ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի և «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության միջև կնքված փոխըմբռնման հուշագրի իրականացման շրջանակներում 2023 թ. դեկտեմբերի 19-ին մասնաճյուղում կայացավ «Ներառական և հավասարապես որակյալ կրթություն բոլորի համար» աշխատաժողովը, որը կազմակերպվել էր «Հույսի կամուրջ» ՀԿ «Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպմանն օժանդակող միջոցառումներ ՀՀ Տավուշի մարզում» ծրագրի շրջանակում՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսավորմամբ:

Աշխատաժողովի նպատակն էր ՀՀ Տավուշի մարզի նախադպրոցական, միջնակարգ, նախնական և միջին մասնագիտական ներառական և հավասարապես որակյալ կրթության խթանման գործում կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների լավագույն փորձի, ձեռքբերումների, մարտահրավերների և քաղած դասերի ներկայացումը:

Ներկա էին «Հույսի կամուրջ» ՀԿ նախագահ Սուսաննա Թադևոսյանը, Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրենի տեղակալ Հայկուհի Ադամյանը, կենտրոնի աշխատակիցներ, շահագրգիռ կառույցների այլ անդամներ, մասնակցում էին Տավուշի մարզի կրթական հաստատությունների ավելի քան 200 ներկայացուցիչ:

Նախ մասնակիցներին ողջունեցին «Հույսի կամուրջ» ՀԿ նախագահ Ս. Թադևոսյանը և Տավուշի մարզպետի տեղակալ Ն. Ղուշչյանը:

Այնուհետև ներկայացվեցին ՀՀ Տավուշի մարզի նախադպրոցական, միջնակարգ, նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ներառական և հավասարապես որակյալ կրթություն ստանալու իրավունքի իրացումը, ձեռքբերումները, մարտահրավերները և քաղած դասերը:

Աշխատաժողովի ընթացքում տեղի ունեցան նաև պանելային քննարկումներ:

Այն ամփոփվեց խմբերի կողմից առաջարկությունների ներկայացմամբ:

Վերջում «Հույսի կամուրջ» ՀԿ ներկայացուցիչները համագործակցության և օժանդակության համար հատուկ շնորհակալություն հայտնեցին ԵՊՀ ԻՄ ղեկավարությանը, աշխատաժողովի տեխնիկական հարցերի կարգավորման գործում կամավորական ներգրավվածության համար՝ «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության երրորդ կուրսի ուսանողներ Լուսինե Բաղմանյանին, Ամալյա Գյոզալյանին և Լիլիթ Թորոսյանին:

Տարածել նյութը
©2024 Բոլոր իրավունքները պաշտպանված են: