- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- «Հոգեբանության արդի հիմնահարցերի հետազոտություններ» գիտական սեմինար
Main Navigation (Arm)
- Ընդունելություն
- Կրթություն
- Գիտություն
- Նորություններ
- ԵՊՀ ԻՄ-ի մասին
- Փաստաթղթեր
- Շրջանավարտներ և կարիերա
- ԵՊՀ կայք
2022թ. մարտի 26-ին «Հոգեբանություն» մասնագիտության երրորդ կուրսի ուսանողների մասնակցությամբ տեղի ունեցավ «Հոգեբանության արդի հիմնահարցերի հետազոտություններ» խորագրով գիտական սեմինարը, որը կազմակերպել էր ԵՊՀ ԻՄ-ի մանկավարժության և հոգեբանության ամբիոնը՝ ի դեմս ամբիոնի դոցենտ, հ.գ.թ. Ս.Պողոսյանի:
Սեմինարին ներկա էին ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանը, Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Կ.Պողոսյանը, Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Լ.Հարությունյանը, հ.գ.դ., պրոֆեսոր Ռ.Աղուզումցյանը, հ.գ.թ., դոցենտ Ս.Պողոսյանը, հ.գ.թ., ասիսիտենտ Ա.Ավագյանը, ասիստենտ Ի.Պոնոմարենկոն, դասախոս Վ.Մելիքսեթյանը, տվյալ մասնագիտության առկա և հեռակա կուրսերի ուսանողներ:
Գիտական սեմինարի նպատակն էր ներկայացնել ուսանողների հետաքրքրությունների շրջանակում գտնվող հիմնահարցերի հոգեբանական հետազոտություններն ու վերլուծությունները:
Սեմինարի ընթացքում «Հոգեբանություն» մասնագիտության երրորդ կուրսի ուսանողները ներկայացրին «Հոգեախտորոշում» դասընթացի շրջանակներում իրականացրած հետազոտական աշխատանքները:
Ներկայացված հետազոտություններն արծարծում էին հոգեբանության կարևորագույն և արդիական հիմնահարցեր: Դրանք վերաբերում էին ավագ դպրոցականների, ուսանողների ուսումնական մոտիվացիային, ուսուցիչների հուզական ինտելեկտին, կրտսեր դպրոցականների վախերին, դեռահասների տագնապայնությանը և ագրեսիվությանը, սահմանամերձ գոտու դեռահասների տագնապայնությանը:
Գիտական սեմինարն ուղղված էր հոգեբանության հետագա ուսումնասիրություններ պահանջող հիմնահարցերի ուրվագծմանը:
«Հոգեբանություն» մասնագիտության երրորդ կուրսի ուսանողների համար այն ինքնադրսևորման, իրենց՝ որպես հոգեբան-հետազոտողի փորձառությունը ներկայացնելու լավագույն հնարավորություն էր: