- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Հանդիպումներ Դիլիջանի կենտրոնական դպրոցում և ֆաբլաբում
Main Navigation (Arm)
- Ընդունելություն
- Կրթություն
- Գիտություն
- Նորություններ
- ԵՊՀ ԻՄ-ի մասին
- Փաստաթղթեր
- Շրջանավարտներ և կարիերա
- ԵՊՀ կայք
2023թ. հունվարի 19-ին «Դիլիջանի կենտրոնական դպրոց» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Նաիրա Դալուզյանի հրավերով մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանը և փոխտնօրեն Մ.Օթարյանը այցելեցին դպրոց և դպրոցին կից գործող ֆաբլաբ:
Դպրոցի և ֆաբլաբի ռեսուրսներին ծանոթացումից հետո տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ համագործակցության հեռանկարներն ու ծրագրերը, որոնց համատեքստում առանձնակի ուշադրություն դարձվեց ֆաբլաբի հնարավորությունների օգտագործմանը մասնաճյուղի ուսանողների կողմից՝ ինքնուրույն հետազոտական և գիտական թեմաների իրականացման տեսակետից:
«Ֆաբ Լաբ» ծրագիրը, ինչպես հայտնի է, մեկնարկել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի Media Lab-ում: Ֆաբլաբը (fabrication laboratory, «արտադրական» լաբորատորիա) տեխնիկական նախատիպերի պատրաստման հարթակ է նորարարության և գյուտերի համար, որը խթանում է տեղական ձեռներեցությունը:
Դիլիջանի ֆաբլաբը կահավորված է համակարգչային թվային հսկողությամբ լազերային կտրող սարքերով և ֆրեզերային հաստոցներով, որոնց շնորհիվ կարելի է մշակել փայտե և ակրիլե մասեր, եռաչափ տպիչներով, վինիլային կտրիչներով, կաղապարների պատրաստանյութերով, տպման ներկերով և այլ արտադրական հարմարանքներով:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ դպրոցում տարատեսակ պրակտիկաների կազմակերպումից բացի՝ ֆաբլաբը մեր ուսանողներին և երիտասարդ գիտնականներին կտրամադրի համապատասխան միջոցներ և միջավայր, որոնց շնորհիվ կյանքի կկոչվեն նրանց մտահղացումները և գիտատեխնիկական մշակումները: Նորարարության նկատմամբ հետաքրքրությունը խրախուսելու նպատակով Դիլիջանի ֆաբլաբում իրականացվող մասնագիտական դասընթացներում կներգրավվեն նաև ԵՊՀ ԻՄ-ի ուսանողները:
Քննարկումներն ամփոփվեցին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի և «Դիլիջանի կենտրոնական դպրոց» կրթական հիմնադրամի միջև համագործակցության հուշագրի կնքումով՝ ի դեմս տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանի և գործադիր տնօրեն Նաիրա Դալուզյանի:
Կնքված հուշագրով որպես փոխհամագործակցության ուղղություններ են ընտրվել՝
Հուշագրի կնքումից հետո ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանը Կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների աշխատանքներից մեկը մասնաճյուղի անունից նվիրեց Դիլիջանի կենտրոնական դպրոցին: