- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Մասնաճյուղում իրականացվում են վերապատրաստման դասընթացներ
Main Navigation (Arm)
- Ընդունելություն
- Կրթություն
- Գիտություն
- Նորություններ
- ԵՊՀ ԻՄ-ի մասին
- Փաստաթղթեր
- Շրջանավարտներ և կարիերա
- ԵՊՀ կայք
2018թ. հունվարի 29-ից փետրվարի 28-ը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում անցկացվում են պրոֆեսորադասախոսական, վարչական և ուսումնաօժանդակ անձնակազմի ներկայացուցիչների վերապատրաստման դասընթացներ, որոնք վարում են Ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի ասիստենտ Մարիետա Ճաղարյանը, դասախոս Քնար Օթարյանը, Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի դասախոս Մելինե Մելիքյանը:
Դասախոսները վերապատրաստվում են “Microsoft Office PowerPoint Presentation” ծրագրով, իսկ վարչական և ուսումնաօժանդակ անձնակազմի անդամները՝ “Microsoft Office Excel” ծրագրով:
Վերապատրաստումների նպատակն է համակարգել այդ ծրագրերի վերաբերյալ մասնակիցների գիտելիքները, անհատական և խմբային առաջադրանքների միջոցով ձևավորել և զարգացնել դրանցով արդյունավետ աշխատելու նրանց հմտությունները, ապահովել փորձի փոխանակում տարբեր բնագավառների մասնագետների միջև:
“Microsoft Office PowerPoint Presentation” ծրագրով վերապատրաստման դասընթացի ժամանակ ներկայացվում են, թե ինչ է պրեզենտացիան (ներկայացում, շնորհանդես, սահիկաշար), որոնք են նրա տիպերը, պատրաստման փուլերը, ինչ չափանիշների պետք է բավարարի արդյունավետ պրեզենտացիան և այլն:
Դասընթացի վերջում դասախոսները կիմանան, թե ինչպես ընտրել և ներկայացնել “PowerPoint” համակարգի հնարավորությունները, կկարողանան զեկուցումների, դասընթացների համար կիրառել “PowerPoint” ծրագիրը, օգնել ուսանողներին այդ ծրագրի միջոցով ցուցադրելու կուրսային և ավարտական աշխատանքները, կկարողանան կիրառել և համադրել տեքստային ու գրաֆիկական խմբագրիչների աշխատանքները, զեկուցումների, դասընթացների ցուցադրման համար ստեղծել շնորհանդեսներ:
“Microsoft Office Excel” ծրագրով վերապատրաստման դասընթացի ժամանակ մասնաճյուղի վարչական և ուսումնաօժանդակ անձնակազմին ներկայացվում են էլեկտրոնային աղյուսակների կիրառության առանձնահատկությունները:
Դասընթացի վերջում մասնակիցները կկարողանան արդյունավետ կերպով ստեղծել, մշակել, խմբագրել և ձևավորել աղյուսակներ, բանաձևերի և որոշ կարևոր ֆունկցիաների օգնությամբ կատարել հաշվարկներ, իրականացնել տվյալների ֆիլտրացիա և կարգավորում, նախապատրաստել էլեկտրոնային աղյուսակը տպագրության: