- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի ուղերձը Գիտելիքի օրվա և նոր ուսումնական տարվա առթիվ
Main Navigation (Arm)
- Ընդունելություն
- Կրթություն
- Գիտություն
- Նորություններ
- ԵՊՀ ԻՄ-ի մասին
- Փաստաթղթեր
- Շրջանավարտներ և կարիերա
- ԵՊՀ կայք
Սիրելի՛ համալսարանականներ՝ ուսանողներ, պրոֆեսորադասախոսական և օժանդակ անձնակազմի անդամներ, ջերմորեն շնորհավորում եմ նոր՝ 2023-2024 ուսումնական տարվա ու Գիտելիքի և դպրության օրվա առթիվ, մաղթում նշանակալի ձեռքբերումներ և հաջողություններ, ուսումնատենչ ոգի և նպատակասլացություն, մասնագիտական առաջընթաց և ամենայն բարիք….
Այսօր հիշարժան օր է, մեծ տոն բոլոր համալսարանականներիս և առանձնապես առաջին կուրսեցիների համար, ովքեր դպրոցական 12 երկար տարիներից հետո մուտք են գործել մեծ կյանք, համալսարանական միջավայր: Սիրելի՛ առաջին կուրսեցիներ, թո՛ղ բարի լինի ձեր մուտքը մեր համալսարան՝ Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ, թո՛ղ մեր սիրված ջերմ կրթօջախում իրականություն դառնան բոլորիդ նվիրական ցանկությունները, լուսավոր գաղափարներն ու նպատակները:
Յուրաքանչյուր հասարակության շարժիչ ուժը, երկրի զարգացման և առաջընթացի հիմնական գրավականը, հիրավի, կրթված և առաջադեմ երիտասարդներն են: Սիրելի՛ ուսանողներ, ցանկանում և խորապես հավատում եմ, որ ուսանողական տարիները կլինեն ձեր կյանքի լավագույն ու հիշարժան, վառ տպավորությունների, հարուստ գիտելիքների ամբարման, հետաքրքիր մտահղացումների և ստեղծարար նախաձեռնությունների իրականացման, ինքնազարգացման և մասնագիտական աճի տարիներ:
Տարածաշրջանում առաջատար դիրք ու նշանակություն ունեցող մեր կրթօջախում ապահովված են բոլոր անհրաժեշտ պայմանները, մարդկային, մտավոր, նյութատեխնիկական ռեսուրսները (առաջին հերթին բարձրակարգ և արհեստավարժ պրոֆեսորադասախոսական կազմ, ժամանակակից կահավորմամբ լսարաններ, արվեստանոցներ, հարուստ գրադարան, մարզասրահ և այլն) որակյալ կրթություն տրամադրելու, աշխատաշուկայում պահանջված և մրցունակ մասնագետներ պատրաստելու համար:
Եվս մեկ անգամ շնորհավորելով՝ առաջին կուրսեցիներին մաղթում եմ բարի գալուստ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ և բոլոր համալսարանականներիս ցանկանում հաջող և արդյունավետ ուսումնական տարի….
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար,
ֆիզ.մաթ. գիտ. թեկն., դոցենտ Անուշավան Մակարյան