- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- «Առաջնորդության և կառավարման հոգեբանություն» թեմայով դաս-քննարկում
Main Navigation (Arm)
- Ընդունելություն
- Կրթություն
- Գիտություն
- Նորություններ
- ԵՊՀ ԻՄ-ի մասին
- Փաստաթղթեր
- Շրջանավարտներ և կարիերա
- ԵՊՀ կայք
2022թ. փետրվարի 26-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գրադարանում կայացավ «40 րոպե գրադարանում» խորագրով այլընտրանքային դասախոսությունների շարքի առաջին դասը, որը վարեց ԵՊՀ ԻՄ-ի մանկավարժության և հոգեբանության ամբիոնի պրոֆեսոր, հոգեբանական գիտությունների դոկտոր Ռուբեն Աղուզումցյանը։
Ներկա էին ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա․Մակարյանը, գրադարանի աշխատակիցները, Հումանիտար գիտությունների ֆակուլտետի ուսանողներ։
Առաջին դասը «Առաջնորդության և կառավարման հոգեբանություն» թեմայով էր, նպատակն էր ուսանողների շրջանում բարձրացնել հոգեբանական գիտելիքները կառավարման, հասարակական-քաղաքական գործընթացներում առաջնորդի դերի վերաբերյալ։
Բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ ԻՄ-ի գրադարանի վարիչ Վ․Պողոսյանը՝ ուսանողներին ներկայացնելով պարոն Աղուզումցյանի գիտական և հանրային գործունեությունը՝ կարևորելով հոգեբանական գիտության հայաստանյան դպրոցի կայացման գործում վերջինիս մեծ ավանդը։
ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա․Մակարյանն իր խոսքում ընդգծեց պրոֆեսոր Աղուզումցյանի դերակատարումը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի կայացման, տարածաշրջանում հոգեբանական գիտության նկատմամբ հետաքրքրության առաջացման և պրոֆեսիոնալ կրթական գործունեության իրականացման մեջ։ Այնուհետև շնորհակալագիր հանձնեց պրոֆեսոր Աղուզումցյանին՝ մասնաճյուղի գրադարանին բազմաքանակ նվիրատվություն կատարելու համար։
Պրոֆեսոր Աղուզումցյանը դաս-քննարկման ընթացքում անդրադարձավ հասարակության ներսում համակարգային գործընթացներին, կրթության և գիտության ժամանակակից տրանսֆորմացիաներին, անհատական մակարդակում դրանցից յուրաքանչյուրի դերի կարևորությանը։ «Փոխվում են ժամանակները, և ժամանակին համընթաց հասարակությունը պետք է կարողանա պատասխանել առկա մարտահրավերներին, ինչում հսկայական է հոգեբանի դերն ու նշանակությունը», - ընդծեց Ռ․Աղուզումցյանը։
Դաս-քննարկումն ուղեկցվեց հարց ու պատասխանով․ քննարկմանը մասնակցող ուսանողները բանախոսից ստացան իրենց հետաքրքրող հարցերի սպառիչ պատասխանները։