- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Գրական-երաժշտական ցերեկույթ` նվիրված Ֆ.Դոստոևսկու ծննդյան 200-ամյակին
Main Navigation (Arm)
- Ընդունելություն
- Կրթություն
- Գիտություն
- Նորություններ
- ԵՊՀ ԻՄ-ի մասին
- Փաստաթղթեր
- Շրջանավարտներ և կարիերա
- ԵՊՀ կայք
2021թ. դեկտեմբերի 10-ին ԵՊՀ ԻՄ-ում գործող Գիտելիքի նորարարական հաբում կայացավ ռուս խոշոր գրող Ֆ. Մ. Դոստոևսկու ծննդյան 200-ամյակին նվիրված գրական-երաժշտական ցերեկույթ, որը կազմակերպել էր ԵՊՀ ԻՄ-ի ռուսաց լեզվի և գրականության սեկցիայի դոցենտ, բ.գ.թ., Գյումրիում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի Իջևանի մասնաճյուղի ղեկավար Մարատ Զուրաբյանը:
Միջոցառմանը ներկա էին ռուս գրականության սիրահարներ, ռուսերեն դասավանդող մասնագետներ, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամներ, մասնակցում էին ԵՊՀ ԻՄ-ի «Ռուսերեն լեզու և գրականություն» մասնագիտության ուսանողներ:
Ողջույնի խոսքով հանդես եկավ Մ.Զուրաբյանը՝ ներկայացնելով, որ 2021 թվականին Ռուսաստանը և համաշխարհային մշակութային հանրությունը նշում են ռուս գրող, մտածող և փիլիսոփա Ֆեոդոր Միխայլովիչ Դոստոևսկու ծննդյան 200-ամյակը։ Նա նշեց, որ Դոստոևսկու նկատմամբ հետաքրքրությունը հավերժական է, քանի որ նա շատ խորը թափանցեց մարդկային հոգու գաղտնիքների մեջ և ուղղություն տվեց մարդու մեջ մարդկայինի որոնմանը։ Նրա ստեղծագործությունները ամենաշատ ընթերցվողն են: Անշուշտ, Դոստոևսկու ստեղծագործությունների էությունը հասկանալը փորձ է՝ ինքներս մեզ հասկանալու: Նա պատկանում է այն ռուս գրողներին, որոնց կենսագրությունը սերտորեն կապված է ստեղծագործության հետ։ Ահա թե ինչու նրան հաջողվեց այդքան խորը ներթափանցել մարդկային հոգու առեղծվածի մեջ:
Միջոցառման ընթացքում «Ռուսերեն լեզու և գրականություն» մասնագիտության 1-ին և 2-րդ կուրսերի ուսանողները (Վանուհի Ասիրյան, Ամալյա Ավագյան, Նարե Արզումանյան, Մարիամ Դարբինյան, Օվսաննա Եգանյան, Նազելի Եսայան, Էլյա Թամամյան, Մոնիկա Մարդանյան, Մարիամ Միրիջանյան, Ռուզաննա Մխիթարյան, Գայանե Սարդարյան, Լիդա Ցուցուլյան, Սոնա Քասինյան, Լիաննա Օրդինյան, Մարիամ Բապուջյան, Դիանա Գալստյան, Ռոմելա Թամրազյան, Նարինե Շահնազարյան, Էվելինա Սանթրոսյան, Արփինե Վանեսյան) ներկայացրին Ֆ.Դոստոևսկու «Խեղճ մարդիկ» ու «Ոճիր և պատիժ» ստեղծագործությունների հիման վրա ստեղծված թատերական կոմպոզիցիան, «Ոճիր և պատիժ» վեպի գլխավոր հերոս Ռոդիոն Ռասկոլնիկովի մենախոսությունը, ռուս գրականության դասականի հայերեն հրատարակությունները:
Գրական-երաժշտական ցերեկույթի վերջում պարոն Զուրաբյանը շնորհակալություն հայտնեց բոլոր հյուրերին և ուսանողներին՝ մասնակցության ու տպավորիչ ելույթների համար, Գիտելիքի նորարարական հաբի համակարգող Ն.Մնացականյանին՝ միջոցառումը հաբում իրականացնելու համար: