- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Ամփոփվեցին պարտադիր ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստումների արդյունքները
Main Navigation (Arm)
- Ընդունելություն
- Կրթություն
- Գիտություն
- Նորություններ
- ԵՊՀ ԻՄ-ի մասին
- Շրջանավարտներ և կարիերա
- ԵՊՀ կայք
2021թ. դեկտեմբերի 2-ին «Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն» (ԿԶՆԱԿ) հիմնադրամը կազմակերպել էր առցանց հանդիպում ԵՊՀ ԻՄ-ի տնօրենության և մասնաճյուղի կողմից պարտադիր ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստումներն իրականացրած անձնակազմի անդամների հետ:
Նման հանդիպումներ ԿԶՆԱԿ-ն իրականացնում է վերապատրաստող բոլոր կազմակերպությունների հետ՝ ծանոթանալու նրանց կողմից վերապատրաստման աշխատանքների իրականացման ընթացքում առաջացած խնդիրներին, մոտեցումներին և առաջարկություններին:
Ս.թ. նոյեմբերի 1-30-ը ԵՊՀ ԻՄ-ի կողմից իրականացվել են պարտադիր ատեստավորման ենթակա ուսուցիչների՝ 110 ժամ տևողությամբ վերապատրաստումներ: Դրանք անցկացվել են առկա և առցանց, ինչպես նաև 2 ձևերի համադրմամբ: Որպես վերապատրաստողներ ընտրվել են վերջին 2 տարվա ընթացքում ղեկավար կամ մանկավարժական կադրերի պատրաստման կամ վերապատրաստման ոլորտում փորձ ունեցող մասնագետներ: Վերապատրաստման դասընթացներին մասնակցել է 75 ուսուցիչ:
ԿԶՆԱԿ-ի հետ առցանց հանդիպման սկզբում ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանը, անդրադառնալով մասնաճյուղի կողմից իրականացված վերապատրաստումներին, ընդգծեց, որ մասնաճյուղն առաջին անգամ է իրականացնում նման վերապատրաստումներ, և ուրախալի է, որ ինչ-որ խնդիրներ կամ անհաղթահարելի խոչընդոտներ չեն առաջացել: Այդ մասին են փաստում թե՛ վերապատրաստող մասնագետների և թե՛ վերապատրաստված ուսուցիչների արտահայտած դրական կարծիքներն ու գոհունակությունը: Ուսուցիչները մեծ ոգևորությամբ մասնակցել են վերապատրաստումներին, և դրանք ընթացել են կառուցողական ու համագործակցային ակտիվ մթնոլորտում:
Այնուհետև վերապատրաստման ծրագրի համակարգող տիկին Ասյա Սարգսյանը և հանդիպման մասնակից վերապատրաստողները ԿԶՆԱԿ-ի մասնագետներին ներկայացրին իրականացման կարգի և դասընթացների մոդուլների շուրջ իրենց դիտարկումներն ու առաջարկությունները:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց առցանց հանդիպման ընթացքում հնչեցված դիտարկումներն ու առաջարկություններն օգտագործել հետագայում վերապատրաստման աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու համար: