- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի այցը մասնաճյուղ
Main Navigation (Arm)
- Ընդունելություն
- Կրթություն
- Գիտություն
- Նորություններ
- ԵՊՀ ԻՄ-ի մասին
- Փաստաթղթեր
- Շրջանավարտներ և կարիերա
- ԵՊՀ կայք
2023թ. մարտի 24-ին աշխատանքային այցով Տավուշի մարզում էր Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությունը:
Մարզպետարանում տեղի ունեցած հանդիպում-քննարկումից հետո Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի և մարզպետարանի մի շարք աշխատակիցների, Իջևան և Դիլիջան քաղաքների համայնքապետների ուղեկցությամբ հյուրերն այցելեցին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ:
Բարձրաստիճան հյուրի նախորդ այցը մասնաճյուղ տեղի էր ունեցել 2 տարի առաջ՝ 2021 թվականին, և Կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների աշխատանքների ցուցադրությունը դիտելու ընթացքում տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանը ռուս դիվանագետին և մարզի ղեկավարությանը համառոտ ներկայացրեց վերջին երկու տարում մասնաճյուղի ձեռքբերումները, իրականացված բարեփոխումները, տարածաշրջանում նրա ունեցած կրթական և գիտամշակութային դերի ամրապնդումը հավաստող փաստեր:
Մասնավորապես` անդրադարձ կատարվեց բուհում արդեն չորրորդ տարին հաջողությամբ իրականացվող «Ռուսաց լեզու և գրականություն» կրթական ծրագրին, որի լավագույն վկայությունն են ուսանողների թվաքանակի աճը, նրանց գրանցած հաջողությունները, գիտական և այլ միջոցառումներում ունեցած հաղթանակները:
Հյուրերն այցելեցին նաև 2018թ. հուլիսին ԵՊՀ ԻՄ-ում բացված Ռուսաց լեզվի և մշակույթի կենտրոն, որը 2020թ. նոյեմբերին վերակազմավորվել է որպես Գյումրիում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի Իջևանի մասնաճյուղ: Վերջինիս հիմնական նպատակը կրթության, գիտության, մշակույթի, պատմական և ազգագրական գործունեության, երիտասարդական քաղաքականության ոլորտներում հայ-ռուսական համագործակցության զարգացումը և խորացումն է:
Կենտրոնի ղեկավար, Ռուսաց լեզվի և գրականության սեկցիայի դոցենտ, բ.գ.թ. Մ.Զուրաբյանը հյուրերին ներկայացրեց կենտրոնում պարբերաբար իրականացվող, ռուս գրականությանն ու մշակույթին առնչվող հոբելյանական ու հիշատակի միջոցառումների, գիտական ընթերցումների, ցուցադրությունների և այլ նախաձեռնությունների մասին:
Ուսանողների հետ հանդիպման վերջում «Ռուսաց լեզու և գրականություն» մասնագիտության ուսանողները Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան կողմից ստացան նվերներ՝ գեղարվեստական գրականության տեսքով: Պարոն Մակարյանն էլ մասնաճյուղի անունից ՀՀ-ում ՌԴ դեսպանին նվիրեց Կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողի աշխատանքը՝ «Հույսի առագաստ» վերնագրով գոբելենը:
Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակության հանդիպումը մասնաճյուղում ավարտվեց ջերմ տպավորություններով, կրթության և գիտության ոլորտներում հայ-ռուսական փոխգործացության ծրագրերի խորացման և զարգացման ակնկալիքով: