Մասնագիտական պրակտիկա 1
Պրակտիկայի նպատակն է
Ձևավորել գործնական հմտություններ մասնագիտական դասընթացներից ստացած տեսական գիտելիքների շուրջ: Հնարավորություն տալ համակարգված գիտելիքները և կարողությունները կիրառել պրակտիկ մասնագիտական գործունեության մեջ: Նպաստել տեղեկատվության հետ աշխատելու ունակությունների զարգացմանը, աշխատանքային միջավայրում ադապտացմանը, ԲՈՒՀ-ի և գործատուների հետ կապերի հաստատմանը:
Պրակտիկայի խնդիրները.
ծանոթացնել կազմակերպության տնտեսական գործունեության առանձնահատկություններին և կազմակերպչական գործընթացներին,
ծանոթացնել կազմակերպության հիմնադիր փաստաթղթերին, ներքին դրույթներին, ֆինանսական և կառավարչական փաստաթղթերին,
ծանոթացնել կազմակերպության գործունեությունը կարգավորող օրենքներին, ստանդարտներին
ծանոթացնել կազմակերպության ստորաբաժանումներին
տրամադրել տեղեկատվություն, կատարել վերլուծություններ, զեկույցներ:
Պրակտիկան իրականացվում է 6-րդ կիսամյակում։
Մասնագիտական պրակտիկա 2
Պրակտիկայի նպատակն է
Խորացնել մասնագիտական գործնական հմտությունները տնտեսագիտության, հաշվապահական հաշվառման և աուդիտի, ֆինանսական շուկաների, բիզնեսի գնահատման, գնագոյացման, ապահովագրության, բանկային գործի, տեղեկատվության կուտակման և վերլուծության շրջանակներում: Հնարավորություն տալ համակարգված տնտեսագիտական գիտելիքները և կարողությունները կիրառել գիտական և պրակտիկ մասնագիտական գործունեության մեջ: Նպաստել որակյալ, արդիական, կիրառական ավարտական աշխատանքի կատարման համար համապատասխան նյութերի ձեռք բերմանը, մասնագիտական հանրության հետ մասնագիտական լեզվով հաղորդակցման հմտությունների բարելավմանը, նպաստել ԲՈՒՀ-ի և գործատուների հետ կապերի հաստատմանը::
Պրակտիկայի խնդիրները.
ուսումնասիրել կազմակերպության տնտեսական գործունեության առանձնահատկություններին և կազմակերպչական գործընթացների,
ուսումնասիրել և համադրել կազմակերպության հիմնադիր փաստաթղթերը, ներքին դրույթները, ֆինանսական և կառավարչական հաշվետվությունները,
ծանոթացնել կազմակերպության գործունեությունը կարգավորող օրենքներին, ստանդարտներին
ուսումնասիրել և գնահատել կազմակերպության ներքին միջավայրը
տրամադրել տեղեկատվություն, կատարել վերլուծություններ պատրաստել հաշվետվություն, զեկույցներ:
Գնահատման մեթոդները և չափանիշներն են.
Վերջնարդյունքների ձևավորումը ստուգելու համար նախատեսված ստուգարքը անց է կացվում բանավոր, հաշվետվության հիման վրա:
Պրակտիկան իրականացվում է 8-րդ կիսամյակում։