Image 31.03.2026 Հավաստագրերի և շնորհակալագրերի հանձնում՝ միջազգային գիտագործնական համաժողովին մասնակցության համար ԵՊՀ ԻՄ տնօրեն Մհեր Օթարյանը ս.թ. մարտի 28-ին Տնտեսագիտության ֆակուլտետի «Զբոսաշրջություն» կրթական ծրագրի 4-րդ կուրսի ուսանողուհի Աննա Թամամյանին և թեմայի ղեկավար, Տուրիզիմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի ասիստենտ, տ.գ.թ. Սմբատ Ցուցուլյանին հանդիսավորությամբ հանձնեց Ռուսաստանի Դաշնության Գժելի պետական համալսարանի նախաձեռնությամբ 2026 թ. փետրվարի 25-ին անցկացված միջազգային գիտագործնական առցանց համաժողովին մասնակցության (գիտական զեկուցմամբ հանդես գալու) հավաստագրերը:
Image 21.03.2026 DIGITECH ծրագրի շրջանակում ԵՊՀ ԻՄ պատվիրակության աշխատանքային այցը Սլովենիայի Մարիբորի համալսարան Միջազգային 2026 թ. մարտի 16-21-ը Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող DIGITECH ծրագրի շրջանակում Սլովենիայի Մարիբոր քաղաքում կայացան ծրագրի գործընկերների հանդիպումը և լավագույն փորձի փոխանակման միջոցառումների շարքը:
Image 12.03.2026 Բարի երթ ձեզ, ԵՊՀ ԻՄ մագիստրատուրայի՝ 2026 թ. սիրելի՛ շրջանավարտներ 2026 թ. մարտի 12-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ «Ընդհանուր մանկավարժություն» մասնագիտության «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագրով հեռակա ուսուցման մագիստրատուրայի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:
Image 08.03.2026 Գիտական խորհրդի նիստ 2026 թ. մարտի 7-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ Գիտական խորհրդի նիստ՝ Մ. Մ. Օթարյանի նախագահությամբ:
Image 07.03.2026 ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատան ներկայացուցիչների հերթական այցը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ 2026 թ. մարտի 6-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ այցելեցին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան ներկայացուցիչները՝ կրթական և մշակութային համագործակցության գծով կցորդ Դոմինիկ Վեյսը, համալսարանական և գիտական համագործակցության գծով կցորդ Գաղանս Լողանը, ֆրանսիացի կամավոր Կորդելիա Դեկսը:
Image 07.03.2026 Տնօրենության նիստ Տնօրենության նիստեր 2026 թ. մարտի 6-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ տնօրենության նիստ՝ Մ. Օթարյանի նախագահությամբ:
Image 07.03.2026 Մեր ուսանողուհին արժանացել է Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի սահմանած «2025 թվականի լավագույն ուսանող» մրցանակի Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնը (ՌԳՄԿ) Հայաստանում ռուսական բուհերի ուսանողների ասոցիացիայի աջակցությամբ հանդիսավոր կերպով նշել է Ուսանողների օրը:
Image 06.03.2026 Մեր ուսանողները միջազգային գիտագործնական մրցույթում արժանացել են 1-ին, 2-րդ, 3-րդ կարգի դիպլոմների Միջազգային 2026 թ. մարտի 6-ին ԵՊՀ ԻՄ հումանիտար գիտությունների ֆակուլտետում տեղի ունեցավ ս.թ. փետրվարին «Դպրոց-բուհ․ միասին դեպի ապագայի մասնագիտություն» միջազգային գիտագործնական համաժողովին ու մրցույթին մասնակցած և դիպլոմների արժանացած «Ռուսաց լեզու և գրականություն» կրթական ծրագրի ուսանողների պարգևատրման արարողությունը:
Image 04.03.2026 ԵՊՀ ԻՄ աշխատակիցը՝ «Գիտական բուլղարական հաղորդակցություններ» ՍՊԸ «Oxidation Communication» գիտական հեղինակավոր ամսագրի միջազգային խմբագրական խորհրդի անդամ ԵՊՀ ԻՄ բնական գիտությունների ֆակուլտետի ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, քիմիական գիտությունների թեկնածու, դոցենտ Գևորգ Սարգսի Սիմոնյանը 2026 թ. ընտրվել է «Գիտական բուլղարական հաղորդակցություններ» ՍՊԸ «Oxidation Communication» գիտական հեղինակավոր ամսագրի (ինդեքսավորվում է Scopus տվյալների բազայում Q4) միջազգային խմբագրական խորհրդի անդամ:
Image 03.03.2026 «Մասնագիտական ոլորտում տվյալների մշակում և վերլուծություն Data Science տեխնոլոգիայով» թեմայով վերապատրաստում ԵՊՀ ԻՄ-ում Դասընթացներ, վերապատրաստումներ 2026 թ. փետրվարի 28-ին կայացավ ԵՊՀ ԻՄ դասախոսների և աշխատակիցների վերապատրաստում՝ «Մասնագիտական ոլորտում տվյալների մշակում և վերլուծություն Data Science տեխնոլոգիայով» թեմայով։ Վերապատրաստումն իրականացրեց ԵՊՀ ԻՄ ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի վարիչի պաշտոնակատար Աննա Հովակիմյանը: