Ներբեռնել կրթական ծրագիրը

 

Ծրագրի նպատակները և խնդիրները 

 

Ծրագրի նպատակն է պատրաստել տնտեսագիտության, ֆինանսաբանկային հիմնարար գիտելիքներ և հմտություններ ունեցող, ֆինանսական վերլուծություններ իրականացնող տնտեսագետ-մասնագետներ տնտեսության տարբեր ոլորտներում տնտեսական գործունեություն իրականացնող կազմակերպությունների, առավելապես  ֆինանսաբանկային  ոլորտի,  ինչպես  նաև  արտադրական,  պետական  կառավարման
համակարգերի տարբեր օղակների համար: 

Նպաստել տնտեսագիտական մտածողության ձևավորմանը:
 

 

Շրջանավարտների ապագա կարիերայի հնարավորությունները 

«Ֆինանսներ» ծրագիրն ապահովում է համապատասխան ակադեմիական բազա այն ուսանողների համար, ովքեր մտադիր են իրենց ապագա կարիերան կառուցել բիզնեսի, բանկային հատվածի, կազմակերպությունների ֆինանսական կառավարման և հանրային կառավարման ոլորտներում:

  • Ծրագրի շրջանավարտները կարող են աշխատանքի անցնել տնտեսության տարբեր ոլորտների ձեռնարկություններում, առևտրային բանկերում, խորհրդատվական ընկերություններում, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում` զբաղեցնելով հետևյալ պաշտոնները.ֆինանսական խորհրդատու,
  • վիճակագրական տվյալների վերլուծաբան,
  • մենեջմենթի, մարքեթինգի խորհրդատու,
  • կրտսեր տնտեսագետ-ֆինանսիստ,
  • կրտսեր հաշվապահ,
  • վիճակագրության բաժնի մասնագետ
  • ՓՄՁ կառավարիչ
  • վարկային մասնագետ,
  • սպասարկման բաժնի մասնագետ
  • ռիսկերի կառավարման կրտսեր մասնագետ
  • տնտեսական քաղաքականության ծրագրերի մշակման խմբի անդամ,
  • տնտեսական նախագծերի մշակման, դրանց արդյունավետության գնահատման և իրականացման վերահսկողության գծով մասնագետ:
     

Ծրագրի շրջանավարտները կարող են շարունակել իրենց ուսումը մագիստրատուրայում:

 

Ուսումնառության օժանդակության ռեսուրսները և ձևերը 

Ուսումնառության գործընթացում օգտագործվում են հետևյալ օժանդակ ռեսուրսները. 

  • ժամանակակից սարքավորումներով և ծրագրային միջոցներով ապահովված լսարաններ, 

  • առցանց դասախոսություններ, 

  • էլեկտրոնային ռեսուրսներ:

 

 

 

Կոնտակտներ

Կրթական ծրագրի ղեկավար

Գարիկ Սիրոյան

garik.siroyan@ysu.am

©2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: