- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Գործնական հետազոտություն «Մարքեթինգ» դասընթացի շրջանակներում
Main Navigation (Arm)
- Ընդունելություն
- Կրթություն
- Գիտություն
- Նորություններ
- ԵՊՀ ԻՄ-ի մասին
- Փաստաթղթեր
- Շրջանավարտներ և կարիերա
- ԵՊՀ կայք
ԵՊՀ ԻՄ-ի տնտեսագիտության ֆակուլտետի «Ֆինանսներ» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողները «Մարքեթինգ» դասընթացի շրջանակներում այցելեցին Իջևանում գտնվող Քաղաքական սրճարան (Political cafe)՝ մարքեթինգային հետազոտություն կատարելու նպատակով: Նրանց ուղեկցում էր Ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի ասիստենտ Ա.Սարիբեկյանը:
Կիրառվեցին հետազոտության երեք մեթոդներ՝ բանավոր հարցում, դիտարկում և փորձարկում:
Բանավոր հարցմանը մասնակցեցին հաճախորդները և սպասարկող անձնակազմը:
Հետազոտության արդյունքում ստացված տեղեկատվությունը քննարկելուց հետո ուսանողները, հիմնվելով մարքեթինգի տեսական գիտելիքների վրա, կատարեցին SWOT վերլուծություն, պարզեցին որոշ մրցակցային առավելություններ և բացահայտեցին խնդիրներ, որոնց շուրջ սրճարանի անձնակազմին տրվեցին առաջարկություններ:
Իջևան քաղաքի սրճարաններ այցելությունները կրելու են շարունակական բնույթ, քանի որ գործնականում տեսական գիտելիքների կիրառումը ուսանողների շրջանում առաջացրեց մեծ ոգևորություն և հետաքրքրություն: