Image 21.09.2026 Շնորհավոր ՀՀ անկախության 35-րդ տարեդարձը 2026 թ․ սեպտեմբերի 21-ին լրանում է Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակը:
Image 19.09.2026 Այսօր ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հիմնադրման 32-րդ տարեդարձն է Իրադարձություններ Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 1994 թ. սեպտեմբերի 19-ի թիվ 440 որոշման համաձայն՝ Իջևանի տարածաշրջանային քոլեջը վերակազմավորվեց Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի:
Image 16.09.2026 «Շրջակա միջավայրը, կենսաբազմազանությունը և մարդու իրավունքները» խորագրով դասընթաց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում 2026 թ. սեպտեմբերի 15-16-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում անցկացվեց Շվեդիայի կառավարության կողմից ֆինանսավորված և Ռաուլ Վալենբերգի մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի (ՌՎԻ) հայաստանյան գրասենյակի կողմից կազմակերպված «Շրջակա միջավայրը, կենսաբազմազանությունը և մարդու իրավունքները» խորագրով դասընթացը, որը վարեց ՌՎԻ-ի փորձագետ, թրեյներ, քաղաքագիտության թեկնածու Մերի Մարգարյանը:
Image 15.09.2026 ԵՊՀ ԻՄ-ում շարունակվեցին «ԴԻՋԻԹԵՔ» ծրագրի պիլոտային դասավանդման աշխատաշրջանները Միջազգային 2026 թ. սեպտեմբերի 10-11-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում շարունակվեցին Եվրոպական միության «Էրազմուս+» ծրագրի շրջանակում իրականացվող «Նորարարական տեխնոլոգիաների ներդրումը տեխնոլոգիական գործընթացների և արտադրության թվայնացման ոլորտում» («ԴԻՋԻԹԵՔ») ծրագրի՝ Հայաստանում կազմակերպված պիլոտային դասավանդման աշխատաշրջաններն ու ծրագրային հանդիպումները:
Image 12.09.2026 Սիրով շնորհավորում ենք պարոն Հովհաննես Հովհաննիսյանին՝ ԵՊՀ ռեկտոր վերընտրվելու կապակցությամբ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի փակ և գաղտնի քվեարկության արդյունքների համաձայն՝ 2026 թ. սեպտեմբերի 11-ին պարոն Հովհաննես Հովհաննիսյանը հինգ տարի ժամկետով վերընտրվեց Երևանի պետական համալսարանի ռեկտոր, որի կապակցությամբ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի անունից սիրով շնորհավորում ենք նրան:
Image 11.09.2026 ԵՊՀ ԻՄ-ում հյուրընկալվել էր Գյումրիում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի ղեկավար Դարյա Բոչարովան Միջազգային 2026 թ. սեպտեմբերի 11-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ այցելեց Գյումրիում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի ղեկավար, Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոսության փոխհյուպատոս Դարյա Բոչարովան:
Image 11.09.2026 ՀՀ-ում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպանի գլխավորած պատվիրակության այցը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ Միջազգային 2026 թ. սեպտեմբերի 11-ին Տավուշի մարզ աշխատանքային այցի շրջանակներում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ այցելեց ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էվա Սունդքուիսթի գլխավորած պատվիրակությունը:
Image 11.09.2026 DIGITECH ծրագրի շրջանակում քննարկվել են միջազգային և ակադեմիական համագործակցության զարգացման հեռանկարները Միջազգային 2026 թ. սեպտեմբերի 10-11-ը Erasmus+ DIGITECH ծրագրի՝ Հայաստանում անցկացվող աշխատանքային հանդիպումների շրջանակում ծրագրի գործընկեր համալսարանների ներկայացուցիչները հանդիպել են Երևանի պետական համալսարանի միջազգային կապերի, զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանի, ինչպես նաև ԵՊՀ բիզնես ինկուբատորի ղեկավար Ռուբեն Գևորգյանի հետ:
Image 09.09.2026 Բացվել է մեր դասախոսի անհատական ցուցահանդեսը Գորիսում Օրերս Գորիսի համայնքային պատկերասրահում բացվեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի դոցենտ Լևոն Լաճիկյանի (Լաչիկյանի) անհատական նոր՝ 22-րդ ցուցահանդեսը, որը կրում է «Քաղաքային քնարերգություն» խորագիրը:
Image 08.09.2026 ԵՊՀ-ում և մասնաճյուղում մեկնարկել են DIGITECH ծրագրի պիլոտային դասընթացները Միջազգային 2026 թ. սեպտեմբերի 8-ին Erasmus+ DIGITECH՝ «Նորարարական տեխնոլոգիաների ներդրումը տեխնոլոգիական գործընթացների և արտադրության թվայնացման ոլորտում» ծրագրի շրջանակում Երևանի պետական համալսարանում անցկացվեցին պիլոտային դասընթացներ՝ ծրագրի գործընկեր համալսարանների ներկայացուցիչների և մասնակիցների ներգրավմամբ։