2024 թ. հոկտեմբերի 11-ին ԵՊՀ ԻՄ-ում իրականացվեցին 2024-2025 ուստարվա մագիստրատուրայի հեռակա ուսուցման ընդունելության հարցազրույցները և քննությունները՝ «Կառավարում» մասնագիտության «Գործարար վարչարարություն (կառավարում)» և «Ընդհանուր մանկավարժություն» մասնագիտության «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագրերով:
ԵՊՀ ԻՄ հեռակա ուսուցմամբ 2 մագիստրոսական կրթական ծրագրի համար լիցենզիայով սահմանված էր 25-ական տեղ:
«Գործարար վարչարարություն (կառավարում)» կրթական ծրագրով ընդունելության համար ներկայացվել էր 10 դիմում, «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագրով ընդունվելու համար՝ 21 դիմում:
Գործող կարգի համաձայն՝ ընդունելությունը կազմակերպվում է երկու ձևով (հարցազրույց և քննություն): Այս տարի մագիստրատուրայի ընդունելության մրցույթին հարցազրույցով՝ առանց ընդունելության քննության, մասնակցել է 8 դիմորդ («Գործարար վարչարարություն (կառավարում)» ԿԾ՝ 1, «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» ԿԾ՝ 7), մյուսները հանձնել են ընդունելության քննություն:
«Գործարար վարչարարություն (կառավարում)» կրթական ծրագրով ընդունելության քննական հանձնաժողովը նախագահում էր ԵՊՀ կառավարման և գործարարության, ԵՊՀ ԻՄ ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի դոցենտ, տեխ. գիտ. թեկնածու Հարություն Վարազդատի Զաքոյանը: Քննությանը մասնակցել է 9 դիմորդ (1 դիմորդ չի ներկայացել). 2-ը ստացել է «գերազանց», 3-ը՝ «լավ», 4-ը՝ «բավարար»: Հանձնաժողովի նախագահ պարոն Զաքոյանը մեզ հետ զրույցում նշեց, որ քննական հանձնաժողովի համար ուրախալի է այն փաստը, որ բոլոր դիմորդներն էլ ցանկություն ունեն աշխատելու գործարարության, ձեռներեցության ոլորտում և մագիստրոսական տվյալ ծրագրի միջոցով ձգտում են ստանալ պրակտիկ գիտելիքներ և զարգացնել իրենց կարողություններն ու հմտություններն այդ ոլորտում:
Այս տարի ևս ավելի գոհացուցիչ են «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագրով ընդունելության քննության արդյունքները: Քննական հանձնաժողովի նախագահն էր Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի պրոֆեսոր, մ.գ.դ., ԵՊՀ ԻՄ տվյալ մագիստրոսական կրթական ծրագրի ղեկավար Հայկ Հմայակի Պետրոսյանը: Ներկայացվեց դիմորդների բարձր պատրաստվածության մասին և նշվեց, որ հայտագրված 21 դիմորդներից 7-ը անցել է հարցազրույցով, ընդունելության քննությանը մասնակցել է 13 դիմորդ (1 դիմորդ չի ներկայացել), որոնցից 2-ը ստացել է «գերազանց», 11-ը՝ «լավ»:
ԵՊՀ ԻՄ տնօրենության և ողջ անձնակազմի անունից սիրով շնորհավորում ենք մագիստրատուրա ընդունված մեր բոլոր դիմորդներին և նրանց մաղթում մեծ հաջողություններ ու ձեռքբերումներ ուսման մեջ և կյանքում: