- Գլխավոր
- Faculty
- Կիրառական արվեստի ֆակուլտետ
- Դեկորատիվ-կիրառական արվեստ
Main Navigation (Arm)
- Ընդունելություն
- Կրթություն
- Գիտություն
- Նորություններ
- ԵՊՀ ԻՄ-ի մասին
- Փաստաթղթեր
- Շրջանավարտներ և կարիերա
- ԵՊՀ կայք
Պատրաստել բարձր որակավորման բակալավր-մասնագետներ, ովքեր իրերի նախագծման պրոցեսում տիրապետում են արդի ստեղծագործական մտածելակերպի և համակարգչով դիզայն ծրագրերի կատարման հմտությունների, հագուստի նախագծման և մոդելավորման հմտությունների:
Ուսանողների համար ապահովել կրթական միջավայր և տեսական և գործնական դասընթացների շնորհիվ շրջանավարտների մոտ ձևավորել գիտելիքներ, կարողություններ և հմտություններ, որոնք անհրաժեշտ են մասնագիտական ոլորտում հաջողությունների հասնելու, ուսանողների գեղագիտական, ինտելեկտուալ, վերլուծական և կատարողական կարողությունների զարգացման համար:
«Դեկորատիվ կիրառական արվեստ» կրթական ծրագրի շրջանավարտները կարող են աշխատանքի անցնել կրթության և մշակույթի ոլորտներում, գեղագիտական կենտրոններում, գորգագործության, խեցեգործության, փայտի և մետաղի արտադրամասերում՝ զբաղեցնելով հետևյալ պաշտոնները.
hետազոտող,
ուսումնական վարպետներ,
մասնագետ-խորհրդատուներ,
վարպետ - մասնագետ,
գեղագիտական կենտրոնի ուսուցիչ,
նկարիչ-ձևավորող:
Ուսումնառության գործընթացում օգտագործում են հետևյալ օժանդակ ռեսուրսները.
գիպսե, կավե, պլաստմասե ռեկվիզիտներ նատյուրմորտների համար,
մոլբերտներ և գծագրական վահանակներ,
խեցեգործության և քանդակի համար նախատեսված սեղանիկներ,
մուֆելային վառարան,
համակարգիչներ,
գորգագործության և կարպետագործության տորքեր և շրջանակներ,
մետաղի մշակման լաբորատոր սարքավորումներ,
փայտի գեղարվեստական մշակման լաբորատորիայի սարքավորումներ,
պրոյեկտորներ։
Դեկան՝ Վահան Աղաբաբյան