Մասնագիտական պրակտիկա 1
Պրակտիկայի նպատակն է.
Ուսանողների համար, բուհի արվեստանոցների հնարավորությունները օգտագործելով, կազմակերպել արտադրություն, որի ընթացքում ուսանողները կցուցադրեն իրենց մասնագիտական գիտելիքները և կարողությունները:
Պրակտիկայի խնդիրները.
մասնակցել արտադրական գործունեությանը և կազմակերպչական գործընթացներին,
տալ որակյալ արտադրություն,
ստեղծել անհատական և խմբային նախագծեր և կազմել պորտֆոլիո:
Գնահատման մեթոդները և չափանիշներն են:
Մասնագիտական պրակտիկան ավարտվում է ստուգարքով: Ուսանողը ներկայացնում է պորտֆոլիո, որտեղ ներառված են պրակտիկայի ընթացքում կատարված նախագծերը: Ցուցադրում է պրակտիկայի ընթացքում իր կողմից թողարկված արտադրությունը:
Պրակտիկան իրականացվում է 5-րդ կիսամյակում:
Մասնագիտական պրակտիկա 2
Պրակտիկայի նպատակն է.
Ավարտական աշխատանքի ոլորտային շրջանակներում իրականացնել հետազոտական աշխատանք և հիմնավորել նախագծի գործնական նշանակությունը:
Պրակտիկայի խնդիրները.
ուսումնասիրել մասնագիտական գրականություն,
նախագծի ոլորտային շրջանակում կատարել հետազոտական աշխատանք,
ստեղծել նախագիծ և կազմել պորտֆոլիո:
Գնահատման մեթոդները և չափանիշներն են:
Մասնագիտական պրակտիկան ավարտվում է ստուգարքով: Ուսանողը ներկայացնում է պորտֆոլիո,որտեղ ներառված են պրակտիկայի ընթացքում կատարված հետազոտությունները ավարտական նախագծի վերաբերյալ:
Պրակտիկան իրականացվում է 8-րդ կիսամյակում: