- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Կայացավ տնօրենության տարեվերջյան նիստը
Main Navigation (Arm)
- Ընդունելություն
- Կրթություն
- Գիտություն
- Նորություններ
- ԵՊՀ ԻՄ-ի մասին
- Փաստաթղթեր
- Շրջանավարտներ և կարիերա
- ԵՊՀ կայք
2022թ. դեկտեմբերի 20-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում Ա.Մակարյանի նախագահությամբ տեղի ունեցավ տնօրենության տարեվերջյան նիստ, որին մասնակցում էին տնօրենության անդամները, հրավիրված էր Ուսումնամեթոդական վարչության ուսումնական գործընթացի կազմակերպման և վերահսկման բաժնի վարիչ Ն.Առուշանյանը:
Նիստի ընթացքում քննարկվեցին հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման դասընթացների կազմակերպմանը և արդյունքներին, 2022-23 ուստարվա առաջին կիսամյակի առկա երկրորդ և հեռակա առաջին ընթացիկ քննությունների և ստուգումների նախապատրաստական աշխատանքներին, 2022-23 ուստարվա առաջին կիսամյակի քննաշրջանի նախապատրաստական աշխատանքներին, ըստ ԵՊՀ ԻՄ-ի 2022-26 թթ. ՌԾ-ի ժամանակացույցի՝ ստորաբաժանումների տարեկան հաշվետվությունների ներկայացման ընթացքին, հեռակա ուսուցման համակարգում 2022-23 ուստարվա առաջին կիսամյակի դասապրոցեսի կազմակերպմանը և անցկացմանը, հեռակա ուսուցման համակարգում կիսամյակի ընթացքում 80 և ավելի ժամ անհարգելի բացակայություններ ունեցող ուսանողներին մասնաճյուղից հեռացմանը վերաբերող հարցեր:
Առաջին հարցի մասին նշվեց, որ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի կողմից 2022թ. սեպտեմբերի 19-ից հոկտեմբերի 28-ը իրականացվել են պարտադիր ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստումներ, որոնցում ընդգրկված են եղել Տավուշի և Գեղարքունիքի մարզերի 10 դպրոցների 18 ուսուցիչներ:
Յուրաքանչյուր խմբի համար դասընթացի տևողությունը եղել է 110 ժամ, և իրականացվել են վերապատրաստումներ հետևյալ բաղադրիչներից՝
ԵՊՀ ԻՄ-ում վերապատրաստված ուսուցիչները փաստել են, որ վերապատրաստումներն իրականացվել են առաջատար ու արհեստավարժ մասնագետների կողմից, բարձր մակարդակով և կառուցողական ջերմ մթնոլորտում:
Երկրորդ հարցի վերաբերյալ նշվեց, որ ժամանակացույցի համաձայն՝ 2022-23 ուստարվա առաջին կիսամյակի առկա երկրորդ ընթացիկ քննությունները և ստուգումները նախատեսված է իրականացնել 2022թ. դեկտեմբերի 22-29-ը, իսկ հեռակա առաջին ընթացիկ քննությունները և ստուգումները՝ դեկտեմբերի 13-24-ն ընկած ժամանակահատվածում: Անհրաժեշտ փոփոխություններով հանդերձ՝ բոլոր ժամանակացույցները հաստատված և տեղադրված են ԵՊՀ ԻՄ-ի պաշտոնական կայքում: Հարցաշարերը, ըստ կարգի, նախապես տրված են ուսանողներին, ընթացիկ քննությունների տետրերը բաշխված են ֆակուլտետներին:
Հեռակա առաջին ընթացիկ քննությունները և ստուգումները, ըստ ժամանակացույցի, որոշ ֆակուլտետներում արդեն ավարտվել են, մյուսներում ընթացքի մեջ են, անցկացվում են պատշաճ կարգով, խախտումներ չեն եղել:
Մյուս հարցի հետ կապված՝ նշվեց, որ համաձայն ժամանակացույցի՝ 2022-23 ուստարվա առաջին կիսամյակի քննաշրջանը կանցկացվի 2023թ. հունվարի 4-24-ն ընկած ժամանակահատվածում: Ըստ կուրսերի և առարկաների՝ ժամանակացույցներն ուղարկվել են ամբիոններ՝ քննարկումների և հնարավոր փոփոխությունների նպատակով: Այնուհետև հաստատվել և տեղադրվել են մասնաճյուղի պաշտոնական կայքէջում, դրանց մասին իրազեկվել են դասախոսները և ուսանողները:
Ըստ ԵՊՀ ԻՄ-ի 2022-26 թթ. ՌԾ-ի ժամանակացույցի՝ ստորաբաժանումների տարեկան հաշվետվությունների ներկայացման ընթացքի մասին նշվեց, որ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի բոլոր ստորաբաժանումները ս.թ. նոյեմբերի 30-ի դրությամբ ներկայացրել են ընդունված ձևաչափով իրենց հաշվետվությունները՝ մասնաճյուղի ռազմավարական ծրագրի կարճաժամկետ (2022թ. ապրիլ – դեկտեմբեր) պլանի կատարողականի վերաբերյալ: Ստորաբաժանումների կողմից ներկայացված հաշվետվությունների հիման վրա կազմվել է ՌԾ-ի կարճաժամկետ պլանի կատարողականի վերաբերյալ մասնաճյուղի հաշվետվությունը, որը տնօրենը ներկայացնելու է ԵՊՀ ԻՄ-ի գիտական խորհրդի հերթական նիստում:
Հաջորդ հարցի կապակցությամբ նշվեց, որ հեռակա ուսուցման համակարգում 2022-23 ուստարվա առաջին կիսամյակի դասապրոցեսը պատշաճ իրականացվել է, սակայն նախապատրաստական աշխատանքների փուլում առաջացել էին որոշ խնդիրներ՝ կապված ըստ կուրսերի և խմբերի լսարանային ֆոնդի ճիշտ և օպտիմալ բաշխվածության, վերջնական դասացուցակների ներկայացման հետ:
2022-2023 ուստարվա երկրորդ կիսամյակի դասապրոցեսի կազմակերպման և անցկացման ժամանակ նշված բարդությունները բացառելու նպատակով Ուսումնամեթոդական վարչության պետի կողմից առաջարկվեց և տնօրենի կողմից դեկաններին հանձնարարվեց մինչև 2023թ. հունվարի 10-ը դասացուցակները կազմել և ներկայացնել Ուսումնամեթոդական վարչություն:
«ԵՊՀ ԻՄ-ի ներքին կարգապահական կանոններ»-ի 62-րդ դրույթի 4-րդ կետի համաձայն՝ հեռակա ուսուցման համակարգում կիսամյակի ընթացքում 80 և ավելի ժամ անհարգելի բացակայություններ ունեցող մի շարք ուսանողներ հեռացվեցին մասնաճյուղից: