- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- «Կայուն զարգացում» թեմայով դասախոսություն-աշխատարան
Main Navigation (Arm)
- Ընդունելություն
- Կրթություն
- Գիտություն
- Նորություններ
- ԵՊՀ ԻՄ-ի մասին
- Փաստաթղթեր
- Շրջանավարտներ և կարիերա
- ԵՊՀ կայք
2024 թ. ապրիլի 20-ին ԵՊՀ ԻՄ օտար լեզուների ամբիոնի և Անգլերենի ռեսուրս կենտրոնի նախաձեռնությամբ մասնաճյուղում իրականացվեց «Կայուն զարգացում» թեմայով դասախոսություն-աշխատարան:
Այն վարեց ԱՄՆ Պետդեպարտամենտի անգլերեն լեզվի կրթական ծրագրերի գծով գիտաշխատող, եվրասիական տարածաշրջանի վերապատրաստող, Գերմանիայում, Չինաստանում, Հարավային Կորեայում, Դոմինիկյան Հանրապետությունում և Մարոկկոյում մասնագիտական փորձառություն ունեցող պրոֆեսոր Լորի Ֆարքյուհարսնը:
Նախ տեղի ունեցավ ԵՊՀ ԻՄ տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանի հետ հանդիպում, որին մասնակցեցին պրոֆեսոր Լորի Ֆարքյուհարսնը, եվրոպական կրթական ծրագրերի շահառու, Միջազգային ուսումնական հաղորդակցության և զբոսաշրջության կենտրոնի ղեկավար, բ.գ.թ., դոցենտ Եղիշե Դաշտոյանը, Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Կարինե Պողոսյանը, Օտար լեզուների ամբիոնի վարիչի պաշտոնակատար Քրիստինե Հարությունյանը, ամբիոնի ասիստենտ, Անգլերենի ռեսուրս կենտրոնի այլընտրանքային կրթական ծրագրերի համակարգող Էմմա Թեմրազյանը:
Տնօրենի հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին պրոֆեսոր Լ. Ֆարքյուհարսնի այցի նպատակին և խնդիրներին առնչվող հարցեր, ինչպես նաև խոսվեց Ե. Դաշտոյանի ղեկավարած կենտրոնի հետ համագործակցության և մասնաճյուղի ուսանողների ու դասախոսների՝ միջազգային ուսումնական կրթական ծրագրերին մասնակցության հնարավորության մասին:
Այնուհետև իրականացվեց դասախոսություն-աշխատարան՝ «Անգլերեն լեզու և գրականություն» կրթական ծրագրի երրորդ և չորրորդ կուրսերի ուսանողների և ամբիոնի դասախոսների մասնակցությամբ:
Կայուն զարգացման վերաբերյալ դասախոսություն-աշխատարանի ընթացքում մասնակիցները ձեռք բերեցին մի շարք գիտելիքներ և հմտություններ.
Վերջում հարց-պատասխանի միջոցով ծավալվեց քննարկում, և ուսանողները բանախոս Լորի Ֆարքյուհարսնից ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները և առաջադրանքներ` հաջորդ հանդիպմանը ներկայացնելու համար: