Image 03.07.2025 Բարի երթ ձեզ, ԵՊՀ ԻՄ սիրելի՛ շրջանավարտներ Իրադարձություններ 2025 թ. հուլիսի 2-ին կայացավ ԵՊՀ ԻՄ 2024-2025 ուստարվա շրջանավարտների ավարտական հանդիսավոր միջոցառումը, որին մասնակցում էին Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ԵՊՀ գիտական հարցերի գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը, զարգացման և նորարարության գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը, ընդհանուր հարցերի գծով պրոռեկտոր Արման Մալխասյանը, ռեկտորի աշխատակազմի ղեկավար Դավիթ Հովհաննիսյանը, ԵՊՀ ֆինանսական վերլուծությունների վարչության պետ Տիգրան Գալստյանը, ռեկտորի խորհրդական Վիգեն Խալատյանը, Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը, մարզպետի աշխատակազմի այլ ներկայացուցիչներ, ԵՊՀ ԻՄ վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամներ, ուսանողներ, շրջանավարտներ, ծնողներ, մարզի տարբեր ոլորտների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, արտաքին շահակիցներ, հյուրեր:
Image 03.07.2025 ԵՊՀ ԻՄ-ում ավարտվեցին 2025-2026 ուստարվա ներբուհական քննությունները Ընդունելություն 2025 թ. հուլիսի 1-3-ը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցան «Գծանկար» և «Կոմպոզիցիա» առարկաների ներբուհական քննությունները՝ «Դեկորատիվ-կիրառական արվեստ» և «Դիզայն» կրթական ծրագրերով ընդունելության համար:
Image 21.06.2025 ԵՊՀ ԻՄ-ում ավարտվեց 2024-2025 ուստարվա հեռակա ուսուցման շրջանավարտների ամփոփիչ ատեստավորումը 2025 թ. հունիսի 7-21-ն ընկած ժամանակահատվածում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում իրականացվեց 2024-2025 ուսումնական տարվա հեռակա ուսուցման շրջանավարտների ամփոփիչ ատեստավորումը՝ բակալավրի 7 և մագիստրատուրայի 1՝ «Գործարար վարչարարություն (կառավարում)» կրթական ծրագրերով:
Image 19.06.2025 ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի և «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ընկերության միջև կնքվեց փոխըմբռնման հուշագիր Պայմանագրեր և հուշագրեր 2025 թ. հունիսի 19-ին «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղը՝ ի դեմս տնօրեն Մհեր Օթարյանի, և «ԱՄԻՕ ԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերությունը՝ ի դեմս գլխավոր տեղակալ, գլխավոր գործառնական տնօրեն, վարչության անդամ Ազամատ Խակույի, կնքեցին փոխըմբռնման հուշագիր, որին մասնակցում էին նաև ԵՊՀ ԻՄ տնօրենի խորհրդական Ա. Մակարյանը և բանկի ներկայացուցիչներ:
Image 18.06.2025 Էրազմուս+ միջազգային կրեդիտային փոխանակման ծրագրի շրջանակներում ԵՊՀ ԻՄ ուսանողուհի Անուշ Ղալթախչյանը կրթություն է ստացել Ֆրանսիայում Էրազմուս+ միջազգային կրեդիտային փոխանակման ծրագրի շրջանակներում ԵՊՀ ԻՄ «Ֆրանսերեն լեզու և գրականություն» կրթական ծրագրի ուսանողուհի Անուշ Ղալթախչյանը 2024-2025 ուստարվա 2-րդ կիսամյակում սովորել է Ֆրանսիայի Պոլ Վալերի Մոնպելիե 3 համալսարանում։
Image 17.06.2025 ԵՊՀ ԻՄ դասախոսները Բուլղարիայում մասնակցեցին «Սլավոնական խոսք» միջազգային գրական փառատոնին Միջազգային Բուլղարիայում ս.թ․ հունիսի 7-14-ը Սուրբ Կիրիլի և Մեթոդիոսի անվան գրողների միության կողմից անցկացվեց «Սլավոնական խոսք» միջազգային գրական փառատոնը հետևյալ երթուղով՝ Վառնա–Շումեն–Ստարա Պլիսկա, «Դվոր Կիրիլիցա»–Կասպիչան (Սմյադովո):
Image 11.06.2025 ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում ընթանում են հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստումներ ԵՊՀ ԻՄ-ում 2025 թ. հունիսի 3-ից մեկնարկել և մինչև հուլիսի 16-ը կընթանան հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստումները՝ Տավուշի և Գեղարքունիքի մարզերի ավելի քան 120 ուսուցիչների մասնակցությամբ:
Image 03.06.2025 ԵՊՀ ԻՄ 2025 թ. առկա ուսուցման շրջանավարտների ամփոփիչ ատեստավորումը՝ հանձնաժողովների նախագահների գնահատմամբ ԵՊՀ ԻՄ ուսումնամեթոդական վարչության ու Կրթական բարեփոխումների և որակի ապահովման բաժնի կողմից 2025 թ. ևս հավաքագրվել և վերլուծվում են ԵՊՀ ԻՄ 2024-2025 ուստարվա առկա ուսուցման շրջանավարտների վերաբերյալ ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների կարծիք-հաշվետվությունները, որոնք շատ կարևոր են բուհի համար. դրանց արդյունքները կիրառվում են որակավորման շնորհման գործընթացի կազմակերպման և իրականացման հետագա բարելավման նպատակով:
Image 01.06.2025 Սեմինար-հանդիպում «Ես և շրջակա աշխարհը 4» դասագրքի համահեղինակ, ա.գ.թ., պրոֆեսոր Գուրգեն Հովհաննիսյանի հետ ԵՊՀ ԻՄ կրթական բարեփոխումների և որակի ապահովման բաժնի նախաձեռնությամբ ս.թ. մայիսի 31-ին մասնաճյուղում հյուրընկալվել էին Տավուշի մարզի տարբեր դպրոցների երեք տասնյակից ավելի դասվարներ՝ հանդիպելու «Ես և շրջակա աշխարհը 4» դասագրքի համահեղինակ, ԵՊՀ ԻՄ տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, աշխարհագրական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Գուրգեն Հովհաննիսյանի հետ:
Image 31.05.2025 Սմոլենսկի պետական համալսարանի պրոֆեսորները ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ էին այցելել Սմոլենսկի պետական համալսարանի գրականության և ժուռնալիստիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Իրինա Ռոմանովան և նույն ամբիոնի պրոֆեսոր Լարիսա Պավլովան: