- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Հանդիպումներ Տավուշի և Գեղարքունիքի մարզերի հանրակրթական դպրոցներում
Main Navigation (Arm)
- Ընդունելություն
- Կրթություն
- Գիտություն
- Նորություններ
- ԵՊՀ ԻՄ-ի մասին
- Փաստաթղթեր
- Շրջանավարտներ և կարիերա
- ԵՊՀ կայք
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի պրակտիկաների կազմակերպման և շահակիցների հետ համագործակցության (ՊԿՇՀ) բաժինը ս.թ. հոկտեմբերին կազմակերպել է հանդիպումներ Տավուշի և Գեղարքունիքի մարզերի հանրակրթական 34 դպրոցների 12-րդ դասարանների աշակերտների հետ:
Հանդիպումները նպատակ ունեին ներկայացնելու ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի՝ 2024-2025 ուստարվա բակալավրի և մագիստրատուրայի ընդունելության մասնագիտությունները, կրթական ծրագրերը, ընդունելության կարգը, շարժունության հնարավորությունները, տեղեկատվություն հաղորդելու ընդունելության նախապատրաստական դասընթացների կազմակերպման վերաբերյալ, շոշափելու շրջանավարտների կարիքները և նախատրամադրվածությունը:
ՊԿՇՀ բաժնի կազմակերպած հանդիպումներին մասնակցում էին Ուսումնամեթոդական վարչության պետ Ա․Դավթյանը, Պրակտիկաների կազմակերպման և շահակիցների հետ համագործակցության բաժնի վարիչ Լ․Բեգինյանը, նույն բաժնի տեսուչ Ա․Սարգսյանը, Տնտեսագիտության ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Ա․Մարգարյանը, Կիրառական արվեստի ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Վ․Աղաբաբյանը, Հումանիտար գիտությունների ֆակուլտետի փոխդեկան Վ․Չոբանյանը և ուսանողներ:
Հանդիպումների ընթացքում աշակերտները ստացան 2024թ․ ընդունելության վերաբերյալ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները:
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հետ համագործակցային կապերը խորացնելու նպատակով դպրոցների պատասխանատուներին առաջարկվեց աշակերտների մասնակցությամբ ճանաչողական այցեր կազմակերպել մասնաճյուղ, նրանց հետաքրքրությունը խթանելու համար նախապես համաձայնեցված թեմաներով և ժամանակացույցով իրականացնել ակնարկային դասախոսություններ, թեմատիկ քննարկումներ ու գործնական պարապմունքներ: