Image 30.05.2025 Հարցազրույց ԵՊՀ ԻՄ «Հայոց լեզու և գրականություն» կրթական ծրագրի 4-րդ կուրսի ուսանողուհի Գոհար Վիրաբյանի հետ Գոհար Արտակի Վիրաբյանը ԵՊՀ ԻՄ հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Հայոց լեզու և գրականություն» բակալավրի կրթական ծրագրի առկա ուսուցման համակարգի 4-րդ կուրսի ուսանողուհի է, 2024-2025 ուստարվա ինչպես նախորդ, այնպես էլ այս կիսամյակի անվանական կրթաթոշակառու:
Image 28.05.2025 Շնորհավոր Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման օրը Մայիսի 28-ը Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման օրն է. 1918 թվականին՝ այդ օրը, Հայոց ազգային խորհուրդը հայտարարեց անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծման մասին. իրականացավ հայ ժողովրդի՝ անկախ պետականությունը վերականգնելու դարավոր երազանքը:
Image 23.05.2025 Մեր ուսանողները հաջողությամբ մասնակցեցին «Ուսանողական գարուն 2025» ամենամյա փառատոնին 2025 թ․ մայիսի 23-ին և 24-ին տեղի ունեցավ «Վանաձորի՝ Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի նախաձեռնած «Ուսանողական գարուն 2025» ամենամյա փառատոնը, որին մասնակցեցին մի շարք համալսարանների և քոլեջների ներկայացուցիչներ, այդ թվում՝ ԵՊՀ ԻՄ ուսանողներ։
Image 22.05.2025 Պայթյունավտանգ զինամթերքի վտանգի վերաբերյալ իրազեկման հանդիպում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում 2025 թ. մայիսի 22-ին Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի մասնագետներ Է. Մելքոնյանը, Օ. Գաբրիելյանը, Մ. Մխիթարյանը և Է. Գևորգյանը ԵՊՀ ԻՄ-ում իրականացրին պայթյունավտանգ զինամթերքի վտանգի իրազեկման վերաբերյալ հանդիպում-քննարկում, որին մասնակցում էին բուհի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամներ և ուսանողներ:
Image 20.05.2025 Ավարտվեց ԵՊՀ ԻՄ առկա ուսուցման «Զբոսաշրջություն» կրթական ծրագրի 2-րդ կուրսի ուսումնական պրակտիկան Պրակտիկաներ 2025 թ. մայիսի 20-ին ավարտվեց ԵՊՀ ԻՄ առկա ուսուցման «Զբոսաշրջություն» կրթական ծրագրի 2-րդ կուրսի՝ 2024-2025 ուստարվա 2-րդ կիսամյակում նախատեսված ուսումնական պրակտիկան:
Image 20.05.2025 Կայացավ «Գործնական հոգեբանի դերը ժամանակակից աշխարհում» թեմայով բաց դասը Դասընթացներ, վերապատրաստումներ 2025 թ. մայիսի 17-ին ԵՊՀ ԻՄ հումանիտար գիտությունների ֆակուլտետում «Հոգեբանություն» կրթական ծրագրի ղեկավար, հ.գ.թ., դոցենտ Սոնա Պողոսյանի գլխավորութամբ իրականացվեց «Գործնական հոգեբանի դերը ժամանակակից աշխարհում» թեմայով բաց դասը, որի ընթացքում զեկուցումներով հանդես եկան «Հոգեբանություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողները:
Image 17.05.2025 Սմոլենսկի պետական համալսարանի և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գիտական երկխոսությունը գրականության և մշակույթի ոլորտում 2025 թ. մայիսի 14-16-ը Սմոլենսկի պետական համալսարանում տեղի ունեցավ «Գրականության ուսումնասիրման ժամանակակից ուղիները» խորագրով միջազգային համաժողովը: Այն կազմակերպվել էր «Սմոլենսկի քվանտային բանասիրության կենտրոն» գիտակրթական կենտրոնի կողմից՝ Վ. Վ. Վինոգրադովի անվան ռուսաց լեզվի ինստիտուտի մասնակցությամբ:
Image 17.05.2025 Կայացավ «Հայկական ժառանգությունը Մադրասում․ պատմության և ինքնության հետքերով» թեմայով հանդիպում-քննարկումը 2025 թ․ մայիսի 16-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ «Հայկական ժառանգությունը Մադրասում․ պատմության և ինքնության հետքերով» թեմայով հանդիպում-քննարկումը, որին մասնակցում էին բուհի պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամներ և ուսանողներ:
Image 16.05.2025 ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի և «ԱՎՌՈՄԻԿ» ընկերության միջև կնքվեց համագործակցության համաձայնագիր 2025 թ. մայիսի 16-ին «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղը՝ ի դեմս տնօրեն Մ. Օթարյանի, և «ԱՎՌՈՄԻԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը՝ ի դեմս տնօրեն Ռ. Ավագյանի, կնքեցին համագործակցության համաձայնագիր:
Image 14.05.2025 ԵՊՀ ԻՄ-ում մեկնարկել է 2024-2025 ուստարվա առկա ուսուցման շրջանավարտների ամփոփիչ ատեստավորումը 2025 թ. մայիսի 13-31-ը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում, հաստատված ժամանակացույցի համաձայն, նախատեսված է իրականացնել 2024-2025 ուսումնական տարվա առկա ուսուցման շրջանավարտների ամփոփիչ ատեստավորումը՝ 11 մասնագիտության կրթական ծրագրերով: