- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- ՀՀ կենտրոնական բանկի ներկայացուցիչները մասնաճյուղում
Main Navigation (Arm)
- Ընդունելություն
- Կրթություն
- Գիտություն
- Նորություններ
- ԵՊՀ ԻՄ-ի մասին
- Փաստաթղթեր
- Շրջանավարտներ և կարիերա
- ԵՊՀ կայք
2021թ. դեկտեմբերի 10-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում էին ՀՀ կենտրոնական բանկի կորպորատիվ ծառայությունների և զարգացման դեպարտամենտի տնօրեն Արա Չալաբյանը և ԿԲ Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի ղեկավար, Մակրոտնտեսական դեպարտամենտի տնօրեն Արմեն Նուրբեկյանը:
Հանդիպմանը մասնակցում էին ԵՊՀ ԻՄ-ի տնտեսագիտության ֆակուլտետի «Ֆինանսներ» մասնագիտության ուսանողները, ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանը, ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Գ.Ավետիսյանը, ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ:
Հանդիպման ընթացքում ուսանողների հետ անցկացվեցին քննարկումներ մի շարք արդիական թեմաների շուրջ, ինչպիսիք էին՝ ժամանակի և ֆինանսական կառավարումը, կառավարման ոլորտում ղեկավար անձնակազմի, առաջնորդի դերակատարությունը, ինչպես նաև օպտիմալ կառավարման սկզբունքները:
Պարոն Չալաբյանն առաջադրեց ամուր և հզոր պետականություն կառուցելու իր տեսլականը, որը ենթադրում էր մեծ աշխատասիրություն և յուրաքանչյուրիս՝ որպես ՀՀ քաղաքացու պատասխանատու վարքագիծը:
Ուսանողներն էլ իրենց հերթին ներկայացրին իրենց գաղափարները, որոնք խրախուսվեցին պարոն Նուրբեկյանի կողմից: Քննարկման շրջանակներում «Ֆինանսներ» մասնագիտության երրորդ կուրսի ուսանողուհի Դիանա Հարությունյանի բիզնես գաղափարի իրականացման համար նախատեսվեց կազմակերպել հանդիպում հագուստի դիզայներ, ոճաբան Դիանա Շատվերյանի հետ:
Հանդիպման ընթացքում ուսանողները խոսեցին նաև համաշխարհային և ֆինանսական գրականության վերաբերյալ իրենց նախասիրությունների, սիրելի գրքերի, մոտիվացիայի և կրթության առաջնահերթության մասին: Ուսանողների խնդրանքով ներկայացվեցին նաև ՀՀ կենտրոնական բանկում ուսումնական փորձաշրջան անցնելու հնարավորությունները և առավելությունները:
Համալսարանականները շնորհակալություն հայտնեցին հետաքրքիր հանդիպման համար և առաջարկեցին նմանատիպ հանդիպումներ ունենալ ԿԲ այլ ստորաբաժանումների ղեկավարների հետ ևս: