- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Մասնագիտական պրակտիկա «Վիքիմեդիա Հայաստան»-ի հետ
Main Navigation (Arm)
- Ընդունելություն
- Կրթություն
- Գիտություն
- Նորություններ
- ԵՊՀ ԻՄ-ի մասին
- Փաստաթղթեր
- Շրջանավարտներ և կարիերա
- ԵՊՀ կայք
2024 թ. փետրվարի 8-9-ը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ էին այցելել «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության աշխատակիցները՝ որակյալ բովանդակության պատասխանատու Մհեր Բեքարյանը և միջոցառումների համակարգող Դավիթ Սարգսյանը: Այցելության նպատակն էր աջակցել ԵՊՀ ԻՄ չորս կրթական ծրագրերի ուսանողների մասնագիտական պրակտիկայի կազմակերպմանը:
Հյուրերը նախ հանդիպեցին տնօրենի պաշտոնակատար Ա. Մակարյանի հետ և քննարկեցին երկկողմ համագործակցության ծրագրերն ու հեռանկարները:
2024 թ. փետրվարի 8-ից ԵՊՀ ԻՄ-ում մեկնարկել են «Պատմություն», «Հայոց լեզու և գրականություն», «Անգլերեն լեզու և գրականություն», «Ֆրանսերեն լեզու և գրականություն» կրթական ծրագրերի 4-րդ կուրսերի ուսանողների մասնագիտական պրակտիկաները, որոնք իրականացվելու են «Վիքիմեդիա Հայաստան»-ի հետ կնքված համագործակցության հուշագրի շրջանակներում: Դրանք ղեկավարում են Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի դոցենտ, պ.գ.թ. Ն. Գրիգորյանը, Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Վ. Աղաբաբյանը, Օտար լեզուների ամբիոնի ասիստենտ Է. Թեմրազյանը և նույն ամբիոնի դասախոս Մ. Աղբալյանը:
Իրականացվող պրակտիկայի նպատակն է Վիքիպեդիայում հոդվածներ խմբագրելու միջոցով զարգացնել ուսանողների մասնագիտական հմտությունները, բարելավել հայերենով պատմության և գրականության թեմաներով համացանցում առկա հոդվածները և ստեղծել նորերը:
Պրակտիկայի ընթացքում ուսանողները ներգրավվելու են խմբային աշխատանքներում, հավաքագրելու և համակարգելու են Հայաստանի ու հայ ժողովրդի պատմության, գրականության, համաշխարհային պատմության և գրականության մասին տեղեկություններ, իրականացնելու են սկզբնաղբյուրների հետ աշխատանքներ, թարգմանություններ:
ԵՊՀ ԻՄ-ում տեղի ունեցած հանդիպման ընթացքում «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության աշխատակիցները կարևորեցին մեր ուսանողների և դասախոսների կողմից կատարվող աշխատանքները, այնուհետև համակարգչային սրահում փետրվարի 8-ին և 9-ին ուսանողները, ըստ խմբերի, ծանոթացան Վիքիպեդիայի հայերեն տիրույթում հոդվածներ տեղադրելու և խմբագրելու նրբություններին: