Image 12.03.2026 Բարի երթ ձեզ, ԵՊՀ ԻՄ մագիստրատուրայի՝ 2026 թ. սիրելի՛ շրջանավարտներ 2026 թ. մարտի 12-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ «Ընդհանուր մանկավարժություն» մասնագիտության «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագրով հեռակա ուսուցման մագիստրատուրայի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:
Image 08.03.2026 Գիտական խորհրդի նիստ 2026 թ. մարտի 7-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ Գիտական խորհրդի նիստ՝ Մ. Մ. Օթարյանի նախագահությամբ:
Image 07.03.2026 ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատան ներկայացուցիչների հերթական այցը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ 2026 թ. մարտի 6-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ այցելեցին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան ներկայացուցիչները՝ կրթական և մշակութային համագործակցության գծով կցորդ Դոմինիկ Վեյսը, համալսարանական և գիտական համագործակցության գծով կցորդ Գաղանս Լողանը, ֆրանսիացի կամավոր Կորդելիա Դեկսը:
Image 07.03.2026 Տնօրենության նիստ Տնօրենության նիստեր 2026 թ. մարտի 6-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ տնօրենության նիստ՝ Մ. Օթարյանի նախագահությամբ:
Image 07.03.2026 Մեր ուսանողուհին արժանացել է Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի սահմանած «2025 թվականի լավագույն ուսանող» մրցանակի Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնը (ՌԳՄԿ) Հայաստանում ռուսական բուհերի ուսանողների ասոցիացիայի աջակցությամբ հանդիսավոր կերպով նշել է Ուսանողների օրը:
Image 06.03.2026 Մեր ուսանողները միջազգային գիտագործնական մրցույթում արժանացել են 1-ին, 2-րդ, 3-րդ կարգի դիպլոմների Միջազգային 2026 թ. մարտի 6-ին ԵՊՀ ԻՄ հումանիտար գիտությունների ֆակուլտետում տեղի ունեցավ ս.թ. փետրվարին «Դպրոց-բուհ․ միասին դեպի ապագայի մասնագիտություն» միջազգային գիտագործնական համաժողովին ու մրցույթին մասնակցած և դիպլոմների արժանացած «Ռուսաց լեզու և գրականություն» կրթական ծրագրի ուսանողների պարգևատրման արարողությունը:
Image 04.03.2026 ԵՊՀ ԻՄ աշխատակիցը՝ «Գիտական բուլղարական հաղորդակցություններ» ՍՊԸ «Oxidation Communication» գիտական հեղինակավոր ամսագրի միջազգային խմբագրական խորհրդի անդամ ԵՊՀ ԻՄ բնական գիտությունների ֆակուլտետի ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, քիմիական գիտությունների թեկնածու, դոցենտ Գևորգ Սարգսի Սիմոնյանը 2026 թ. ընտրվել է «Գիտական բուլղարական հաղորդակցություններ» ՍՊԸ «Oxidation Communication» գիտական հեղինակավոր ամսագրի (ինդեքսավորվում է Scopus տվյալների բազայում Q4) միջազգային խմբագրական խորհրդի անդամ:
Image 03.03.2026 «Մասնագիտական ոլորտում տվյալների մշակում և վերլուծություն Data Science տեխնոլոգիայով» թեմայով վերապատրաստում ԵՊՀ ԻՄ-ում Դասընթացներ, վերապատրաստումներ 2026 թ. փետրվարի 28-ին կայացավ ԵՊՀ ԻՄ դասախոսների և աշխատակիցների վերապատրաստում՝ «Մասնագիտական ոլորտում տվյալների մշակում և վերլուծություն Data Science տեխնոլոգիայով» թեմայով։ Վերապատրաստումն իրականացրեց ԵՊՀ ԻՄ ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի վարիչի պաշտոնակատար Աննա Հովակիմյանը:
Image 19.02.2026 Գիրք նվիրելու օրվան նվիրված միջոցառում ԵՊՀ ԻՄ-ում 2026 թ. փետրվարի 19-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ Գիրք նվիրելու օրվան նվիրված միջոցառում, որին մասնակցում էին ԵՊՀ ԻՄ տնօրեն Մ․ Օթարյանը, տնօրենի խորհրդական Ա․ Մակարյանը, Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան Ն. Գրիգորյանը, գրադարանի աշխատակիցները, բուհի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմերի ներկայացուցիչներ, տարբեր ֆակուլտետների ուսանողներ։
Image 19.02.2026 ԵՊՀ ԻՄ ներքին դրամաշնորհային մրցույթի հաղթողը. դպրոցաշինության և բարեգործական ավանդույթների վերարժևորում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի դրամաշնորհների հատկացման հանձնաժողովն ամփոփել է 2025-2026 ուստարվա գիտական թեմաների ներբուհական մրցույթի արդյունքները: Հանձնաժողովի որոշմամբ 95 միավորով հաղթող է ճանաչվել Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի դասախոս Վլադիմիր Արմենի Պողոսյանի ներկայացրած «Կովկասի Հայոց բարեգործական ընկերության (ԿՀԲԸ) գործունեությունը Ղազախի գավառում 1900-1910-ական թվականներին» գիտական նախագիծը: