- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Տրվեցին վկայականներ մասնաճյուղում վերապատրաստում անցած ուսուցիչներին
Main Navigation (Arm)
- Ընդունելություն
- Կրթություն
- Գիտություն
- Նորություններ
- ԵՊՀ ԻՄ-ի մասին
- Փաստաթղթեր
- Շրջանավարտներ և կարիերա
- ԵՊՀ կայք
2022թ. նոյեմբերի 2-ին ԵՊՀ ԻՄ-ում գործող Գիտելիքի նորարարական հաբում կայացավ մասնաճյուղում վերապատրաստում անցած ուսուցիչների վկայականների հանդիսավոր հանձնումը, որին մասնակցում էին ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանը, փոխտնօրեն Մ.Օթարյանը, Կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժնի անձնակազմը, մասնաճյուղում հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման ծրագրի համակարգող Ա.Սարգսյանը:
Ս.թ. սեպտեմբերի 19-ից հոկտեմբերի 28-ը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում իրականացվել են պարտադիր ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստումներ, որոնցում ընդգրկված են եղել Տավուշի և Գեղարքունիքի մարզի 10 դպրոցների շուրջ երկու տասնյակ ուսուցիչներ:
110 ժամ տևողությամբ վերապատրաստումներն անցկացվել են հետևյալ մոդուլներից.
Վկայականները հանձնելուց առաջ ուսուցիչներին ողջունեց ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանը՝ նրանց շնորհավորելով վերապատրաստումները հաջողությամբ ավարտելու կապակցությամբ, շնորհակալություն հայտնելով արդյունավետ փոխհամագործակցության համար, կարևորելով իրականացված վերապատրաստումների դերը թե՛ ուսուցիչների մասնագիտական կոմպետենցիաների, մասնավորապես՝ աշակերտակենտրոն մոտեցումներով ու նորարարական մեթոդներով դասավանդման հմտությունների զարգացման և թե՛ փորձի փոխանակման հարցում:
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում վերապատրաստում անցած բոլոր ուսուցիչների անունից շնորհակալական խոսքով հանդես եկավ Անտառամեջ գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Անուշ Հայրապետյանը՝ գոհունակություն արտահայտելով բարձր մակարդակով կազմակերպված վերապատրաստումների և կառուցողական ջերմ մթնոլորտի, իրենց վերապատրաստած առաջատար ու արհեստավարժ մասնագետների տրամադրած հիմնարար գիտելիքների և առաջավոր փորձի համար: