- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Զեկուցում կարդաց Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի դասախոս Ս.Ալավերդյանը
Main Navigation (Arm)
- Ընդունելություն
- Կրթություն
- Գիտություն
- Նորություններ
- ԵՊՀ ԻՄ-ի մասին
- Շրջանավարտներ և կարիերա
- ԵՊՀ կայք
2018թ. մարտի 9-ին ԵՊՀ ԻՄ-ի բնական գիտությունների ֆակուլտետի ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի դասախոս Սլավիկ Ալավերդյանը ներկայացրեց «Շարժվող օբյեկտի հայտնաբերման մի խնդիր» թեմայով գիտահանրամատչելի զեկուցում:
Միջոցառումը նախաձեռնել էր ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությունը:
Ներկա էին ֆակուլտետի 3 տասնյակ ուսանողներ:
Ս.Ալավերդյանը ներկայացրեց փնտրման խնդրի էությունը, լուծման ալգորիթմը, պրեզենտացիայի միջոցով ցուցադրեց խնդրի լուծման ընթացքը:
Ընդգծվեց, որ փնտրման խնդիրները մեծ կարևորություն ունեն գիտության և տեխնիկայի բազմաթիվ բնագավառներում (մեխանիկա, տիեզերագնացություն, ռոբոտաշինություն և այլն)։ Տնտեսագիտության մեջ հանդիպող որոշ խաղեր և սպորտաձևերում հանդիպող որոշ իրավիճակներ կարելի է ներկայացնել որպես փնտրման խնդիրներ։
Բացատրվեց, որ ընդհանուր առմամբ փնտրման խնդիրը մի օբյեկտի կողմից մեկ այլ օբյեկտի հայտնաբերումն ապահովող ղեկավարման կառուցումն է։ Փնտրող և որոնվող օբյեկտները կարող են ունենալ տարբեր սահմանափակումներ՝ առավելագույն արագություն, արագությունը փոխելու առավելագույն անկյուն կամ փոփոխման առավելագույն քանակ, տարածության կամ հարթության մեջ տեղաշարժվելու հնարավորություն, գծային չափեր, տվյալ պահին փնտրողին հասանելի (հայտնի) տիրույթի չափ, տեսք ու փոփոխման օրենքներ և այլն։
Ներկայացվեց հարթության վրա արագությամբ ղեկակավարվող շարժական կետային օբյեկտի փնտրման խնդիրը, որն իրականացվում է տարածության մեջ արագությամբ ղեկավարվող փնտրողի կողմից: