- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Աշակերտների ճանաչողական այցը մասնաճյուղ
Main Navigation (Arm)
- Ընդունելություն
- Կրթություն
- Գիտություն
- Նորություններ
- ԵՊՀ ԻՄ-ի մասին
- Փաստաթղթեր
- Շրջանավարտներ և կարիերա
- ԵՊՀ կայք
2021թ. դեկտեմբերի 17-ին Իջևանի թիվ 5 հիմնական դպրոցի 8-րդ և 9-րդ դասարանների աշակերտները ճանաչողական այցով հյուրընկալվեցին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում: Աշակերտներին ուղեկցում էին դպրոցի Մասնագիտական կողմնորոշման խմբակի աշխատակիցներ Ն.Ղալթախչյանը և Ա.Գալստյանը:
Նման այցելությունները տարածաշրջանի դպրոցների հետ համագործակցության մասն են կազմում, նպատակ ունեն մոտիվացնելու դպրոցականներին և շարժելու նրանց հետաքրքրությունը կրթության, գիտության նկատմամբ, բարձրացնելու իրազեկվածությունը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գործունեության, մասնագիտությունների և ընթացող գործընթացների մասին:
Իրենց համար նոր կրթական միջավայրում աշակերտները հնարավորություն ունեցան ծանոթանալու բուհի Կիրառական արվեստի, Բնական գիտությունների և Տնտեսագիտության ֆակուլտետների գործունեությանը: Ֆակուլտետների դեկանների, կրթական ծրագրերի ղեկավարների ու դասախոսների հետ հանդիպումների ընթացքում դպրոցականները ստացան տեղեկատվություն մասնաճյուղի կողմից իրականացվող մասնագիտությունների առանձնահատկությունների, հնարավորությունների, համագործակցությունների, ինչպես նաև ուսանողների առօրյայի վերաբերյալ:
Հանդիպումներն ընթացան արվեստը գնահատելու կարևորության, ֆիզիկայի, մաթեմատիկայի և ինֆորմատիկայի բնագավառում առկա հնարավորությունների, զբոսաշրջության յուրահատկությունների, բիզնես պլանների վերաբերյալ զրույց-քննարկումներով, հարց ու պատասխանով, մասնագիտությունների ընտրության հարցում տրվող խորհուրդներով:
Շրջայցն ավարտվեց մասնաճյուղում գործող «Ամերիկյան գրադարան և դասընթացների կենտրոն»-ի աշխատակցուհի Ս.Պետրոսյանի հետ հանդիպումով: Դպրոցականները ծանոթացան կենտրոնի կողմից կազմակերպվող աշխատանքներին, ինչպես նաև հասարակությանն առաջարկվող ծրագրերին: