Ուսումնական պրակտիկա
Պրակտիկայի նպատակն է
Ուսանողներին ծանոթացնել դեկորատիվ-կիրառական արվեստի ոլորտի տարբեր արտադրությունների և դրանցում գործող ծառայությունների հետ։ Խորացնել մասնագիտական գործնական կարողությունները։ Հնարավորություն ստեղծել մասնագիտական գիտելիքները և կարողությունները կիրառել պրակտիկ գործունեության մեջ: Ամրապնդել կապը աշխատաշուկայի հետ։
Պրակտիկայի խնդիրները.
- ծանոթացնել դեկորատիվ-կիրառական արվեստի արտադրական գործունեության առանձնահատկություններին և կազմակերպչական գործընթացներին, 
- մասնակցել արտադրական գործընթացի, 
- ստեղծել անհատական և խմբային նախագծեր և կազմել պորտֆոլիո։ 
Գնահատման մեթոդները և չափանիշներն են.
Ուսումնական պրակտիկան ավարտվում է ստուգարքով։ Ուսանողը ներկայացնում է պորտֆոլիո, որտեղ ներառված են պրակտիկայի ընթացքում կատարված նախագծերը և այլ գործնական աշխատանքներ։
Պրակտիկան իրականացվում է 5-րդ կիսամյակում։
Մասնագիտական պրակտիկա
Պրակտիկայի նպատակն է
Ավարտական աշխատանքի ոլորտային շրջանակներում իրականացնել հետազոտական աշխատանք և հիմնավորել նախագծի գործնական նշանակությունը։
Պրակտիկայի խնդիրները.
- Ուսումնասիրել մասնագիտական գրականություն, 
- նախագծի ոլորտային շրջանակում կատարել հետազոտական աշխատանք, 
- ստեղծել ավարտական նախագիծ և կազմել պորտֆոլիո։ 
Գնահատման մեթոդները և չափանիշներն են.
Մասնագիտական պրակտիկան ավարտվում է ստուգարքով։ Ուսանողը ներկայացնում է պորտֆոլիո, որտեղ ներառված են պրակտիկայի ընթացքում ավարտական նախագծի վերաբերյալ կատարված հետազոտությունները։
Պրակտիկան իրականացվում է 8-րդ կիսամյակում։
