- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Կայացան ֆակուլտետների գիտական խորհուրդների ընդլայնված նիստեր
Main Navigation (Arm)
- Ընդունելություն
- Կրթություն
- Գիտություն
- Նորություններ
- ԵՊՀ ԻՄ-ի մասին
- Փաստաթղթեր
- Շրջանավարտներ և կարիերա
- ԵՊՀ կայք
2018թ. հունվարի 27-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացան ֆակուլտետների (Հումանիտար գիտությունների, Տնտեսագիտության և Բնական գիտությունների) գիտական խորհուրդների ընդլայնված նիստեր, որոնց մասնակցեցին տնօրենը, Ուսումնամեթոդական վարչության պետը, ֆակուլտետների գիտխորհուրդների անդամները, պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմի ներկայացուցիչները:
Ֆակուլտետների ընդլայնված նիստերում ամփոփվեցին 2017-2018 ուստարվա առաջին կիսամյակի քննաշրջանի արդյունքները, քննարկվեցին նույն ուստարվա երկրորդ կիսամյակի նախապատրաստական աշխատանքներին վերաբերող և մի շարք ընթացիկ հարցեր:
Հումանիտար գիտությունների ֆակուլտետի գիտխորհրդի նիստում ներկայացվեցին քննությունների արդյունքները: Նշվեց, որ քննաշրջանը կազմակերպվել է սահմանված կարգով՝ ըստ 2017-2018 ուստարվա առաջին կիսամյակի քննաշրջանի ժամանակացույցի: Ֆակուլտետում քննաշրջանին մասնակցել է 312 ուսանող, այդ թվում՝ 73 անվճար և 239 վճարովի ուսուցման համակարգից: Ուսանողների ընդհանուր առաջադիմությունը կազմել է 87%, այդ թվում` 100% անվճար, 83% վճարովի ուսուցման համակարգերում:
Տնտեսագիտության ֆակուլտետի գիտական խորհրդի նիստում ևս ամփոփվեց 2017-2018 ուստարվա I կիսամյակի քննաշրջանը, ներկայացվեցին 2017-2018 ուստարվա II կիսամյակի համար իրականացված նախապատրաստական աշխատանքները:
Նշվեց, որ ֆակուլտետում քննաշրջանին մասնակցել է 123 ուսանող, այդ թվում՝ 36 անվճար և 87 վճարովի ուսուցման համակարգից: Ուսանողների ընդհանուր առաջադիմությունը կազմել է 59%, այդ թվում` 100% անվճար, 87% վճարովի ուսուցման համակարգերում:
Բնական գիտությունների ֆակուլտետի գիտխորհրդի նիստում ներկայացվեց, որ ֆակուլտետում քննաշրջանին մասնակցել է 128 ուսանող, այդ թվում՝ 26 անվճար և 102 վճարովի ուսուցման համակարգից: Ուսանողների ընդհանուր առաջադիմությունը կազմել է 57%, այդ թվում՝ 92% անվճար, 48% վճարովի ուսուցման համակարգերում:
Ֆակուլտետների ընդլայնված նիստերի ընթացքում ամփոփիչ ելույթներով հանդես եկավ մասնաճյուղի տնօրեն Ս. Ա. Առաքելյանը՝ անդրադառնալով ուսումնական գործընթացի շարունակական բարելավմանն ուղղված խնդիրներին, ընդգծելով, որ դասախոսները հետևողական լինեն ուսանողների ինքնուրույն աշխատանքների իրականացման և գնահատման հարցերում: Պարոն Առաքելյանը հատուկ ուշադրություն դարձրեց դասախոսների վերապատրաստման ծրագրերին, էլեկտրոնային դասախոսությունների առկայությանը, ծրագրերի ու հարցաշարերի վերանայմանը, գնահատման համակարգին, կարգապահական նորմերին վերաբերող խնդիրներին:
Տնօրենը ֆակուլտետների դեկաններին հանձնարարեց կազմել առաջարկությունների փաթեթներ և ներկայացնել, թե նյութատեխնիկական ինչպիսի միջոցներ են անհրաժեշտ իրենց աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու համար: