«Մշակ լրագիրը որպես առօրեականության-հասարակական գործընթացների ուսումնասիրության սկզբնաղբյուր» թեմայով բանախոսություն

Youtube տեսանյութ
Ամսաթիվ
Տեսանյութը ստեղծելու տարին
Նկարագրություն

2024 թ. դեկտեմբերի 13-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ «Մշակ լրագիրը որպես առօրեականության և հասարակական գործընթացների ուսումնասիրության սկզբնաղբյուր» թեմայով բանախոսություն, որը վարեց համանուն դրամաշնորհային ծրագրի ղեկավար, Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի դասախոս Վլադիմիր Պողոսյանը: Բանախոսությանը մասնակցում էին ԵՊՀ ԻՄ վարչական անձնակազմի անդամներ, դասախոսներ և ուսանողներ:

Տեսնել ավելին՝ https://ijevan.ysu.am/news/5134

ԵՊՀ ԻՄ-ում բացվեց «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության վիքիակումբը

Youtube տեսանյութ
Ամսաթիվ
Տեսանյութը ստեղծելու տարին
Նկարագրություն

2024 թ. նոյեմբերի 23-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ այցելեցին «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության ներկայացուցիչները՝ ՀԿ նախագահ Արշակ Շահենյանը, որակյալ բովանդակության պատասխանատու Մհեր Բեքարյանը, դասընթացների պատասխանատու Արտաշես Թադևոսյանը և միջոցառումների համակարգող Դավիթ Սարգսյանը: Այցելության նպատակը ԵՊՀ ԻՄ-ում «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության վիքիակումբի բացումն էր:

 

 

Կարդալ ավելին

«Սպորտը՝ հանուն հավասար հնարավորությունների» խորագրով մարզային աշխատաժողով ԵՊՀ ԻՄ-ում

Youtube տեսանյութ
Ամսաթիվ
Տեսանյութը ստեղծելու տարին
Նկարագրություն

ԵՊՀ ԻՄ և «Հույսի կամուրջ» ՀԿ միջև կնքված փոխըմբռնման հուշագրի շրջանակներում 2024 թ. դեկտեմբերի 3-ին «Հույսի կամուրջ» հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպությունը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում իրականացրեց «Սպորտը՝ հանուն հավասար հնարավորությունների» խորագրով մարզային աշխատաժողով, որին մասնակցեց մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների և համայնքային կառույցների 135 ներկայացուցիչ:

Կարդալ ավելին

Մասնաճյուղում կայացավ «Կարիերայի նոր հնարավորություններ և հեռանկարներ» խորագրով տոնավաճառ

Youtube տեսանյութ
Ամսաթիվ
Տեսանյութը ստեղծելու տարին
Նկարագրություն

2024 թ. նոյեմբերի 29-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ «Կարիերայի նոր հնարավորություններ և հեռանկարներ» խորագրով կարիերայի տոնավաճառը, որը կազմակերպվեց Երևանի պետական համալսարանի և Եվրասիա միջազգային համալսարանի գործակցությամբ, Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) «Սովորի՛ր և վաստակի՛ր. Արցախ» ծրագրի շրջանակում: Ծրագիրն իրականացնում է ՀԲԸՄ-ն (HEKS/EPER կազմակերպության ֆինանսավորմամբ, «Շեն» ԲՀԿ և «Սյունիք-Զարգացում» համայնքային ՀԿ հետ համատեղ):

Ավելին՝ https://ijevan.ysu.am/news/5062

«Զարթոնք Իջևանի». համակողմանի ուսումնասիրություն՝ քաղաքային տարածության ձևավորման վերաբերյալ

Youtube տեսանյութ
Ամսաթիվ
Տեսանյութը ստեղծելու տարին
Նկարագրություն

2024 թ. հուլիսի 17-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ «Փողոցների անվանումների հետխորհրդային փորձառությունը՝ Իջևանի օրինակով» թեմայով բանախոսություն, որը վարեց Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի դասախոս, «Զարթոնք Իջևանի» դրամաշնորհային ծրագրի ղեկավար Վլադիմիր Պողոսյանը:

Բանախոսությանը մասնակցում էին ԵՊՀ ԻՄ վարչական անձնակազմի անդամներ, դասախոսներ և ուսանողներ:

Նշենք, որ դրամաշնորհային ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող EU4Culture-ի «Մենք ենք, մեր սարերը» ծրագրի շրջանակներում:

ԵՊՀ ԻՄ 2023-2024 ուստարվա շրջանավարտների ավարտական հանդիսավոր միջոցառումը

Youtube տեսանյութ
Ամսաթիվ
Տեսանյութը ստեղծելու տարին
Նկարագրություն

2024 թ. հուլիսի 16-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տիրում էր տոնական տրամադրություն. 2023-2024 ուստարվա 281 շրջանավարտներին (առկա ուսուցման 168 և հեռակա ուսուցման 113) դեպի մեծ կյանք ճանապարհելու առթիվ կազմակերպվել էր ավարտական հանդիսավոր միջոցառում, որին մասնակցում էին Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ԵՊՀ ռեկտորի աշխատակազմի ղեկավար Դավիթ Հովհաննիսյանը, ռեկտորի խորհրդական Վիգեն Խալատյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, մարզի տարբեր ոլորտների ներկայացուցիչներ, բուհի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամները, ուսանողներ, շրջանավարտներ, ծնողներ, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, արտաքին շահակիցներ, հյուրեր:

©2024 Բոլոր իրավունքները պաշտպանված են: