- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Համալսարանականների այցը Աչաջրի միջնակարգ դպրոց
Main Navigation (Arm)
- Ընդունելություն
- Կրթություն
- Գիտություն
- Նորություններ
- ԵՊՀ ԻՄ-ի մասին
- Փաստաթղթեր
- Շրջանավարտներ և կարիերա
- ԵՊՀ կայք
2024 թ. փետրվարի 28-ին ԵՊՀ ԻՄ պրակտիկայի կազմակերպման և շահակիցների հետ համագործակցության (ՊԿՇՀ) բաժնի նախաձեռնությամբ Աչաջրի միջնակարգ դպրոցում իրականացվել են ակնարկային դասախոսություններ և «Ամենախելացին» ինտելեկտուալ խաղը։
«Ամենախելացին» ինտելեկտուալ խաղը վարել են ՊԿՇՀ բաժնի տեսուչ Աննա Սարգսյանը և Ուսանողական գիտական ընկերության երեք անդամ՝ «Ֆինանսներ» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհիներ Անի Թիրաբյանը, Ասյա Վարդապետյանը, «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի Սիրանուշ Աբազյանը։ Խաղին մասնակցել է 11-րդ և 12-րդ դասարանի բարձր առաջադիմություն ունեցող 10 աշակերտ։
Խաղի կանոնների համաձայն՝ առաջին փուլում մասնակիցներին տրվել է ընդհանուր զարգացվածությունը ստուգող 12 հարց, որից առավելագույն միավոր հավաքած 6 աշակերտ խաղը շարունակել է երկրորդ փուլում։
Երկրորդ փուլում յուրաքանչյուր մասնակցի տրվել է երկուական թեմա ընտրելու և հարցերին 1 րոպեի ընթացքում պատասխանելու հնարավորություն։ Լարված մրցակցության պայմաններում 3-րդ փուլ են անցել հնարավորինս շատ հարցերի պատասխանած երեք մասնակից՝ Մանե Բալասյանը, Դիանա Մելիքբեկյանը և Դավիթ Սարուխանյանը։
Երրորդ փուլում առավելագույն միավորներ վաստակելով՝ «Ամենախելացին» խաղի հաղթող է ճանաչվել Դավիթ Սարուխանյանը։ Հաղթող մասնակիցն արժանացել է 1-ին կարգի պատվոգրի և մասնաճյուղի կողմից գիրք է նվեր ստացել։ Մանե Բալասյանը և Դիանա Մելիքբեկյանը զբաղեցրել են 2-րդ և 3-րդ հորիզոնականները՝ պարգևատրվելով պատվոգրերով։
Ակնարկային դասախոսություններն իրականացվել են 9-րդ, 10-րդ և 11-րդ դասարաններում։ Դպրոցի կողմից նախապես առաջարկված թեմաների ցանկից ելնելով՝ Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի դոցենտ, ֆ․մ․գ․թ․ Ա․ Մարգարյանը դասախոսություններ է վարել «Օպտիկա» և «Մոլեկուլային ֆիզիկա», նույն ամբիոնի դոցենտ, ֆ․մ․գ․թ․ Կ․ Հովսեփյանը՝ «Ֆունկցիաներ» և «Տեքստային խնդիրներ», իսկ Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի ասիստենտ, պ․գ․թ․ Լ․ Բեգինյանը՝ «Մշակույթ» թեմաների շրջանակներում։
Դպրոցի կողմից առաջարկվել է շարունակական դարձնել ԵՊՀ իջևանի մասնաճյուղի նմանատիպ նախաձեռնությունները, որոնք և՛ նպաստում են դպրոց-բուհ համագործակցության ամրապնդմանը, և՛ խրախուսում աշակերտներին խորացնելու իրենց գիտելիքները։