- Գլխավոր
- Faculty
- Կիրառական արվեստի ֆակուլտետ
- Դիզայն
Main Navigation (Arm)
- Ընդունելություն
- Կրթություն
- Գիտություն
- Նորություններ
- ԵՊՀ ԻՄ-ի մասին
- Փաստաթղթեր
- Շրջանավարտներ և կարիերա
- ԵՊՀ կայք
Պատրաստել բարձր որակավորման բակալավր-մասնագետներ, ովքեր իրերի նախագծման պրոցեսումտիրապետում են արդի ստեղծագործական մտածելակերպի և համակարգչով դիզայն ծրագրերի կատարման հմտությունների, հագուստի նախագծման և մոդելավորման հմտությունների:
Ուսանողների համար ապահովել կրթական միջավայր և տեսական և գործնական դասընթացների շնորհիվ շրջանավարտների մոտ ձևավորել գիտելիքներ, կարողություններ և հմտություններ, որոնք անհրաժեշտ են մասնագիտական ոլորտում հաջողությունների հասնելու, ուսանողների գեղագիտական, ինտելեկտուալ, վերլուծական և կատարողական կարողությունների զարգացման համար:
«Դիզայն» կրթական ծրագրի շրջանավարտները կարող են աշխատանքի անցնել մշակույթի բաժիններում, գեղագիտական կենտրոններում, պետական և մասնավոր հաստատություններում` զբաղեցնելով հետևյալ պաշտոնները.
ուսումնական վարպետներ, մասնագետ-խորհրդատուներ,
ներքին միջավայրի ձևավորման մասնագետներ (ինտերիեր),
արտադրական/արդյունաբերական ոլորտի դիզայներ,
համակարգչային-գրաֆիկական դիզայներ,
տպագրության ոլորտի մասնագետ,
հագուստի/դեկորացիաների ձևավորման մասնագետ,
ոճաբան,
նկարիչ-ձևավորող։
Ուսումնառության գործընթացում օգտագործում են հետևյալ օժանդակ ռեսուրսները.
գիպսե, պլաստմասե ռեկվիզիտներ նատյուրմորտների համար,
մոլբերտներ և գծագրական վահանակներ,
կարի մեքենաներ,
խեցեգործության և քանդակի համար նախատեսված սեղանիկներ,
մուֆելային վառարան,
համակարգիչներ,
գունավոր բազմաֆունկցիոնալ տպիչ/ներ,
3Դ տպիչ,
պրոյեկտոր,
մանեկեններ,
երկաթյա սեղաններ,
էտյուդնիկներ,
մանրակերտեր պատրաստելու համար նախատեսված,
նյութեր/սարքավորումներ:
Դեկան Վ․ Աղաբաբյան