- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Կայացավ գրադարանային խորհրդի տարեվերջյան նիստը
Main Navigation (Arm)
- Ընդունելություն
- Կրթություն
- Գիտություն
- Նորություններ
- ԵՊՀ ԻՄ-ի մասին
- Փաստաթղթեր
- Շրջանավարտներ և կարիերա
- ԵՊՀ կայք
2022թ. հուլիսի 13-ին տեղին ունեցավ ԵՊՀ ԻՄ-ի գրադարանային խորհրդի հերթական նիստը:
Նիստում գրադարանի վարիչ Վլադիմիր Պողոսյանը հանդես եկավ ԵՊՀ ԻՄ-ի գրադարանի՝ 2021-2022 ուստարվա գործունեության մասին հաշվետվությամբ: Ներկայացնելով հաշվետու ուստարում ԵՊՀ ԻՄ-ի գրադարանային ֆոնդի համալրման մասին՝ Վ.Պողոսյանը նշեց, որ 2021-2022 ուստարում գրադարանային ֆոնդը համալրվել է ավելի քան 670 միավոր գրականությամբ, որից 108 միավոր գրականությունը՝ գնման միջոցով, իսկ ավելի քան 562-ը՝ նվիրատվությամբ: 2022թ. հուլիսի 13-ի դրությամբ գրադարանային ֆոնդում առկա է շուրջ 20353 միավոր գրականություն, այդ թվում՝ 2285 էլեկտրոնային գրականություն, ավելի քան 1396 գիտական ամսագրեր և ժողովածուներ, ավելի քան 72 քարտեզ, 16651 հայերեն, անգլերեն, ֆրանսերեն և ռուսերեն գիտական, ուսումնական, ուսումնամեթոդական և գեղարվեստական գրականություն:
Գրադարանի վարիչը շեշտեց, որ հաշվետու ժամանակահատվածում գրադարանի աշխատակազմի համալրումը խթանել է գրադարանի քարտադարանի և սպասարկման էլեկտրոնայնացման աշխատանքների իրականացումը: Հաշվետու ժամանակահատվածում ԿՈՀԱ գրադարանային բոլոր գործընթացների բաց կոդով ծրագրային ապահովման համակարգով տվյալ պահի դրությամբ մուտք է արվել 6057 գիրք:
Անդրադառնալով ԵՊՀ ԻՄ-ի էլեկտրոնային գրադարանին (http://ijevanlib.ysu.am/)՝ Վ.Պողոսյանը նշեց, որ բավականին մատչելի են կայքի կառուցվածքը, բաժինները, գիրք փնտրելու սկզբունքները: Կայքում գրքերը տեղադրված են ըստ մասնագիտական ուղղվածության, աջ մասում նոր հրատարակված գրքերն են, ձախ մասի ստորին հատվածում՝ հիմնական մասնագիտական գրքերը: Ս.թ. հուլիսի 13-ի դրությամբ էլեկտրոնային գրադարանում առկա է 1054 գիրք, գրանցվել է 11.497.347 այցելություն, 823.338 այցելու: Վերջին 30 օրերին արձանագրվել է 285.163 այցելություն, 16.309 այցելու:
Վ.Պողոսյանը նշեց, որ գրադարանի ուսումնագիտական գրականության համալրումը ստեղծում է որոշակի խնդիրներ՝ հատկապես արտասահմանյան հրատարակությունների ձեռքբերման տեսանկյունից: Այն նվազեցնում է գրքերի ձեռքբերման, նորացման և արդիականացման գործընթացը՝ չնայած այն հանգամանքին, որ գրադարանի գրքահամալրման գործընթացը կրում է պարբերական բնույթ:
ԵՊՀ ԻՄ-ի գրադարանային խորհրդի նախագահ, տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանը նշեց, որ գրադարանի մատուցած ծառայությունների որակի վերաբերյալ ուսանողական հարցումները վեր են հանում հստակ խնդիրներ, որոնք առանձնակի ուշադրության կարիք ունեն: Մեծացել են ուսանողական համակազմի պահանջները, ինչը հուշում է, որ պետք է նոր մեխանիզմներ և միջոցներ ձեռք առնել գրականության արդիականցման և մատչելիության ապահովման համար, պետք է ուսանողներին օգնել հաղթահարելու տեխնիկական խոչընդոտները, ուսանողներին և դասախոսներին հասանելի դարձնել ԵՊՀ-ի և այլ գրադարանների ռեսուրսները:
Նիստի մասնակիցները մեկ-մեկ քննարկեցին հարցաթերթերում ուսանողների կողմից մատնանշված խնդիրները և հանդես եկան դրանց լուծմանն ուղղված առաջարկություններով:
Գրադարանային խորհրդի նիստում ԵՊՀ ԻՄ-ի գրադարանի՝ 2021-2022 ուստարվա գործունեությունը գնահատվեց բավարար, վարիչին հանձնարարվեց կազմել շտկող գործողությունների պլան-ժամանակացույց: Գրադարանի աշխատանքների վերաբերյալ հաջորդ հաշվետվությունը պետք է կազմվի այդ գործողությունների արդյունքների հիման վրա: