- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Դասախոսություն-հեռակամուրջ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի և Ռուսական նոր համալսարանի միջև
Main Navigation (Arm)
- Ընդունելություն
- Կրթություն
- Գիտություն
- Նորություններ
- ԵՊՀ ԻՄ-ի մասին
- Շրջանավարտներ և կարիերա
- ԵՊՀ կայք
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի և Ռուսական նոր համալսարանի միջև ս.թ. մայիսի 11-ին կայացավ ավարտական, եզրափակիչ դասախոսություն-հեռակամուրջ՝ «Ռուսաց լեզու և գրականություն» կրթական ծրագրի 3-րդ կուրսերի ուսանողների մասնակցությամբ: Շարահյուսության վերաբերյալ դասախոսություն վարեցին Ռուսական նոր համալսարանի ռուսաց լեզվի և հրատարակչական գործի ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Աննա Ֆելիքսի Գերշանովան և մանկավարժական գիտությունների թեկնածու, ԵՊՀ ԻՄ-ի օտար լեզուների ամբիոնի պրոֆեսոր Սվետլանա Մինասյանը:
Լրացնելով միմյանց և քննարկելով դիտարկվող յուրաքանչյուր հարցը՝ դասախոսներն անդրադարձան շարահյուսության այն ոլորտներին, որոնք հետաքրքիր և անհրաժեշտ են ուսանողների հատուկ հետազոտական աշխատանքների համար՝ հիմնված Լ. Ն. Տոլստոյի, Ֆ. Մ. Դոստոևսկու, Ա. Պ. Չեխովի ստեղծագործություններից վերցված բնագրային նյութերի վրա: Դիտարկվեցին մասնավորապես բարդ համադասական և ստորադասական նախադասությունների շարահյուսությունը և գեղարվեստական տեքստը, դրանց շարադասությունը (ուղիղ և շրջուն), հնչերանգը՝ որպես բարդ նախադասության բաղադրիչների կապակցման եղանակ, համադասության և ստորադասության միջև եղած տարբերությունների ժամանակակից ըմբռնումը, թե որն է իմաստային խմբերի քանակն ու միջոցները որոշելու դժվարությունը, շարահյուսության այլ նրբերանգներ գեղարվեստական տեքստում: Ուսանողների մեջ մեծ հետաքրքրություն առաջացրին բարդ նախադասությունների կառուցվածքային դասակարգման թեման՝ ըստ Մ. Ն. Պետերսոնի, և բարդ ստորադասական նախադասությունների դասակարգումը՝ ըստ Վ. Ա. Բելոշապկովայի:
Հեռակամուրջ-դասախոսության այս մեթոդը թույլ է տալիս շոշափել կոնկրետ առարկայի, հետազոտության վերաբերյալ այն արդիական խնդիրները, որոնք հակասական են և պարզաբանման կարիք ունեն: Մեթոդն ինքնին բարդ է, բազմակողմանի և գտնվում է զարգացման մշտական գործընթացում: Միևնույն ժամանակ դասախոսության կառուցվածքը կախված է դասավանդողների մտադրությունից և թեմայի վերլուծական կառուցումից: Նման դասախոսությունները թույլ են տալիս ամբողջացնել փաստական նյութը և ներկայացնել այն հետագա հետազոտության համար: