- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Մասնաճյուղում նշվեց Պատմաբանի օրը
Main Navigation (Arm)
- Ընդունելություն
- Կրթություն
- Գիտություն
- Նորություններ
- ԵՊՀ ԻՄ-ի մասին
- Փաստաթղթեր
- Շրջանավարտներ և կարիերա
- ԵՊՀ կայք
2022թ. դեկտեմբերի 6-ին ԵՊՀ ԻՄ-ի գրադարանում «Պատմություն» մասնագիտության ուսանողների նախաձեռնությամբ տեղի ունեցավ Պատմաբանի օրվան նվիրված միջոցառում, որին հրավիրվել էին Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի դասախոսները:
Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ արդեն 11-րդ տարին է, ինչ դեկտեմբերի 4-ը նշվում է որպես Պատմաբանի օր։
Մասնագիտական օրվան նվիրված միջոցառումը բացվեց պրոֆեսորադասախոսական անձնակազմի շնորհավորական ողջույնով։
Ա․Ազատյանն իր խոսքում ընդգծեց, որ մասնագիտական օրը ուսանողի և կայացած մասնագետի համար տարվա կարևոր օրերից մեկն է, երբ պետք է արժևորես մասնագիտական ձեռքբերումներդ, մասնագիտությանդ հատուկ նորություններն ու նոր հայացքով քննես անցյալի, ներկայի և ապագայի պատմական զուգահեռումները։
«Յուրաքանչյուրս հանձնառու ենք բարձր պահելու մեր մասնագիտության նկատմամբ հարգանքն ու վստահությունը, ինչի աղբյուրը մեր ամենօրյա մասնագիտական անշահախնդիր անշխատանքն է, տարբեր պատմաքաղաքական և հասարակական գործընթացների նորահայաց ուսումնասիրությունն ու ապագա Հայաստանի լուսավոր տեսլականը։ Սիրենք մեր մասնագիտությունը, արժևորենք մասնագիտական համայնքի յուրաքանչյուր ներկայացուցչին ու նրա աշխատանքը, իսկ ապագա պատմագետներին ցանկանանք մասնագիտական բազում ձեռքբերումներ, ուսումնական նորանոր հաջողություններ, անցյալի և ապագայի կամրջման գործում իրենց վերապահված առաքելությանը համարժեք ուսումնառություն», - նշեց նույն ամբիոնի դասախոս Վ․Պողոսյանը։
Այնուհետև «Պատմություն» մասնագիտութան տարբեր կուրսերի ուսանողներ հանդես եկան զեկուցումներով՝ անդրադառնալով հայ պատմագիտության երևելի գործիչների կյանքին ու գործին։ Ներկայացվեց Միքայել Չամչյանի, Լեոյի, Արտակ Մովսիսյանի, Արամ Սիմոնյանի պատմական ժառանգությունը, արժևորվեց նրանց դերակատարումը հայ պատմագիտական մտքի զարգացման գործում։
Ուսանողներն անդրադարձան Արցախյան ազատագրական պայքարի մասնակից պատմաբան-ուսանողներին՝ ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի, Վլադիմիր Բախշյանի, մեր բուհի շրջանավարտ Շիրակ Գասպարյանի, հավերժ ուսանող Գարիկ Դավթյանի կյանքին ու գործունեությանը։
Միջոցառումը եզրափակվեց մասնակիցների փոխադարձ շնորհավորանքներով և հաջորդ տարի մասնագիտական նոր ձեռքբերումների ներկայացման հույսով ու ակնկալիքով: