- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Տեղի ունեցավ Գիտական խորհրդի նիստ
Main Navigation (Arm)
- Ընդունելություն
- Կրթություն
- Գիտություն
- Նորություններ
- ԵՊՀ ԻՄ-ի մասին
- Փաստաթղթեր
- Շրջանավարտներ և կարիերա
- ԵՊՀ կայք
2021թ. նոյեմբերի 30-ին ZOOM հարթակում Ա. Հ. Մակարյանի նախագահությամբ կայացավ ԵՊՀ ԻՄ-ի գիտական խորհրդի հերթական նիստը՝ օրակարգային 2 և ընթացիկ 7 հարցերով:
Առաջին հարցի՝ ԵՊՀ ԻՄ-ի 2021թ. ընդունելության արդյունքների մասին տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանը մասնավորապես նշեց, որ 2021-2022 ուստարում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը բակալավրի առկա ուսուցմամբ ընդունելությունն իրականացրել է 11 մասնագիտությունների` 12 կրթական ծրագրերով: Ընդունելության մրցույթին մասնակցելու համար դիմում-հայտ է ներկայացրել 236 դիմորդ: Հայտագրված դիմորդների 96%-ը (225 դիմորդ) կազմել են Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների շրջանավարտները: Ընդունելության քննությունների արդյունքների համաձայն՝ ընդունվել է 198, իսկ հրամանագրվել՝ 185 ուսանող:
Բակալավրի հեռակա ուսուցմամբ ընդունելությունն իրականացվել է 6 կրթական ծրագրերով: Ընդունելության մրցույթին մասնակցելու համար դիմում-հայտ է լրացրել 135 դիմորդ: Ըստ քննությունների արդյունքների՝ հրամանագրվել է 113 ուսանող:
2021-2022 ուստարում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը մագիստրատուրայի հեռակա ուսուցմամբ ընդունելությունն իրականացրել է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից հաստատված «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագրով: Ընդունելության մրցույթին մասնակցելու համար դիմում-հայտ է ներկայացրել 16 դիմորդ, որոնց մեծ մասը (14 դիմորդ) կազմել են ԵՊՀ ԻՄ-ի շրջանավարտները: Ընդունելության քննությունների արդյունքների համաձայն՝ ընդունվել է 15 և հրամանագրվել 14 ուսանող:
ԵՊՀ ԻՄ-ի 2021թ. ընդունելության արդյունքների մասին զեկուցող Ա.Մակարյանի հաղորդումն ընդունվեց ի գիտություն:
Երկրորդ հարցի՝ ԵՊՀ ԻՄ-ի 2022թ. եկամուտների և ծախսերի նախահաշվի (բյուջե) մասին դարձյալ հաղորդեց պարոն Մակարյանը: Նա նշեց, որ ԵՊՀ ԻՄ-ի 2022թ. բյուջեով նախատեսված է մասնաճյուղի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների աշխատավարձերն ավելացնել 10%-ով, և հետագայում ևս կիրականացվի աստիճանական բարձրացում՝ մասնաճյուղի դասախոսների աշխատավարձերը մոտեցնելով ԵՊՀ-ի դասախոսների աշխատավարձերի չափին: Ինչ վերաբերում է մասնաճյուղի ուսումնաօժանդակ և վարչական աշխատակիցների աշխատավարձերին, ապա դրանք, Մայր բուհի հետ համեմատած, բարձր են:
2022թ. նախահաշիվը մշակելիս հանձնարարվել էր բոլոր բաժիններին ԵՊՀ ԻՄ-ի գնումների, մատակարարման և պահեստավորման բաժին ու հաշվապահություն ներկայացնել, թե տարվա կտրվածքով ինչ է անհրաժեշտ իրենց ստորաբաժանումներին: Ներկայացված հիմնական գնումների պահանջ-առաջարկները ևս ներառվել են նախահաշվում. միայն վերանորոգումների հետ կապված շինանյութի արժեքը կազմել է 8 միլիոն ՀՀ դրամ:
Քվեարկության արդյունքներով որոշվեց.
Ընթացիկ առաջին հարցի՝ ԵՊՀ ԻՄ-ում հետազոտական աշխատանքների պատրաստման և գնահատման կարգը հաստատելու մասին զեկուցեց ԵՊՀ ԻՄ-ի կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժնի վարիչ Ն.Գրիգորյանը: Նա մասնավորապես նշեց, որ սույն կարգը մշակվել է «ԵՊՀ-ի բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերի մասնագիտական դասընթացներում հետազոտական աշխատանքի կատարման» կարգի (12.03.2020, ԵՊՀ ԳԽ) հիման վրա: Զեկուցողն ընդհանուր գծերով ներկայացրեց կարգի հիմնական կառուցվածքային մասերը՝ «Ընդհանուր դրույթներ», «Հետազոտական աշխատանքի նպատակն ու խնդիրները», «Հետազոտական աշխատանքի խորհրդատվություն, ղեկավարում և կատարում», «Հետազոտական աշխատանքի կառուցվածքային տարրերը և բովանդակության վերաբերյալ հիմնական պահանջները», «Հետազոտական աշխատանքի ձևավորման տեխնիկական պահանջները», «Հետազոտական աշխատանքի գնահատումը», «Կարգի հաստատման և փոփոխության կարգը»: Ն.Գրիգորյանը նշեց, որ մինչև հաստատման ներկայացնելը կարգը շուրջ մեկ տարի փորձարկվել է:
Քննարկումներից հետո քվեարկության արդյունքներով որոշվեց հաստատել ԵՊՀ ԻՄ-ում հետազոտական աշխատանքների պատրաստման և գնահատման կարգը:
Ընթացիկ երկրորդ հարցի՝ ԵՊՀ ԻՄ-ի փաստաթղթաշրջանառության կարգը հաստատելու մասին զեկուցեց դարձյալ ԵՊՀ ԻՄ-ի ԿԲԴՎ բաժնի վարիչ Ն.Գրիգորյանը: Նա նշեց, որ սույն կարգը մշակվել է ՀՀ գործող օրենսդրության, նորմատիվ այլ իրավական ակտերի, ԵՊՀ-ի և ԵՊՀ ԻՄ-ի կանոնադրությունների հիման վրա, ներկայացրեց կարգի հիմնական դրույթները:
Քննարկումներից հետո քվեարկության արդյունքներով որոշվեց հաստատել ԵՊՀ ԻՄ-ի փաստաթղթաշրջանառության կարգը:
Ընթացիկ երրորդ հարցի՝ ԵՊՀ ԻՄ-ի գիտական խորհրդին կից որակի կառավարման մշտական հանձնաժողովի կանոնակարգը հաստատելու վերաբերյալ զեկուցեց ԵՊՀ ԻՄ-ի մասնագիտական կրթության որակի ապահովման բաժնի վարիչ Մ.Ճաղարյանը: Զեկուցողը մասնավորապես նշեց, որ տվյալ կանոնակարգով սահմանվում են ԵՊՀ ԻՄ-ի գիտական խորհրդին կից որակի կառավարման հանձնաժողովի հիմնական խնդիրներն ու գործառույթները, իրավունքներն ու պարտականությունները: Այն բուհի որակի ներքին ապահովման համակարգի գործընթացները կանոնակարգող փաստաթուղթ է: Կանոնակարգը մշակված է ԵՊՀ ԻՄ-ի կանոնադրության, ԵՊՀ որակի ապահովման հայեցակարգի, Կրթության բնագավառում ԵՊՀ ԻՄ-ի քաղաքականության հիման վրա:
Որակի կառավարման հանձնաժողովը ԵՊՀ ԻՄ-ի որակի ապահովման գործընթացները կառավարող մարմին է, որի հիմնական նպատակը մասնաճյուղում որակի մշակույթի ձևավորումն ու զարգացումն է, որակի ընդհանրական կառավարման (TQM) մոդելի ներդնումը, կրթական համակարգի բարելավումը և աստիճանական համապատասխանեցումը հավատարմագրման պետական չափանիշների պահանջներին, որակի ապահովման ոլորտում ՌԾ-ից բխող խնդիրների լուծման կազմակերպումը:
Քվեարկության արդյունքներով որոշվեց.
Ընթացիկ չորրորդ հարցի՝ ԵՊՀ ԻՄ-ի կառուցվածքային ստորաբաժանումներում գիտական խորհրդին կից որակի կառավարման մշտական հանձնաժողովի լիազոր-ներկայացուցչի գործունեության կանոնակարգը հաստատելու մասին ևս զեկուցեց տիկին Ճաղարյանը: Նա ներկայացրեց, որ տվյալ կանոնակարգով սահմանվում են ԵՊՀ ԻՄ-ի կառուցվածքային ստորաբաժանումներում որակի կառավարման հանձնաժողովի լիազոր-ներկայացուցիչների գործառույթները, իրավունքներն ու պարտականությունները: Այն բուհի որակի ներքին ապահովման համակարգի գործընթացները կանոնակարգող փաստաթուղթ է: Կանոնակարգը մշակված է ԵՊՀ ԻՄ-ի կանոնադրության, ԵՊՀ-ի որակի ապահովման հայեցակարգի, Կրթության որակի բնագավառում ԵՊՀ ԻՄ-ի քաղաքականության, ԵՊՀ ԻՄ-ի գիտական խորհրդին կից որակի կառավարման մշտական հանձնաժողովի կանոնակարգի հիման վրա:
Քվեարկության արդյունքներով որոշվեց.
Ընթացիկ հինգերորդ հարցի՝ ԵՊՀ ԻՄ-ի որակի կառավարման մշտական հանձնաժողովի կազմում փոփոխություններ կատարելու վերաբերյալ զեկուցեց Մ.Աթոյանը: Նա ներկայացրեց ԵՊՀ ԻՄ-ի որակի կառավարման մշտական հանձնաժողովի կազմում փոփոխություն կատարելու մասին հանձնաժողովի նախագահի առաջարկը:
Որոշվեց.
Ընթացիկ վեցերորդ հարցի կապակցությամբ որոշվեց երաշխավորել հրատարակության Ջ. Լ. Սրապիոնյանի և Ա. Ա. Թադևոսյանի «Օգնություն դիմորդին» (Մաթեմատիկայի պետական ավարտական միասնական քննությունների թեստային առաջադրանքների շտեմարան 1,2-ի արտահայտությունների ձևափոխությունների և արժեքների հաշվման խնդիրների լուծման ուղեցույց խնդրագիրք) ուսումնամեթոդական ձեռնարկը:
Վերջին՝ յոթերորդ ընթացիկ հարցի (ԵՊՀ ԻՄ-ում 2020-2021 ուստարվա լրավճարների տրամադրման մասին) հաղորդումով հանդես եկավ ԵՊՀ ԻՄ-ի գիտական քարտուղար Մ.Աթոյանը: Նա նշեց, որ ԵՊՀ ԻՄ-ի գիտխորհրդի՝ 2019թ. դեկտեմբերի 28-ի նիստի թիվ 42/5 որոշմամբ հաստատվել է ԵՊՀ ԻՄ աշխատակիցներին լրավճարների տրամադրման կարգը: Առաջին՝ 2019-2020 ուստարվա լրավճարների համար բյուջեում նախատեսվել էր 2 միլիոն ՀՀ դրամ, որից ԵՊՀ ԻՄ-ի հիմնական աշխատողների 5 աշխատանքի և մեկ դոցենտի գիտական կոչում ստանալու համար վճարվել է 475 հազար ՀՀ դրամ: 2020-2021 ուստարվա համար նույնպես նախահաշվում հատկացվել էր 2 միլիոն ՀՀ դրամ: Մասնաճյուղում գործող 10 ամբիոններից լրավճար ստանալու համար միայն 5-ից են ներկայացվել աշխատանքներ: Համաձայն գործող կարգի՝ ներկայացված աշխատանքների համար նախատեսվում է վճարել 650 հազար ՀՀ դրամ: