Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետը հրավիրում է մասնակցելու «Արդիականության մարտահրավերները. փիլիսոփայական և հոգեբանական հիմնախնդիրներ» խորագրով միջազգային գիտաժողովին, որը նվիրված է ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի հիմնադրման 50-ամյակին և կկայանա 2014թ. հոկտեմբերի 10-12-ը Երևանում:
Գիտաժողովի հետաքրքրության շրջանակում ընդգրկված են հետևյալ հիմնախնդիրները.
-
Գիտության փիլիսոփայության և մեթոդաբանության հարցեր
-
Սոցիալական կառուցարկում և կյանքի մշակույթ
-
Արդիականության պարադոքսները փիլիսոփայական անդրադարձներում
-
Փիլիսոփայության պատմության հետազոտության արդի խնդիրներ
-
Սոցիալ-հոգեբանական և ախտահոգեբանական արդի մարտահրավերներ
-
Անձը սոցիոմշակութային դաշտում. արժեքային կողմնորոշումներ
-
Տարիքային ճգնաժամեր և հոգեբանական խորհրդատվության մոտեցումներ
-
Հոգեբանական տեխնոլոգիաների մշակման և ներդրման ժամանակակից միտումներ
-
Ցեղասպանություն. հոգեբանական և փիլիսոփայական անդրադարձեր
Աղբյուրը` http://armscoop.com