Image 05.09.2025 ՆԳՆ Տավուշի մարզային փրկարարական վարչության ներկայացուցիչների հանդիպում-քննարկումը ԵՊՀ ԻՄ-ում Փրկարարի օրվա առթիվ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում ՆԳՆ փրկարարական ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության բնակչության պաշտպանության բաժնի պետ, ՓԾ մայոր Սարգիս Մարկոսյանի և նույն բաժնի ավագ հրահանգիչ, ՓԾ ավագ լեյտենանտ Տիգրան Ադամյանի հետ:
Image 01.09.2025 ԵՊՀ ԻՄ տնօրենի ուղերձը Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ Սիրելի՛ համալսարանականներ՝ ուսանողներ, պրոֆեսորադասախոսական, վարչական և օժանդակ անձնակազմերի ներկայացուցիչներ, ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Գիտելիքի և դպրության օրվա ու նոր՝ 2025-2026 ուսումնական տարվա մեկնարկի առթիվ:
Image 30.08.2025 Տնօրենության նիստ Տնօրենության նիստեր 2025 թ. օգոստոսի 29-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ տնօրենության նիստ՝ Մ. Մ. Օթարյանի նախագահությամբ:
Image 30.07.2025 Հայտնի են ԵՊՀ ԻՄ՝ 2025-2026 ուստարվա թափուր տեղերի մրցույթի արդյունքները Ընդունելություն Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարի կողմից ս.թ. հուլիսի 30-ին հաստատվել են ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի՝ 2025-2026 ուստարվա թափուր տեղերի մրցույթի արդյունքները:
Image 18.07.2025 Հրապարակվել են ԵՊՀ ԻՄ 2025-2026 ուստարվա առկա ուսուցմամբ բակալավրիատի ընդունելության հիմնական փուլի մրցույթի արդյունքները Ընդունելություն 2025 թ. հուլիսի 18-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարի կողմից հաստատվել են ԵՊՀ ԻՄ 2025-2026 ուստարվա առկա ուսուցմամբ բակալավրիատի (անվճար և վճարովի հիմունքներով) ընդունելության հիմնական փուլի մրցույթի արդյունքները, որոնց համաձայն՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ է ընդունվել 186 դիմորդ (45-ը՝ անվճար, 140-ը՝ վճարովի, 1-ը՝ 80 կետի արտոնությամբ):
Image 18.07.2025 «Քննադատական մտածողության կայունացում և մտավոր խոչընդոտների հաղթահարում լսարաններում» թեմայով աշխատարան ԵՊՀ ԻՄ-ում 2025 թ. հուլիսի 18-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ «Քննադատական մտածողության կայունացում և մտավոր խոչընդոտների հաղթահարում լսարաններում» թեմայով աշխատարանը, որը նախաձեռնել էր ԵՊՀ ԻՄ օտար լեզուների ամբիոնը:
Image 17.07.2025 Հաստատվել է Էրազմուս ծրագրի շրջանակներում ԵՊՀ ԻՄ և միջազգային գործընկերների կողմից ներկայացված նախագիծը 2025 թ․ հունվարին Հայաստանի, Ղրղզստանի, Սլովենիայի, Գերմանիայի և Վրաստանի մի շարք բարձրագույն ուսումնական հաստատություններ ERASMUS Lump Sum Grant («Էրազմուս Լամփ Սամ Գրանտ») ծրագրի շրջանակներում մշակել և ներկայացրել են DIGITECH («Դիջիթեք») նախագիծը: Հայաստանի Հանրապետությունից ծրագրին դիմել են ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը:
Image 11.07.2025 Գիտական խորհրդի նիստ Գիտխորհրդի նիստեր 2025 թ. հուլիսի 10-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ Գիտական խորհրդի նիստ՝ Մ. Մ. Օթարյանի նախագահությամբ:
Image 05.07.2025 Շնորհավոր ՀՀ Սահմանադրության և պետական խորհրդանշանների օրը Այսօր՝ 2025 թ. հուլիսի 5-ին, լրացավ ՀՀ Սահմանադրության ընդունման 30-ամյակը: 1991 թ. ՀՀ անկախության վերականգնմամբ նոր՝ ազգային սահմանադրություն ընդունելու անհրաժեշտություն առաջացավ: Նոր Սահմանադրությունն ընդունվեց 1995 թ. հուլիսի 5-ին համաժողովրդական հանրաքվեով:
Image 03.07.2025 Բարի երթ ձեզ, ԵՊՀ ԻՄ սիրելի՛ շրջանավարտներ Իրադարձություններ 2025 թ. հուլիսի 2-ին կայացավ ԵՊՀ ԻՄ 2024-2025 ուստարվա շրջանավարտների ավարտական հանդիսավոր միջոցառումը, որին մասնակցում էին Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ԵՊՀ գիտական հարցերի գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը, զարգացման և նորարարության գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը, ընդհանուր հարցերի գծով պրոռեկտոր Արման Մալխասյանը, ռեկտորի աշխատակազմի ղեկավար Դավիթ Հովհաննիսյանը, ԵՊՀ ֆինանսական վերլուծությունների վարչության պետ Տիգրան Գալստյանը, ռեկտորի խորհրդական Վիգեն Խալատյանը, Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը, մարզպետի աշխատակազմի այլ ներկայացուցիչներ, ԵՊՀ ԻՄ վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամներ, ուսանողներ, շրջանավարտներ, ծնողներ, մարզի տարբեր ոլորտների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, արտաքին շահակիցներ, հյուրեր: