7. Կիրառելու տարբերակման և անհատականացման սկզբունքը ուսուցման բնագավառում:
  2. Գործնական մասնագիտական կարողություններ
    1. Կառավարելու, նախագծելու, կառուցելու, իրականացնելու և գնահատելու սեփական մանկավարժական գործունեությունը։
    2. Կիրառելու ուսուցման ակտիվ և ինտերակտիվ մեթոդներ ակտիվ ուսուցման գործընթացում։
    3. Կազմակերպելու դասավանդողի և ուսումնառողի համատեղ գործունեությունը՝ ապահովելով սուբյեկտ-սուբյեկտ փոխհարաբերությունների կառուցումը, խորհրդատվության կիրառումը ուսումնադաստիարակչական գործընթացում։
    4. Կանխատեսելու ուսուցման գործընթացում հավանական և սպասվելիք արդյունքներն ու թերությունները։
    5. Կիրառելու կրթության բնագավառում հետազոտությունների իրականացման վերաբերյալ փորձարարական տվյալների հավաքագրման և մշակման տեխնոլոգիաներ։
    6. Ապահովելու հետադարձ կապը:
  3. Ընդհանրական (փոխանցելի) կարողություններ
    1. Դրսևորելու վերլուծական, ստեղծագործական, քննական և նորարարական մոտեցում՝ մասնագիտական և/կամ միջմասնագիտական ոլորտների խնդիրների, ինչպես նաև հետազոտական հիմնախնդիրների բացահայտման, լուծման և նոր գաղափարների ձևավորման համար:
    2. Կիրառելու մասնագիտական հաղորդակցման միջոցները ազգային և միջազգային մակարդակներում մասնագիտական և ոչ մասնագիտական լայն հանրությանը՝ իր եզրահանգումները, հիմնավորումները և հետազոտության արդյունքները հստակ ու համակարգված ներկայացնելու համար:
    3. Վարժ կիրառելու առաջադեմ ՏՀՏ-ներ մասնագիտական և/կամ միջմասնագիտական ոլորտներում նոր և բարդ խնդիրների լուծման ու հետազոտությունների կատարմանը օժանդակելու համար:
    4. Իրականացնելու մասնագիտական և կամ ոչ մասնագիտական ոլորտներին առնչվող քանակական և որակական տվյալների վերլուծություն և գնահատում՝ ոչ ամբողջական կամ սահմանափակ տեղեկատվության պայմաններում եզրահանգումներ անելու և որոշումներ կայացնելու նպատակով:
    5. Բարդ և անծանոթ աշխատանքային իրադրություններում կայացնելու կառավարման ռազմավարական որոշումներ՝ հիմնվելով համապատասխան մասնագիտական գիտելիքների, պատմամշակութային, էթնիկ և կայուն զարգացման գործոնների վրա:
    6. Ինքնուրույն ստեղծել և ղեկավարել մասնագիտական կամ հետազոտական թիմ և պատասխանատվություն ստանձնել համագործակցային միջավայրի ձևավորման և թիմի անդամների մասնագիտական առաջընթացի համար:
    7. Ինքնուրույն բացահայտելու իր կրթական պահանջմունքները և մասնագիտական զարգացման կարիքները՝ ուսումնառությունը շարունակելու նպատակով:
    8. Նպաստելու քաղաքացիական հասարակության զարգացմանը, ազգային արժեհամակարգի, պատմամշակութային փորձի և համամարդկային արժեքների տարածմանը:
4. Շրջանավարտների ապագա կարիերայի հնարավորությունները
1. միջին մասնագիտական կրթության հաստատություններում՝ որպես դասախոս,
2. հանրակրթական ուսումնական հաստատություններում՝ որպես ուսուցիչ,
3. արտադասարանական և արտադպրոցական աշխատանքների կազմակերպիչ,
4. տեղական ինքնակառավարման մարմինների կրթության բաժիններում,
5. աշխատանք տեղեկատվական գործակալություններում,
6. հրատարակչություններում և խմբագրություններում,
7. գովազդային գործակալություններում,
8. պետական և մասնավոր ձեռնարկություններում և գրասենյակներում:
5. Ուսումնառության օժանդակության ռեսուրսները և ձևերը
Ուսումնառության օժանդակության ռեսուրսներ
. տպագիր նյութեր,
. էլեկտրոնային ռեսուրներ,
. համացանցային կայքեր:
Ուսումնառության օժանդակության ձևեր
. պասիվ, ակտիվ և ինտերակտիվ ուսուցման մեթոդներ,
. տեսողական (շնորհանդեսային) և տեսալսողական միջոցներ:
6. Կրթական չափորոշիչները կամ ծրագրային կողմնորոշիչները, որոնք օգտագործվել են ծրագիրը մշակելիս
·ՀՀ որակավորումների ազգային շրջանակը (հաստատված ՀՀ կառավարության 2016թ. հուլիսի 7-ի N714-ն որոշմամբ)
·Երևանի պետական համալսարանի մագիստրոսի կրթական ծրագրի կառուցվածքը և բովանդակությունը (հաստատված 2016 թ.-ին ԵՊՀ գիտական խորհրդում),
ԵՊՀ «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագիր
7. Դասախոսական կազմին ներկայացվող պահանջները
1. Ընդհանրական կարողություններ
Դասավանդման/մանկավարժական
Դասավանդողը պետք է ունակ լինի.
