ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում Ա. Հ. Մակարյանի նախագահությամբ կայացավ տնօրենության նիստ, որի ընթացքում քննարկվեցին 2023-2024 ուստարվա 2-րդ կիսամյակի 1-ին ընթացիկ ստուգումների և քննությունների նախապատրաստման ընթացքին, մինչև 12 կրեդիտ կուտակած ակադեմիական պարտքերի վերահանձնման գործընթացի կազմակերպմանը, 2-րդ կիսամյակում հետազոտական աշխատանքների կազմակերպման ընթացքին, կամընտրական դասընթացների կազմակերպման խնդիրներին, 2023-24 ուստարվա առկա ուսուցման 1-ին կիսամյակի լուծարքային շրջանի ամփոփմանը, մասնաճյուղից ուսանողների հեռացմանը, ուսանողի իրավունքների վերականգնմանը վերաբերող հարցեր:

Առաջին հարցի մասին նշվեց, որ 2023-24 ուստարվա 2-րդ կիսամյակի 1-ին ընթացիկ ստուգումները և քննությունները կազմակերպվել են՝ համաձայն ժամանակացույցի: Քննաշրջանը կիրականացվի 2024 թ. ապրիլի 3-10-ն ընկած ժամանակահատվածում: Ամբիոններում քննարկումներից հետո ֆակուլտետների դեկանները Ուսումնամեթոդական վարչություն են ներկայացրել ընթացիկ ստուգումների և քննությունների կազմակերպման ժամանակացույցները: Դրանք տեղադրվել են ԵՊՀ ԻՄ պաշտոնական կայքում, և դրանց մասին իրազեկվել են դասախոսները և ուսանողները: Ֆակուլտետներին են տրամադրվել քննությունների համար նախատեսված տետրերը: Իրականացվել են նախապատրաստական այլ աշխատանքներ, և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը պատրաստ է քննաշրջանի իրականացմանը:

Երկրորդ հարցի կապակցությամբ նշվեց, որ մինչև 12 կրեդիտ ակադեմիական պարտքերի վերահանձնման գործընթացին մասնակցել է հեռակա ուսուցման 11 ուսանող, որոնցից դրական է ստացել 10-ը: 2023-2024 ուստարում ունեցել ենք դասընթացը կրկնող 7 ուսանող (6-ը՝ Բնական գիտությունների ֆակուլտետի առկա ուսուցման համակարգից, 1-ը՝ Տնտեսագիտության ֆակուլտետի հեռակա ուսուցման համակարգից), ովքեր ստացել են դրական:

2023-24 ուստարվա 2-րդ կիսամյակում հետազոտական աշխատանքների կազմակերպման ընթացքի վերաբերյալ նշվեց, որ հաշվետու կիսամյակում առկա ուսուցման համակարգում հետազոտական բաղադրիչ պարունակող դասընթացների ընդհանուր թիվը 31 է, հեռակա ուսուցման համակարգում՝ 15: Ըստ կարգի՝ ամբիոններում երրորդ շաբաթվա ընթացքում հաստատվել են հետազոտական աշխատանքների թեմաները, և դրանք ներկայացվել են ուսանողներին:

Ապա ներկայացվեց, որ 2024-2025 ուսումնական տարվա կամընտրական դասընթացների ընտրությունն ուսանողների կողմից իրականացվելու  է էլեկտրոնային կառավարման համակարգով՝ «Registrar»-ով: Դասընթացների ընտրության գործընթացը կավարտվի ս.թ. ապրիլի 6-ին, որից հետո, ըստ նորմատիվների, կձևավորվեն խմբերը:

Մյուս հարցի վերաբերյալ նշվեց, որ 2023-24 ուստարվա առկա ուսուցման 1-ին կիսամյակի քննաշրջանի արդյունքներից ելնելով՝ ունենք հեռացման ենթակա 3 ուսանող և մինչև 12 կրեդիտ ակադեմիական պարտքեր կուտակած 4 ուսանող:

Նույն ուստարվա 1-ին կիսամյակի հեռակա ուսուցման քննաշրջանի արդյունքներն ամփոփելով՝ ունենք հեռացման ենթակա 10 ուսանող, մինչև 12 կրեդիտ ակադեմիական պարտքեր  կուտակած 12 ուսանող (2-ը՝ մագիտրատուրայից, 10-ը՝ բակալավրիատից) և դասընթացը կրկնող 21 ուսանող (1-ը՝ մագիտրատուրայից, 20-ը՝ բակալավրիատից):

Ըստ այդմ՝ 13 ուսանող (3-ը՝ առկա ուսուցման, 10-ը՝ հեռակա) հեռացվեց մասնաճյուղից ակադեմիական անբավարար առաջադիմության (նաև ուսման վարձը չվճարելու), 120 ժամ և ավելի անհարգելի բացակայության պատճառներով:

Հաջորդիվ ներկայացվեց, որ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի առկա ուսուցման համակարգի «Ընդհանուր մանկավարժություն» մասնագիտության «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» բակալավրի կրթական ծրագրի II կուրսի 1 նախկին ուսանողուհի դիմել է իր ուսանողական իրավունքները վերականգնելու նույն կրթական ծրագրի հեռակա ուսուցման համակարգում: Որոշվեց ԵՊՀ ԻՄ նախկին ուսանողուհուն թույլատրել վերականգնելու իր ուսանողական իրավունքները:

Տնօրենության նիստերի որոշումների կատարողականի ներկայացման ժամանակ անդրադարձ կատարվեց մասնավորապես 2023-24 ուստարվա ընթացքում «E-learning» և «Registrar» համակարգերում ծագած խնդիրների լուծման ընթացքին և ավարտական աշխատանքների կատարման ընթացքի մասին ամբիոններում առկա մատյանները ղեկավարների և ուսանողների կողմից լրացվելուն, և արձանագրվեց, որ դրանք իրականացվում են:

Տարածել նյութը
©2024 Բոլոր իրավունքները պաշտպանված են: