- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Տնօրենության նիստ
Main Navigation (Arm)
- Ընդունելություն
- Կրթություն
- Գիտություն
- Նորություններ
- ԵՊՀ ԻՄ-ի մասին
- Փաստաթղթեր
- Շրջանավարտներ և կարիերա
- ԵՊՀ կայք
2022թ. մարտի 31-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում Ա.Մակարյանի նախագահությամբ տեղի ունեցավ տնօրենության նիստ, որին մասնակցում էին տնօրենության անդամները, հրավիրված էր Կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժնի վարիչ Ն.Գրիգորյանը:
Օրակարգային առաջին հարցի՝ ՄԿՈԱ բաժնի գործունեության հաշվետվության (2021թ. սեպտեմբեր-2022թ. փետրվար) և 2022թ. բաժնի պլանների մասին զեկուցեց բաժնի վարիչ Մ.Ճաղարյանը:
Նշվեց, որ ՄԿՈԱ բաժնի՝ 2021-22 ուստարվա 1-ին կիսամյակի գործունեության համար պլանավորվել էր իրականացնել 11 գործողություն, որոնք ներառում են բաժնի հիմնական գործառույթներից բխող գործընթացներ, այդ թվում՝ փաստաթղթերի մշակում, խորհրդատվություններ, ուսումնասիրություններ և վերլուծություններ, նաև նախորդ ռազմավարական ծրագրի ավարտին թերի մնացած մի շարք գործընթացներ: 2021-22 ուստարվա սեպտեմբերից դեկտեմբեր ամիսների համար պլանավորված 11 գործողություններից 8-ը բաժինն իրականացրել է ամբողջությամբ, 2-ը՝ մասամբ, 1 գործողության շրջանակներում էական գործընթացներ չեն կատարվել:
Բաժնի կողմից իրականացված աշխատանքներից են մասնավորապես՝ ստորաբաժանումների՝ 2021-22 ուստարվա 1-ին կիսամյակի գործունեության աշխատանքային պլանների կազմման և հաստատման գործընթացի համակարգումը, կրթական ծրագրերի մշտադիտարկում իրականացնող աշխատանքային խմբերին աջակցությունը, ԵՊՀ ԻՄ-ի զարգացման՝ 2022-2026 թթ. ՌԾ-ի ցուցանիշների և ԳԱՑ-ի համապատասխանեցման և համալրման փաստաթուղթ-ցանկի մշակումը, ՌԾ-ի կատարողականի գնահատման ընթացակարգի մշակումը, ուսանողների կրթական և այլ կարիքների վերհանումը, նրանց խնդիրների և առաջարկությունների փաթեթի կազմումը, ուսումնառությունից ուսանողների բավարարվածության մակարդակի բարձրացմանը, կրթական ծրագրերի, հետազոտական աշխատանքների իրականացման որակի բարելավմանն ուղղված առաջարկությունների փաթեթի մշակումը և այլն:
Ամփոփելով հաշվետու ժամանակահատվածում ՄԿՈԱ բաժնի գործունեության արդյունքները՝ զեկուցողը նշեց, որ բաժինը պարտավորվում է հատուկ ուշադրություն դարձնել չիրականացված կամ մասնակի իրականացված գործընթացներին, ձեռնարկել քայլեր դրանք ավարտին հասցնելու համար:
Երկրորդ հարցի՝ 2021-2022 ուստարվա երկրորդ կիսամյակի հետազոտական աշխատանքների կազմակերպման ընթացքի վերաբերյալ զեկուցեց Կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժնի վարիչ Ն.Գրիգորյանը:
Ներկայացվեց, որ 2021-2022 ուստարվա երկրորդ կիսամյակում առկա ուսուցման համակարգում հետազոտական բաղադրիչ պարունակող դասընթացների ընդհանուր թիվը 29 է (15-ը՝ եզրափակիչ գնահատումով դասընթացներ, 14-ը՝ առանց եզրափակիչ գնահատման), իսկ հեռակա ուսուցման համակարգում՝ 18 է, որից 10-ը՝ եզրափակիչ գնահատումով, իսկ 8-ը՝ առանց եզրափակիչ գնահատման:
Այս կիսամյակի առաջին իսկ շաբաթվա ընթացքում բաժնի կողմից հիշեցման կարգով նամակներ են ուղարկվել ամբիոնների վարիչներին, կրթական ծրագրերի ղեկավարներին, դեկաններին և գործավարներին, որ ԵՊՀ-ի բակալավրի և մագիստրոսական կրթական ծրագրերի մասնագիտական դասընթացներում հետազոտական աշխատանքների կատարման կարգի 13-րդ կետի համաձայն՝ ամբիոններում երրորդ շաբաթվա ընթացքում պետք է հաստատվեն հետազոտական աշխատանքների թեմաները և ներկայացվեն ուսանողներին:
Չորրորդ շաբաթվա ընթացքում բոլոր ամբիոնները բաժնին են ուղարկել առկա ուսուցման համակարգի հետազոտական աշխատանքների թեմաների և այդ թեմաներն ընտրած ուսանողների ցանկը՝ ամբիոնների համապատասխան նիստի արձանագրության քաղվածքներով: Բաժնի կողմից հավաքագրվել են նաև հեռակա ուսուցման համակարգի հետազոտական աշխատանքներ պարունակող դասընթացների տվյալները, ինչպես նաև ամբիոններից պահանջվել է, որ իրենց համապատասխան նիստերում քննարկվեն հեռակա ուսուցման համակարգի հետազոտական աշխատանքների թեմաները:
ԿԲԴՎ բաժինը 2022թ. մարտի 10-ին կազմակերպել է 2021-2022 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակում հետազոտական բաղադրիչ պարունակող դասընթացները վարող դասախոսների հետ առցանց հանդիպում-քննարկումներ, որոնք վարել է ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանը: Հանդիպումների ընթացքում քննարկվել են հետազոտական թեմաների ընտրության, աշխատանքների պատրաստման, դրանց ներկայացման և գնահատման չափանիշները:
Երրորդ հարցի՝ ԵՊՀ ԻՄ-ի՝ 2021-22 ուստարվա բակալավրի հեռակա ուսուցման լուծարքային շրջանի մասին զեկուցեցին ֆակուլտետների դեկանները, ՈՒՄՎ պետ Ա.Դավթյանը:
Մասնավորապես նշվեց, որ բակալավրի հեռակա ուսուցման՝ 2021-22 ուստարվա 1-ին կիսամյակի քննաշրջանի (լուծարքային շրջանը ներառյալ) արդյունքներն ամփոփելով՝ արձանագրվել է, որ մասնաճյուղից հեռացման ենթակա է 45 ուսանող (22 ուսանող՝ Հումանիտար գիտությունների ֆակուլտետից, 12-ը՝ Տնտեսագիտության, 11-ը՝ Բնական գիտությունների):
Առարկայական պարտքեր ունեն (կրեդիտներ են կուտակել) 49 ուսանողներ (18 ուսանող՝ Հումանիտար գիտությունների ֆակուլտետից, 20-ը՝ Տնտեսագիտության, 11-ը՝ Բնական գիտությունների):
Չորրորդ հարցի՝ ԵՊՀ ԻՄ-ի՝ 2021-22 ուստարվա բակալավրի հեռակա ուսուցման ավարտական կուրսերի քննաշրջանի նախապատրաստական աշխատանքերի մասին զեկուցեցին ֆակուլտետների դեկանները, ՈՒՄՎ պետ Ա.Դավթյանը:
Ներկայացվեց, որ ըստ գործող ժամանակացույցի՝ 2021-22 ուստարվա բակալավրի հեռակա ուսուցման ավարտական կուրսերի քննաշրջանն անցկացվելու է ս.թ. ապրիլի 12-23-ը: Կազմվել են քննաշրջանի գրաֆիկները, հաստատվել և տեղադրվել ԵՊՀ ԻՄ-ի պաշտոնական կայքէջում:
Հինգերորդ հարցի՝ 2021-2022 ուստարվա 2-րդ կիսամյակի առկա ուսուցման 1-ին ընթացիկ քննությունների և ստուգումների նախապատրաստական աշխատանքների մասին զեկուցեցին ֆակուլտետների դեկանները, ՈՒՄՎ պետ Ա.Դավթյանը:
Նշվեց, որ ժամանակացույցի համաձայն՝ 2021-2022 ուստարվա 2-րդ կիսամյակի առկա ուսուցման 1-ին ընթացիկ քննությունները և ստուգումները նախատեսված է իրականացնել ս.թ. ապրիլի 5-9-ը:
Գրաֆիկները դարձյալ հաստատված և տեղադրված են մասնաճյուղի պաշտոնական կայքում:
Հարցաշարերը, ըստ կարգի, նախապես տրված են ուսանողներին, նախատեսվող ընթացիկ քննությունների տետրերը բաշխված են ֆակուլտետներին:
Վեցերորդ հարցի՝ 2021-2022 ուստարվա երկրորդ կիսամյակի փետրվար-մարտ ամիսներին բակալավրի առկա և հեռակա ուսուցման համակարգում դասապրոցեսին ուսանողների մասնակցության հարցի վերաբերյալ զեկուցեցին ֆակուլտետների դեկանները:
Ներկայացվեց, որ ի տարբերություն առկա ուսուցման համակարգի՝ 2021-2022 ուստարվա երկրորդ կիսամյակի փետրվար-մարտ ամիսներին բակալավրի հեռակա ուսուցման համակարգում դասապրոցեսին ուսանողների հաճախումների հարցն այնքան էլ մխիթարող չէ: Ըստ բացակայությունների՝ տրվել են նկատողություններ և՛ դեկանների, և՛ տնօրենի կողմից:
Ընթացիկ առաջին հարցի՝ ԵՊՀ-ի հետ համատեղ Տավուշի մարզի դպրոցների ավարտական դասարանների աշակերտների համար հանրակրթական տարբեր առարկաների գծով ամենամյա օլիմպիադաների նախապատրաստական աշխատանքների մասին զեկուցեց Վ.Աղաբաբյանը:
Մասնավորապես նշվեց, որ ԵՊՀ-ի հետ համատեղ անցկացվող 2022թ. օլիմպիադայի 1-ին փուլն իրականացվելու է ս.թ. ապրիլի 2-ին (ժամը 11:00-ից) Իջևանի Սպ. Սարգսյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցում:
Մասնակցելու հրավեր է ուղարկվել մարզի բոլոր հանրակրթական ուսումնական հաստատություններ: Մասնակցության հայտ են ներկայացրել 30 դպրոցներ՝ 12-րդ դասարանի շուրջ 300 աշակերտներով:
ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի հրամանի համաձայն՝ ձևավորվել են օլիմպիադայի պատասխանատուների 14 խմբեր, նշանակվել են ղեկավարներ, կցվել ուսանողներ:
Տնօրենության նիստում զեկուցողների կողմից ներկայացված հաղորդումներն ընդունվեցին ի գիտություն:
Ընթացիկ երկրորդ հարցի՝ ուսումնական պլաններով (2019-2023 թթ., 2020-2024 թթ., 2021-2025 թթ.) նախատեսված հետազոտական բաղադրիչ պարունակող առարկաների գնահատման ձևի փոփոխման մասին զեկուցեցին տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանը, ՈՒՄՎ պետ Ա.Դավթյանը:
Նշվեց, որ որոշ դասընթացների գնահատման կապակցությամբ նկատելով ինչ-ինչ դժվարություններ՝ հետազոտական բաղադրիչ պարունակող դասընթացներ վարող դասախոսների, կրթական ծրագրերի ղեկավարների, համապատասխան ստորաբաժանումների (ԿԲԴՎ, ՄԿՈԱ բաժիններ) կողմից արտահայտվել էին կարծիք-առաջարկություններ հետազոտական բաղադրիչ պարունակող առարկաների գնահատման ձևի փոփոխության վերաբերյալ:
Ելնելով ներկայացված հիմնավորումներից ու կարծիք-առաջարկություններից՝ տնօրենության նիստում որոշվեց.