· ներկայացնելու դասընթացի նպատակները և խնդիրները, մեկնաբանելու և պարզաբանելու դասընթացի կրթական վերջնարդյունքները և դրանց կապն ու համադրումը համապատասխան կրթական ծրագրի վերջնարդյունքների հետ,
· կիրառելու դասավանդման, ուսումնառության և գնահատման ժամանակակից մեթոդներ և տեխնոլոգիաներ,
· կիրառելու ուսանողներին մոտիվացնող և նրանց ակտիվությունը խրախուսող մեխանիզմներ և մեթոդներ,
· սահմանելու կրթական ընդհանուր նպատակ և ջանքեր ներդնելու դրա իրականացման ուղղությամբ,
· զարգացնելու ոսանողների վերլուծական, փաստերն ու իրողությունները ընդհանրացնելու, երևույթները համակողմանիորեն գնահատելու, եզրակացություններ կատարելու և տեսական գիտելիքները գործնականում կիրառելու կարողությունները,
· կազմելու դասընթացի փաթեթ։
Հետազոտական
Դասավանդողը պետք է ունակ լինի.
· իրականացնելու գիտահետազոտական աշխատանքներ,
· վերլուծելու մանկավարժական սեփական գործունեության արդյունավետությունը,
· կիրառելու միջառարկայական և համալիր հետազոտությունների մեթոդաբանություններ,
· ճիշտ ընտրելու և համադրելու հետազոտությունների իրականացման և կիրառվող ուսուցման մեթոդները։
Հաղորդակցման
· ուսանողի հետ հաստատելու միջանձնային և կառուցողական հարաբերություններ,
· արդյունավետ պլանավորելու դասընթացը և դասապրոցեսը, կառավարելու լսարանը, բոլոր ուսանողներին դարձնելու ուսումնական գործընթացի ակտիվ մասնակիցներ,
· հաղորդակցվելու որևէ օտար լեզվով,
· պահպանելու մանկավարժական և մասնագիտական էթիկայի կանոնները,
· պահպանելու բարձրագույն կրթության ոլորտի իրավական նորմերը։
ՏՀՏ կիրառություն
· ուսումնական գործընթացում ազատ կիրառելու համակարգչային հիմնական ծրագրերը (MS Office փաթեթ՝ Word, Excel, Power-Point, Internet, e-mail ),
· պատրաստելու և ներկայացնելու լուսացուցադրություններ,
· օգտագործելու առցանց ուսուցման տեխնոլոգիաներ,
· կիրառելու Moodle հարթակը դասապրոցեսը իրականացնելու համար։

2. Մասնագիտական կարողություններ
· ներկայացնելու և մեկնաբանելու դասավանդման ոլորտի հիմնախնդիրները և ուսումնասիրության ժամանակակից մեթոդաբանական հիմքերը,
· սահմանելու դասավանդվող դասընթաց(ներ)ի հիմնական հասկացությունները, ուսումնասիրության հայեցակարգային մոտեցումները,
· ուսուցման գործընթացում ստեղծելու միջառարկայական կապեր,
· ձևակերպելու դասավանդվող առարկայի ոլորտում խնդիրներ, ընտրելու անհրաժեշտ ուսումնական նյութեր և ուսուցման միջոցներ,
· կիրառելու ոլորտի խնդիրների ուսումնասիրման մեթոդական առաջավոր փորձը և դրսևորելու ստեղծագործական մոտեցումներ։
3. Ընդհանուր պահանջներ
Գիտական աստիճան
· Որակավորման կամ գիտական աստիճանի առկայություն դասավանդվող դասընթացի/մոդուլի ոլորտում:
· Գիտական աստիճանի և կոչման առկայություն/ցանկալի է բակալավրատում, պարտադիր՝ մագիստատուրայի համար / :
· Հետազոտական աշխատանքների առկայություն մանկավարժության կամ դասավանդվող դասընթացի /մոդուլի ոլորտում:
· Մասնակցություն հանրապետական և միջազգային գիտաժողովների:
Մանկավարժական փորձ
· Գիտական կամ մանկավարժական աշխատանքի փորձառություն՝ բացի «դասախոս» տարակարգի համար (նվազագույնը 3 տարի)։
· Մասնակցություն որակավորման բարձրացման դասընթացներին վերջին 5 տարիների ընթացքում։
· Մասնագիտական պրակտիկ գործունեության փորձառություն /ցանկալի է/:
Գիտամանկավարժական կամ պրակտիկ աշխատանքի փորձ
· Գիտական կամ մանկավարժական աշխատանքի փորձառություն՝ բացի «դասախոս» տարակարգի համար (նվազագույնը 3 տարի)։
· Մասնակցություն որակավորման բարձրացման դասընթացներին վերջին 5 տարիների ընթացքում։
Մասնագիտական պրակտիկ գործունեության փորձառություն /ցանկալի է/:
©2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: