- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Հանդիպում Իջևանի ավագ դպրոցում
Main Navigation (Arm)
- Ընդունելություն
- Կրթություն
- Գիտություն
- Նորություններ
- ԵՊՀ ԻՄ-ի մասին
- Փաստաթղթեր
- Շրջանավարտներ և կարիերա
- ԵՊՀ կայք
2024 թ. մայիսի 10-ին ԵՊՀ ԻՄ պրակտիկայի կազմակերպման և շահակիցների հետ համագործակցության բաժինը Իջևանի ավագ դպրոցում կազմակերպել էր հանդիպում 10-րդ և 11-րդ դասարանների աշակերտների հետ:
Հանդիպմանը մասնակցում էին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Ա. Մակարյանը, փոխտնօրեն Մ. Օթարյանը, Կիրառական արվեստի ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Վ. Աղաբաբյանը, Հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, բ.գ.թ., դոցենտ Վ. Ավագյանը, Օտար լեզուների ամբիոնի վարիչի պաշտոնակատար, բ.գ.թ., դոցենտ Ք. Հարությունյանը:
«Ի՞նչ անել ապագայում», «Ի՞նչ մասնագիտություն ընտրել», «Ո՞ր առարկաներից քննությունների պատրաստվել», «Ո՞ւր գնալ դպրոցն ավարտելուց հետո». ավագ դպրոցի սաներին ամենաշատը հետաքրքրող այս հարցերին հանդիպման ընթացքում համալսարանականները տվեցին պատասխաններ:
Ավագ դպրոցի 11-րդ դասարանցիներին ԵՊՀ ԻՄ աշխատակիցները ներկայացրին մասնաճյուղի գործունեությունը, հնարավորությունները, տեղեկատվություն տրամադրեցին բուհում գործող 12 կրթական ծրագրերի և դրանց առանձնահատկությունների վերաբերյալ, իրականացրին մտքերի փոխանակում և քննարկում աշակերտներին հուզող հարցերի շուրջ:
10-րդ դասարանի աշակերտների համար ԵՊՀ ԻՄ դասախոսներ Վ. Ավագյանը և Ք. Հարությունյանը դասախոսություններ վարեցին «Հայ գրականություն» և «Անգլերեն» առարկաների շրջանակներում: Ընտրվել էին ծրագրային և արդիական, դպրոցականների համար հետաքրքրություն ու մոտիվացիա առաջացնող թեմաներ՝ նպատակ ունենալով լրացնելու կամ ընդլայնելու նրանց գիտելիքները:
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի կողմից առաջարկվեց, որ նախքան դպրոցն ավարտելն ուսման և ապագա մասնագիտության նկատմամբ ավելի խորը և իմաստալից մոտեցում դրսևորելու համար դպրոցականներն այցելեն մասնաճյուղ, գտնվեն համալսարանական միջավայրում, ծանոթանան բուհում կրթության կազմակերպմանը, ուսանողական առօրյային, մասնակցեն նախընտրելի մասնագիտությամբ որևէ դասընթացի, տեղում ստանան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները:
Բացի այդ, մասնաճյուղի հոգեբանները կիրականացնեն ավագ դասարանների աշակերտների մասնագիտական կողմնորոշման և կարիերայի ուղղորդման թեստավորում՝ որոշելու, թե տվյալ աշակերտին որ մասնագիտությունն է ավելի համապատասխանում: