- Գլխավոր
- Faculty
- Կիրառական արվեստի ֆակուլտետ
Main Navigation (Arm)
- Ընդունելություն
- Կրթություն
- Գիտություն
- Նորություններ
- ԵՊՀ ԻՄ-ի մասին
- Շրջանավարտներ և կարիերա
- ԵՊՀ կայք
Իջևանի տարածաշրջանային քոլեջի հիմնադրման պահից` 1991-1994 թթ., «Դեկորատիվ-կիրառական արվեստ» մասնագիտությունը գործել է Հումանիտար գիտությունների ֆակուլտետի կազմում:
1994թ. «Դեկորատիվ-կիրառական արվեստ» մասնագիտության հիման վրա ձևավորվում է Կիրառական արվեստի ֆակուլտետը, և դեկան է նշանակվում Պողոս Մկրտիչի Կարապետյանը:
1996-2006 թթ. ֆակուլտետի դեկանը եղել է ՀՀ նկարիչների միության անդամ, գեղանկարիչ Սպարտակ Հայկի Սարգսյանը:
2006-2014 թթ. ֆակուլտետը ղեկավարել է տեխն. գիտ. թեկնածու, դոցենտ (պաշտոնը) Կամո Բենիկի Այվազյանը:
2014-2021 թթ. ֆակուլտետը ղեկավարել է ֆիզ.մաթ. գիտ. թեկնածու, դոցենտ (պաշտոնը) Ալեքսան Շամիլի Մարգարյանը:
2021թ. փետրվարի 1-ից ֆակուլտետի դեկանն է բան. գիտ. թեկնածու, դոցենտ (պաշտոնը) Վահան Արշակի Աղաբաբյանը։
Մինչև 2007թ. ֆակուլտետն ունեցել է երկու մասնագիտություն` «Կիրառական զարդարվեստ և ժողովրդական արհեստներ» և «Դիզայն»: Այնուհետև ֆակուլտետում ուսուցանվել է միայն «Կիրառական արվեստ» մասնագիտությունը:
2014 թ.-ից սկսած՝ ֆակուլտետում ուսուցումը կազմակերպվում է «Կիրառական արվեստ» և «Դիզայն» մասնագիտություններով:
Հեռ.` 096-98-76-54, 096-55-75-56
էլ. փոստ` appliedart_ib@ysu.am, vahan.aghababyan@ysu.am