- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Գիտական խորհրդի նիստ
Main Navigation (Arm)
- Ընդունելություն
- Կրթություն
- Գիտություն
- Նորություններ
- ԵՊՀ ԻՄ-ի մասին
- Փաստաթղթեր
- Շրջանավարտներ և կարիերա
- ԵՊՀ կայք
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում Ա. Հ. Մակարյանի նախագահությամբ կայացավ Գիտական խորհրդի՝ 2023-2024 ուստարվա առաջին նիստը՝ օրակարգային 5 և ընթացիկ 4 հարցերով:
Հաստատվեցին ԵՊՀ ԻՄ գիտական խորհրդի՝ 2023-2024 ուստարվա 1-ին կիսամյակի նիստերի ժամանակացույցը, ԵՊՀ ԻՄ գիտական խորհրդի աշխատակարգը, 2023-2024 ուստարվա 1-ին կիսամյակի անվանական կրթաթոշակ ստացող ուսանողների ցուցակը, ԵՊՀ ԻՄ ուսանողական նպաստների, պետական և ներբուհական կրթաթոշակների հատկացման կանոնակարգը (նոր խմբագրությամբ) և ԵՊՀ ԻՄ-ում բարձրագույն ուսումնական հաստատությունների դիմորդների համար նախապատրաստական դասընթացների իրականացման կարգը:
Նիստի ընթացքում քննարկվեցին ԵՊՀ ԻՄ՝ 2024թ. առկա ուսուցմամբ ընդունելության բակալավրի մասնագիտությունների և կրթական ծրագրերի ցանկի, ԵՊՀ ԻՄ օտար լեզուների ամբիոնի ասիստենտ Մ․Կարապետյանի հեղինակած «Թելադրությունների ձեռնարկ»-ը տպագրության երաշխավորելու, Հայոց լեզվի և գրականության ամբիոնի ասիստենտ, բ․գ․թ․ Մ․Սարուխանյանին և Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար, մ․գ․թ․ Լ․ Հարությունյանին ԵՊՀ գիտական խորհրդում դոցենտի գիտական կոչում ստանալու համար երաշխավորելու և միջնորդելու, ԵՊՀ ԻՄ-ում հոգեբանական ծառայություններ մատուցելու մասին հարցեր:
Սահմանված կարգով՝ բաց քվեարկությամբ, որոշվեց ԵՊՀ ԻՄ օտար լեզուների ամբիոնի ասիստենտ Մ․Կարապետյանի հեղինակած «Թելադրությունների ձեռնարկ»-ը երաշխավորել տպագրության:
Նիստում անցկացված փակ, գաղտնի քվեարկության արդյունքների համաձայն՝ որոշվեց դոցենտի գիտական կոչում ստանալու համար երաշխավորել Հայոց լեզվի և գրականության ամբիոնի ասիստենտ, բ․գ․թ․ Մ․Սարուխանյանին և Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար, մ․գ․թ․ Լ․ Հարությունյանին, միջնորդել ԵՊՀ գիտական խորհրդին՝ նրանց շնորհել դոցենտի գիտական կոչում և համապատասխան առաջարկով դիմել ՀՀ ԲՈԿ:
Վերջին հարցի մասին նշվեց, որ ելնելով ստեղծված իրավիճակից՝ մեր դասախոսները պատրաստակամություն են հայտնել հոգեբանական անվճար ծառայություններ մատուցել Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին, մարզի բնակիչներին, մասնաճյուղի ուսանողներին և աշխատակիցներին: Այդ և հետագայում մասնաճյուղում հոգեբանության կենտրոն ստեղծելու գործընթացում աջակցության պատրաստակամություն են հայտնել նաև ԵՊՀ մեր գործընկերները: Ըստ այդմ՝ որոշվեց ԵՊՀ ԻՄ-ում կազմակերպել և մատուցել հոգեբանական խորհրդատվական և զարգացնող բնույթի ծառայություններ ԵՊՀ ԻՄ ուսանողներին, աշխատակիցներին և Տավուշի մարզի բնակիչներին, ԵՊՀ ռեկտորին ներկայացնել առաջարկություն ԵՊՀ ԻՄ-ում հոգեբանության կենտրոն ստեղծելու վերաբերյալ: