- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Գիտական խորհրդի նիստ
Main Navigation (Arm)
- Ընդունելություն
- Կրթություն
- Գիտություն
- Նորություններ
- ԵՊՀ ԻՄ-ի մասին
- Փաստաթղթեր
- Շրջանավարտներ և կարիերա
- ԵՊՀ կայք
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում 2022թ. հոկտեմբերի 1-ին Ա. Հ. Մակարյանի նախագահությամբ կայացավ Գիտական խորհրդի նիստ՝ չորս օրակարգային և չորս ընթացիկ հարցերով:
Գիտխորհրդի նիստում հաստատվեցին ԵՊՀ ԻՄ-ի գիտական խորհրդի՝ 2022-2023 ուստարվա 1-ին կիսամյակի նիստերի ժամանակացույցը, 2022-2023 ուստարվա 1-ին կիսամյակի անվանական կրթաթոշակ ստացող ուսանողների ցուցակը, «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի ուսանողական նպաստների, պետական և ներբուհական կրթաթոշակների հատկացման կանոնակարգը (նոր խմբագրությամբ), «Դեկորատիվ-կիրառական արվեստ» բակալավրի կրթական ծրագիրը:
Քննարկվեց ԵՊՀ ԻՄ-ի՝ 2023թ. առկա ուսուցմամբ ընդունելության բակալավրի մասնագիտությունների և կրթական ծրագրերի ցանկը՝ ՀՀ կառավարության կողմից հաստատվելիք ընդունելության տեղերի վերանայված քանակով:
Նիստում Կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժնի՝ 2021-2022 ուստարվա գործունեության վերաբերյալ հաշվետվություն ներկայացրեց Կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման (ԿԲԴՎ) բաժնի վարիչ Ն․Գրիգորյանը: Զեկուցողը հանգամանորեն ներկայացրեց հաշվետու ժամանակահատվածում բաժնի կողմից իրականացված աշխատանքները՝ ըստ 5 ուղղությունների (ա. Փաստաթղթերի մշակում և վերամշակում, բ. Վերապատրաստումներ, գ. Պարտադիր ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստումների կազմակերպում և իրականացում, դ. Հանդիպում-քննարկումներ, ե. Կրթական ծրագրերի վերանայումներ):
Գիտխորհրդի անդամների կողմից եղավ առաջարկ, որ առցանց ուսուցման Moodle համակարգին լիարժեք տիրապետելու նպատակով ԿԲԴՎ բաժինը վերապատրաստվել ցանկացող դասախոսների համար ևս մեկ անգամ կազմակերպի «Աշխատանք վիրտուալ կրթական միջավայրում» դասընթացը:
Այդ կապակցությամբ Գիտական խորհրդի նախագահ, տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանը նշեց, որ ստացվել է ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Է.Ասրիյանի շրջաբերականը՝ ուղղված ԵՊՀ բոլոր դասախոսներին՝ սահմանված ժամկետներում e-learning հարթակում անհրաժեշտ ուսումնական նյութերը ներբեռնելու վերաբերյալ: Մասնաճյուղի տնօրենի կողմից կիջեցվի շրջաբերական-հրաման, ըստ որի՝ ԵՊՀ ԻՄ-ի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներին կտրվի մեկ ամիս ժամանակ (մինչև ս.թ. նոյեմբերի 1-ը) ԵՊՀ-ի e-learning հարթակում լիարժեք տեղադրելու իրենց կողմից դասավանդվող դասընթացների վերաբերյալ նյութերը՝ օրացուցային-թեմատիկ պլաններով, հանձնարարվող գրականության ցանկերով, հարցաշարերով, ինքնուրույն աշխատանքի հանձնարարություններով և անհրաժեշտ այլ բաղադրիչներով հանդերձ:
Կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժնի՝ 2021-2022 ուստարվա գործունեությունը գնահատվեց բավարար:
Փոփոխություն կատարվեց ԵՊՀ ԻՄ-ի գիտական խորհրդին կից որակի կառավարման մշտական հանձնաժողովի կազմում, մասնավորապես՝ հանձնաժողովի ուսանող-անդամ Հայարփի Հովսեփի Վանեսյանի փոխարեն հանձնաժողովի կազմում հաստատվեց «Հոգեբանություն» կրթական ծրագրի 2-րդ կուրսի ուսանողուհի Միլենա Կարենի Վարդանյանը:
Կատարվեցին փոփոխություններ ԵՊՀ ԻՄ-ի՝ 2021թ․ նոյեմբերի 30-ի 55/2 որոշմամբ հաստատված ԵՊՀ ԻՄ-ում հետազոտական աշխատանքների պատրաստման և գնահատման կարգում:
Իրականացված փոփոխությունները հիմնականում վերաբերում էին հետազոտական աշխատանքի արդյունքը տվյալ դասընթացի արդյունարար գնահատականում որպես 2 ընթացիկ քննություններից երկրորդի գնահատական հաշվի առնելուն, հետազոտական աշխատանքի գնահատման չափանիշներին, մասնավորապես՝ աշխատանքի բանավոր ներկայացման պարտադիր պահանջին, դասընթացը վարող դասախոսի հայեցողությամբ այլ դասախոսների մասնակցությամբ հետազոտական աշխատանքը գնահատելուն, հետազոտական աշխատանքի վերահանձնումը բացառելուն և այլն: